• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Մանիպուլյացիա․ Ծառուկյանը կապ ունի՞ սարսափելի բացահայտման հետ

Մանիպուլյացիա․ Ծառուկյանը կապ ունի՞ սարսափելի բացահայտման հետ

Վճիռ․ մանիպուլյացիա

26/07/2021
Մանիպուլյացիա
Մանիպուլյացիա
Facebook Linkedin Twitter Print

Մանիպուլյացիա․ Ծառուկյանը կապ ունի՞ սարսափելի բացահայտման հետ

Վճիռ․ մանիպուլյացիա

Հուլիսի 19-ին 7Star ֆեյսբուքյան էջը հրապարակեց «Շտապ Ծառուկյանը կապ ունի՞ Սարսափելի Բացահայտումներ Աած» վերնագրով գրառում։ Սակայն այս վերնագրին սեղմող օգտատերիրոջը առաջարկվում էր դիտել մի տեսանյութ, որտեղ որևէ խոսք չկար գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին։  

7Star էջը սունկ (քլիքբեյթ) էջ է։ Հուլիսի 19-ին դրա կատարած գրառումը ընթերցողին առաջարկում էր անցնել ikf.am՝ «Ինչ կա Ֆեյսբուքում» կայք։ Այս կայքն իր հերթին ընթերցողին առաջարկում էր դիտել 118,000 բաժանորդ ունեցող «ArmNkr news» յություբյան ալիքի տեսանյութը։

Հուլիսի 23-ի դրությամբ 7Star-ի գրառումը հավանել էին 213 անգամ։ Իսկ կայքում տեղադրված տեսանյութը դիտվել էր ավելի քան 42,000 անգամ։ 

Չնայած որ տեսանյութի շապիկին տեղադրված էր Գագիկ Ծառուկյանի լուսանկարը իսկ վերնագիրը Ծառուկյանի մասնակցությամբ սենսացիա էր խոստանում, բուն տեսանյութում որևէ խոսք Ծառուկյանի մասին չկար։ Փոխարենը տեսանյութը տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների և այլ հարթակներում տարածված լուրերի մասին էր պատմում։ 

Հղում տալով 1lurer.am-ին տեսանյութը պատմում էր Երևանում ապօրինի խաղատան հայտնաբերման մասին։ Այսպիսի դեպք իսկապես տեղի էր ունեցել, բայց բացահայտումն արել էր ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), ինչպես նշված էր վերնագրում, այլ Ոստիկանությունը։ Հուլիսի 19-ին Ոստիկանությունը այս բացահայտման մասին հաղորդագրություն էր տարածել։ Տեսանյութում հնչում էր Ոստիկանության հրապարակած տեքստը, որում Գագիկ Ծառուկյանի մասին հիշատակում չկա։ 

Գագիկ Ծառուկյանը հայտնի գործարար և քաղաքական գործիչ է։ Նրա անվան հետ են կապում մի քանի խաղատներ, այդ թվում՝ Հայաստանում հայտնի «ՇանգրիԼա» խաղատունը։ Այս փաստը, ինչպես նաև գրառման մեջ Ծառուկյանի անունն ու լուսանկարը կարող էին ընթերցողի մոտ թյուր կարծիք ստեղծել այն մասին, թե խոսքը գնում է Ծառուկյանի հետ փոխկապակցած ապօրինի բիզնեսի մասին։ Սակայն իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության մեջ նման պնդում չկար։ 

--------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Tags:
Ծառուկյան
Կարինե Ղազարյան
Կարինե Ղազարյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy