• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Մանիպուլյացիա․ Սիրուշոն ասում է, որ չունեն տուն ու սեփականություն

Մանիպուլյացիա․ Սիրուշոն ասում է, որ չունեն տուն ու սեփականություն

Վճիռ․ մանիպուլյացիա

22/07/2021
Մանիպուլյացիա
Մանիպուլյացիա
Facebook Linkedin Twitter Print

Մանիպուլյացիա․ Սիրուշոն ասում է, որ չունեն տուն ու սեփականություն 

Վճիռ․ մանիպուլյացիա

Հուլիսի 16-ին GoodInfo սունկ (քլիքբեյթ) էջը համատեքստից կտրված տեղեկություն տարածեց երգչուհի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարս Սիրուշոյի մասին։ 

Սիրուշոյի նկարով և նրա մասին սկանդալային վերնագրով հոդվածը որևէ կապ Սիրուշոյի հետ չուներ։ 

GoodInfo էջի՝ հուլիսի 16-ին տարածված հրապարակման մեջ օգտագործվում էր Սիրուշոյի լուսանկարը, իսկ վերնագրում ասվում էր․ «Ընդհшնրшպես չունենք տուն, սեփшկшնություն․Սիրուշոյի սկшնդшլшյին հшյտшրшրությունը իրшրանցում է առաջացրել հшմшցшնցում»։  Հուլիսի 21-ի դրությամբ գրառումը ստացել էր 340 հավանում և 460 մեկնաբանություն։ 

Այս հայտարարությունը իսկապես արվել է Սիրուշոյի կողմից, սակայն մի քանի տարի առաջ։ 2019-ի նոյեմբերին երգչուհին ներկայացնում էր իր զարդերի հավաքածուն ԱՄՆ-ում։ Միջոցառման ժամանակ «Ամերիկայի ձայն» լրատվականին տված հարցազրույցում Սիրուշոն ասել էր․ «Չեմ բնակվում այստեղ, չունենք տուն, սեփականություն, ընդհանրապես»։ Նա նկատի ուներ տունն ու սեփականությունը ԱՄՆ-ում (տեսանյութում 5:18-ից)։ 

Այս արտահայտությունը այնուհետև հայնտվել էր հայկական մամուլի վերնագրերում։ Օրինակ՝ Yelaket-ի՝ 76,000 դիտում ունեցող տեսանյութը վերնագրված էր «Ընդհանրապես չունենք տուն, սեփականություն․ Սիրուշո»։ Վերնագրում չէր նշվում, որ խոսքը Սիրուշոյի, հետևաբար նաև՝ նախկին նախագահ Քոչարյանի ընտանիքի՝ ԱՄՆ-ում սեփականություն չունենալու մասին էր։  

2021-ի հուլիսին GoodInfo սունկ էջը նորից օգտագործեց կիսատ տեղեկություն հայտնող այս վերնագիրը։ Սակայն հոդվածը, որն ուղեկցվում էր այս վերնագրով, որևէ կերպ չէր վերաբերում Սիրուշոյին։ Փոխարենը հոդվածը մի կնոջ (նրա անունը չէր նշվում) պատմություն էր, որը բողոքում էր որդուց՝ նշելով, որ տղան արդեն 25 տարեկան է։ Սիրուշոյի զավակները մանկահասակ են․ նրա առաջնեկը ծնվել է 2014 թ․։ Ավելին՝ GoodInfo-ի՝ իբր Սիրուշոյի մասին պատմող նյութի տեքստը արդեն առնվազն մի քանի ամիս է տարածվում է սունկ կայքերում՝ տարբեր նկարներով և համատեքստներում (տես հրապարակում 2020-ի հունիսից կամ 2021-ի մարտից)։ 

Այսպիսով՝ Goodinfo-ն մեծամասամբ սխալ տեղեկություն էր տարածել Սիրուշոյի մասին։ Կայքը օգտագործել էր համատեքստից կտրված վերնագիր և Սիրուշոյի նկարները համադրել էր նրա հետ կապ չունեցող տեքստի հետ։ 

----------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Tags:
Սիրուշո
սեփականություն
ԱՄՆ
Կարինե Ղազարյան
Կարինե Ղազարյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy