• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Ապատեղեկատվություն. Պատվաստումից հետո մարդը կրկնակի անգամ ավելի հաճախ կհիվանդանա, քան մինչև պատվաստումը, ու հիվանդությունն  ավելի ծանր կտանի

Ապատեղեկատվություն. Պատվաստումից հետո մարդը կրկնակի անգամ ավելի հաճախ կհիվանդանա, քան մինչև պատվաստումը, ու հիվանդությունն ավելի ծանր կտանի

Վճիռ. Կեղծ լուր

10/05/2021
Կեղծ Լուր
կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից
Facebook Linkedin Twitter Print

Ապատեղեկատվություն. Պատվաստումից հետո մարդը կրկնակի անգամ ավելի հաճախ կհիվանդանա, քան մինչև պատվաստումը, ու հիվանդությունն ավելի ծանր կտանի

Վճիռ. Կեղծ լուր

Մայիսի 7-ին Facebook օգտատեր Գոչա Չումաշվիլին սոցիալական ցանցում հրապարակում է արել, որը պարունակում է COVID-19-ի պատվաստանյութի ազդեցության հետ կապված կեղծ պնդում: Հրապարակման հեղինակի համաձայն, պնդումները բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսանդրե Ռեձկոյին են պատկանում: Նյութի համաձայն, պատվաստումից հետո մարդը դառնում է վարակակիր ու վարակ է տարածում: Պատվաստումից հետո մարդը երկու անգամ ավելի հաճախ կհիվանդանա, քան՝ մինչև պատվաստումն ու հիվանդությունն ավելի ծանր կտանի: Հրապարակման մեջ որպես փաստարկ Իսրայելի օրինակն է բերված, որտեղ հայտարարության հեղինակի համաձայն, մահացությունը (պատվաստման ծրագրի մեկնարկից հետո) կրկնապատկվել է: Նյութի համաձայն, պատվաստանյութերը դեռ չեն անցել փորձարկման երրորդ փուլը, հետևաբար՝ մարդիկ մասնակցում են փորձարկությանը:

Հրապարակման մեջ բերված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում

Սոցիալական ցանցում նյութը տարածել է նաև Դավիթ Գիորգոբիանին, ում հրապարակումը 5 հազարից ավելի տարածում ունի: Մայիսի 8-ին նույն բովանդակությամբ հրապարակում արել է հայր Պետրեն, ում հրապարակումով կիսվել է ավելի քան 3 հազար Facebook օգտատեր: Ապատեղեկատվությունը տարածվել է նաև այնպիսի հակապատվաստանյութային, ապատեղեկատվական Facebook խմբերում, ինչպիսիք են՝ ანტი-მასონობა. „ანტიქრისტეს“ ახალი მსოფლიო წესრიგი (NWO); ანტი-ეკუმენიზმი, კორონა მაფია, კორონამაფიაև საქართველო როგორც საექსპერიმენტო ქვეყანა:

Ալեքսանդրե Ռեձկոն Պետերբուրգի օրենսդրական ասամբլեայի երրորդ լսման պատգամավոր էր: Ինչպես պարզվում է նրա կենսագրությունից, նա ավարտել է Ցիմբիրում Ալթայի բժշկական համալսարանը: Նա հաճախ է հանդիսանում պատվաստման դեմ հայտարարություններով հաճախ է հանդես գալիս:

Պնդում՝ Պատվաստումից հետո մարդը դառնում է վարակակիր, այդ պատճառով նա պարտավոր է դիմակ կրել, քանի որ վիրուս է տարածում

Վճիռ՝ Կեղծ լուր

Երեք տեսակի՝ Pfizer, Astrazeneca, Sinopharm պատվաստանյութերը, որոնցով ընթանում է Վրաստանում պատվաստման գործընթացը, տարբեր տեխնիոլոգիաներով են պատրաստված: Pfizer-ը հանդիսանում է ի-ՌՆԹ (Ինֆորմացիոն ռիբոնուկլեյնաթթու) տեխնոլոգիաների հիմունքով մշակած պատվաստանյութ, Աստրազենեկան՝ վիրուսային վեկտորի, Սինոֆարմը՝ ինակտիվացված վիրուսով մշակված պատվաստանյութ է: Ոչ մի պատվաստանյութով պատվաստումից հետո մարդը վարակակիր չի դառնում և ոչ էլ վարակ է տարածում: Պատվաստանյութի գործելու սկզբունքը հետևյալն է՝

1.«Ֆայզեր». ի-ՌՆԹ պատվաստանյութերը կենդանի վիրուս չեն պարունակում և այն մարդկանց օրգանիզմին վիրուսի հասկ (այսպես կոչված՝ սպայկ) սպիտակուցի մասին տեղեկություն են փոխանցում: Հասկ սպիտակուցը (Spike protein) վիրուսի բջջին հասնելու համար կարևոր ռեցեպտոր է հանդիսանում: Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերը մարդու օրգանիզմ տեղափոխելու ժամանակ, մարդու օրգանիզմը COVID-19 վիրուսի նման արհեստականորեն հասկ սպիկտակուց է սկսում արտադրել, ինչի արդյունքում հակամարմիններ են արտադրվում: Երբ օրգանիզմում որոշակի քանակով հասկ սպիտակուցներ են արտադրվում, մարդու օրգանիզմի իմունիտետի բջիջներն այս հասկ սպիտակուցները չեզոքացնելու նպատակով սինթեզավորում են հակամարմիններ: Հակամարմինները հենց մարդու օրգանիզմում սինթեզավորված հասկ սպիտակուցներին են վերացնում, այսպիսով ստեղծվում է COVID-19 վիրուսի դեմ իմունիտետ: Համապատասխանաբար, Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերով մարդու օգանիզմը ստանում է տեղեկություն այն մասին, թե ինչպես արտադրի COVID-19-ի վիրուսի նման հասկ սպիտակուց, ինչն իմունիտետի արտադրման հիմքն է: Նշված պատվաստանյութերը COVID-19-ի թուլացված կամ մեռած հատվածներ չի պարունակում:

Այսպիսով, այն դեպքում, եթե մարդու օրգանիզմում կորոնավիրուս է հայտնվել, նշված պատրաստանյութի հակամարմինները վիրուսի կտորներին շատ ավելի արագ ու արդյունավետ կերպով կճանաչեն ու կչեզոքացնեն, քան չպատվաստված մարդու օրգանիզմը կգործեր (տես՝ «Փաստ-մետրի» հոդվածը):

2. Աստրազենեկա. Oxford/AstraZeneca-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութը վիրուսային ու վեկտորային պատվաստանյութ է: Այս դեպքում այլ վիրուսի մոդիֆիկացում է տեղի ունենում, մասնավորապես՝ կորոնավիրուսի այսպես կոչված սպայկ սպիտակուցի գենի տեղափոխումն այլ վիրուսի հետ: Որպես վիրուսային վեկտոր վերցված է թուլացված ադենովիրուս, որը սովորական մրսածություն է առաջացնում: Մոդիֆիկացված վիրուսը մարդու բջիջներում չի բազմանում և վտանգ չի հանդիսանում: Էլեկտորային տեխնոլոգիան ապրոբացված մեթոդ է:

Բիձինա Կուլումբեգովի պարզաբանմամբ, որպեսզի օրգանիզմը հասկ սպիտակուց սկսի արտադրել, համապատասխան տեղեկությունը նրան փոխանցվում է վեկտորային վիրուսի՝ ադենովիրուսի միջոցով: Պարզ ասած՝ տեղեկություն այն մասին, թե ինչպես պետք է մարդու օրգանիզմը ստեղծի «սպայկ» սպիտակուցներ, նամակ է, իսկ ադենովիրուսը՝ այս տեղեկության նամակը փոխանցողն է՝ ծրարը: Պատվաստանյութի աշխատանքի ողջ մեխանիզմը հետևյալն է՝պատվաստվելիս մարդու օրգանիզմ է մտնում ադենովիրուս, որը կատարում է ծրարի ֆունկցիան, պարունակում է «սպայկ սպիտակուց» ստեղծելու համար բավարար տեղեկություն և բացվում է օրգանիզմում հայտնվելուց մի քանի ժամ անց: Չնայած սրան, այդ պահի դրությամբ մարդու օրգանիզմում «սպայկ սպիտակուցների» սինթեզն արդեն սկսված է լինում: Նշված գործընթացն առաջացնում է բջջի ուժեղ իմունային ռեակցիա, ինչը հակամարմինների առաջացմամբ է արտահատվում: Համապատասխանաբար, պատվաստումից հետո, եթե մարդը կորոնավիրուսով վարակվի, նրա իմունային համակարգն այս վիրուսի դեմ պայքարել կկարողանա արդեն պատվաստման արդյունքում ստեղծած հակամարմինների միջոցով: (տե՛ս Փաստ-մետրի հոդվածը)

3.Սինոֆարմ. Սինոֆարմը (BBIBP-CorV) ինակտիվացված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է, որը 2020թ սկզբում ստեղծել է Պեկինի կենսաբանական արտադրանքների ինստիտուտը: Սինոֆարմ պատվաստանյութի աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ այն սովորեցնում է իմունային համակարգին հակամարմիններ արտադրել SARS-CoV-2-ի դեմ: Հակամարմինները կցվում են վիրուսի սպիտակուցներին, մասնավորապես՝ այսպես կոչված սպայկ սպիտակուցին, ինչով ծածկված է վիրուսի մակերեսը:

Պատվաստանյութը ստեղծելու համար գիտնականները կորոնավիրուսի Չինաստանի կլինիկաների պացիենտներից երեք նմուշ են վերցրել և ընտրել դրանցից մեկը, որն ամենաարագ կերպով բազմանում է կապիկի երիկամի բջիջներում: Վիրուսն ընտրելու և բազմանալուց հետո տեղի է ունենում վիրուսի ինակտիվացում քիմիական նյութերով: Ինակտիվացված կորոնավիրուսը բազմանալ այլևս չի կարողանում, չնայած դրա սպիտակուցները, այդ թվում՝ սպայկ սպիտակուցն անփոփոխ են մնում: Հետազոտողներն ինակտիվացված վիրուսները խառնել են փոքր քանակով ալյումին փոխարինող միավորման՝ ադյուվանտի հետ, որն առաջացնում է իմունիտետի պատվաստանյութ արտադրելու խթանում, որպեսզի իմունային պատասխանն ուժեղացնի: Հատկանշական է, որ արդեն մեկ դարից ավելի է պատվաստանյութեր արտադրելիս կիրառվում են ինակտիվացված վիրուսներ: (տես «Փաստ-մետրի» հոդվածը)

Նշված պատվաստանյութերի արդյունավետ աշխատանքի համար և որպեսզի պատվաստանյութերն առավելագույն արդյունավետություն ցուցաբերեն, անհրաժեշտ է, որ սպառողն անցնի ներարկումների ամբողջական կուրսը, այսինքն՝ երկու չափաբաժին: Սրանից հետո մշակվում է իմունիտետ, որը «Ֆայզերի» դեպքում 95%-ով «Աստրազենեկայի» դեպքում՝ 76%-ով, իսկ «Սինոֆարմի» դեպքում՝ պատվաստված անձը պաշտպանվում է 78.1%-91%-ով, չնայած նվազագույն հնարավորություն է մնում, որ պատվաստված անձը կրկին վարակվի: Սրա հետ մեկտեղ, նշված իմունիտետի մշակման համար անհրաժեշտ 1-2 շաբաթ սպասել: Հենց այս պատճառով, բժիշկները պատվաստվելուց հետո խորհուրդ են տալիս դիմակ կրել: Դիմակ կրելով պատվաստված անձը վիրուսի մուտացիա անցած նոր շտամերից պաշտպանվելու հնարավորություն կունենա:

Պնդում՝ Պատվաստվելուց հետո մարդը կրկնակի անգամ ավելի հաճախ կհիվանդանա, քան մինչև պատվաստումը և հիվանդությունն ավելի ծանր կտանի: Իսրայելի օրինակին նայեք, նրանց մոտ աճել է և՛ մահացությունը (երկու անգամ), և՛ հիվանդանալու դեպքերը:

Վճիռ՝ կեղծ լուր

«COVID-19-ի պատվաստման ծրագրի նպատակն առաջին հերթին վիրուսի ենթարկումն ու դրա թուլացումն է, որպեսզի վիրուսն այլևս չկարողանա լուրջ հիվանդություն առաջացնել, վարակվածին հոսպիտալացնելու կարիք այլևս չլինի և վիրուսից առաջացած մահից հնարավոր լինի խուսափել»,- հայտարարել է Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտող Ամեշ Ադալիան:

Ինչպես նշել ենք վերևում, պատվաստումից հետո շատ քիչ հնարավորություն է մնում, որ պատվաստվածի մոտ վիրուս հայտնաբերվի: Այս դեպքում, հիվանդությունը շատ ավելի թեթև տեսքով՝ մրսածության նման ախտանշաններով է ընթանում: Պատվաստված անձը վիրուսը հեշտությամբ է հաղթահարում և հոսպիտալացման կարիք չունի: Այս հարցում COVID-19 պատվաստանյութը, չնայած արդյունավետության ցուցանշին, 100%-ով արդարացնում է իրեն: Ոչ մի պատվաստանյութի կլինիկական փորձերի ժամանակ ոչ թե մահվան, այլ հոսպիտալացման դեպք ևս, չի արձանագրվել:

Ինչ վերաբերում է Իսրայելին, երկրում պատվաստման գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 20-ին, 60-ն անց տարիքային խմբի բնակչության և բուժաշխատողների համար: Հունվարի 13-ից Իսրայելը 50 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը մեկնարկեց: Հունվարի 28-ից՝ մեկնարկեց 35 տարեկանից բարձր, իսկ փետրվարի 4-ից՝ 16 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը: Այն բանից հետո, ինչ Իսրայելը պատվաստանյութի բենեֆիցիարների խումբն ընդլայնեց ու ընդգրկեց բոլոր տարիքային խմբերը, նույնիսկ կորոնավիրուսային «պայթյունից» հետո, որ երկրում բրիտանական շտամի Lineage B.1.1.7 հայտնվելուց հետո տեղի ունեցավ, իրավիճակը կայունացավ: Համապատասխանաբար, ինչպես վարակված ների, այնպես էլ մահացածների քանակը պատվ աստման ֆոնին զգալիորեն նվազեց: Bloomberg-ի մայիսի 9-ի տվյալներով, Իսրայելում բնակչության 58% արդեն պատվաստված է «Ֆայզերի» պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժնով ( տես «Փաստ-մետրի» հոդվածը)

Պնդում՝ (Պատվաստանյութերի) փորձարկման երրորդ փուլը դեռ չի անցկացվել, այսինքն փաստացի մեզ ասում են, որ դուք փորձաքննության մասնակից եք

Վճիռ՝ Կեղծ լուր

COVID-19-ի պատվաստանյութերը ճանաչված են (Pfizer, AstraZeneca, Sinopharm) Առողջապահության համաշխարհային կազմակերպության և բարձր վստահություն վայելող կազմակերպությունների կողմից: Ճանաչված (ավտորիզացված) պատվաստանյութ նշանակում է, որ պատվաստանյութերի արդյունավետությունն ու անվտանգությունը համապատասխան հետազոտություններով է հաստատված: Պատվաստանյութն անհետաձգելի կիրառման համար ճանաչում ստանում է միայն այն ժամանակ, երբ կլինիկական հետազոտության երրորդ փուլը հաջողությամբ կանցնի: Պատվաստանյութը դեռ անցնում է ստուգման ու գնահատման (նախակլինիկական) փուլերը, ինչի հիման վրա էլ սահմանվում է, թե իմունային ռեակցիա առաջացնելու համար որ հակամարմինը պետք է կիրառվի: Նախակլինիկական փուլը փորձագիտական է: Այս ժամանակ փորձարկվում է պատվաստանյութը: Անվտանգության ու հիվանդության կանխարգելման հնարավորությունը ստուգելու նպատակով, պատվաստանյութն ի սկզբանե փորձարկվում է կենդանիների վրա: Այն բանից հետո, երբ պատվաստանյութն իմունային ռեակցիա է առաջացնում, տեղի է ունենում դրա կլինիկական ստուգումը, ինչը երեք փուլից է բաղկացած: Կովիդ պատվաստանյութերը (Pfizer, AstraZeneca) հետազոտության բոլոր փուլերը հաջողությամբ են անցել, ինչի հիման վրա առողջապահության համաշխարհային կազմակերպության ու բարձր վստահության կազմակերպությունների (EMA, FDA) կողմից ճանաչում են ստացել: Ճանաչում ստանալու ու պատվաստման ծրագրի մեկնարկից հետո շարֆունակվում է մոնիթորինգը, ազգային առողջապահության մարմիններն ու առողջապթահության համաշխարհային կազմակերպությունը պատվաստանյութի ցանկացած կողմնակի ազդեցություն մշտապես ուսումնասիրում են (տես «Փաստ-մետրի» հոդվածներում՝ հղում1, հղում2)

----------------------------------------------------------------------------------

Հոդվածը պատրաստվել է Facebook-ի փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում: Վճռից ելնելով, Facebook-ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել՝ համապատասխան տեղեկությանը ծանոթացեք հետևյալ հղումով: Նյութի ստուգման և վճռի բողոքարկման մասին տեղեկությանը ծանոթացեք հետևյալ հղումով:

Tags:
აცრა
რეძკო
ჯარი
Պատվաստում
Կորոնավիրուս
Պատվաստանյութ
Ֆակտ-մետր
Ֆակտ-մետր

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy