Մանիպուլյացիա․ Աննա Հակոբյանի մեկ լուսանկարը 170 մլն դրամ է արժեցել

Վճիռ՝ մանիպուլյացիա

Հունիսի 8-ին politik.am կայքը գրեց, թե «Պետությունը 170 մլն դրամ է ծախսել հանուն Աննա Հակոբյանի մեկ լուսանկարի»։

Այս տեղեկությունը մանիպուլյատիվ էր․ կայքը նույն հոդվածում նշում էր, որ այդքան արժեցել է ոչ թե լուսանկարը, այլ երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարության կազմակերպումը։ Տոնակատարությունը կազմակերպվել էր մասնավոր ընկերության կողմից, և դրա՝ politik.am-ի կողմից հնչեցրած բյուջեն 11 անգամ ավելի մեջ էր, քան այն գումարը, որ Երևանի քաղաքապետարանը հատկացրել էր համայնքային բյուջեից կազմակերպած այլ միջոցառումներին։

Ավելին՝ politik.am սխալ էր պնդել, թե հունիսի 1-ը Փաշինյանի օրոք առաջին անգամ է «նման ճոխությամբ» նշվում։ Մանիպուլատիվ է նաև կայքի այն պնդումը, թե վարչապետը Փարիզում իր ծնունդն էր նշում․ իրականում Փաշինյանը այնտեղ էր պաշտոնական այցով։

170 մլն դրամ ծախսվել է տոնակատարության կազմակերպման վրա

Politik.am-ը՝ անանուն աղբյուրներին հղում տալով, գրում է․ «Աննա Հակոբյանի Հանրապետության հրապարակում ժողովրդական լուսանկար ունենալու համար իշխանություններն, ըստ մեր տեղեկությունների, ծախսել են ավելի քան 170 մլն դրամ»: Սակայն հաջորդ նախադասության մեջ հեղինակը նաև նշում է, որ այսքան է արժեցել այդ օրը «կազմակերպված տոնակատարությունը» (այլ ոչ թե Հակոբյանի լուսանկարը):

Հոդվածի վերնագիրը խեղաթյուրում է համատեքտը՝ ասելով, թե վարչապետի տիկնոջ մեկ լուսանկարի արժեքն է եղել 170 միլիոնը։ Սա ընթերցողի մոտ թյուր պատկեր կարող է ստեղծել։

Ավելին՝ Երևանի քաղաքապետարանիցmedia.am-ին և factcheck.ge-ին տեղեկացրեցին, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգի համար քաղաքապետարանը առհասարակ ֆինանսավորում չի հատկացվել։ Համերգը կազմակերպել է մասնավոր «Բյուրո» ՍՊԸ ընկերությունը։

Մեզ չհաջողվեց «Բյուրո» ՍՊԸ-ից պարզել, թե ինչքան գումար է ծախսվել նրանց կազմակերպած համերգի վրա։

Հունիսի 1-ը Փաշինյանի օրոք առաջին անգամ չէ «նման ճոխությամբ» նշվում

Տոնակատարության բյուջեի մասին տեղեկությունը politik.am-ի հոդվածի միակ մանիպուլյացիան չէր։ Կայքը նաև գրել էր, թե «Փաշինյանի իշխանության ընթացքում առաջին անգամ էր, որ այս տոնը նման ճոխությամբ էր նշվում»:

Երեխաների պաշտպանության օրը զանգվածային միջոցառումների լայն ցանկ անց է կացվում Հայաստանում ամեն տարի և արդեն տարիներ շարունակ։

Media.am-ը և Factcheck.ge-ն Երևանի քաղաքապետարանից խնդրեցին տրամադրել 2018, 2019, 2021 թթ․ մայրաքաղաքի համայնքի բյուջեից Երեխաների պաշտպանության օրը զանգվածային միջոցառումների կազմակերպման համար տրամադրված գումարը (2020 թ․՝ կորոնավիրուսի համավարակի պայմանավորված, զանգվածային միջոցառումներ հունիսի 1-ի կապակցությամբ պլանավորված չէին

Երևան համայնքի բյուջեից հունիսի 1-ին նվիրված միջոցառումներին հատկացված գումարը, ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար

Այս տարի հունիսի 1-ին Երևանում տեղի են ունեցել համերգներ Ազատության և Հանրապետության հրապարակներում, ինչպես նաև անց են կացվել ցուցահանդեսներ, հյուրասիրություններ և այլ։ Սակայն միջոցառումների նման ծրագիրը բացառիկ չէր։ 2019 թ․ նույնպես Երևանի տարբեր հատվածներում անց են կացվել միջոցառումներ, օրինակ՝ տեղի է ունեցել զբոսահամալիրի բացում։ Ինչպես և այս տարի, 2019-ին էլ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը մասնակցում էր միջոցառումներին․ նրա հիմնադրամը ծրագիր էր պատրաստել սահմանամերձ գյուղերից և Ղարաբաղից երեխաների համար։ Համերգ Ազատության հրապարակում, հրավառություն և բազմաթիվ այլ միջոցառումներ կազմակերպվել էին նաև 2018-ին, երբ Փաշինյանը արդեն վարչապետ էր։

Այսպիսով՝ պնդումն այն մասին, թե Փաշինյանի օրոք հունիսի 1-ը առաջին անգամ է «նման ճոխությամբ» նշվում, մանիպուլյատիվ է: Երևանի համայնքային բյուջեից տրամադրված գումարը 2019-ին մի փոքր ավելի շատ էր, քան այս տարի, իսկ զանգվածային միջոցառումներ անց են կացվել Փաշինյանի կառավարման բոլոր տարիներին, բացի 2020-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսային սահմանափակումներ էին։

Փաշինյանի այցը Փարիզ պաշտոնական էր, ոչ թե անձնական

«Այդ օրը Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է և նա էլ լավ ժամանակ էր անցկացնում Փարիզում», գրում էր politik.am-ը՝ տպավորություն ստեղծելով, թե Փաշինյանը Ֆրանսիայում նշում էր իր ծծնդյան տարեդարձը։

Նիկոլ Փաշինյանի ծծնդյան օրը իսկապես հունիսի 1-ին է և համըկնում է Երեխաների պաշտպանության օրվա հետ։ Ավելին՝ նա այդ օրը իսկապես Ֆրանսիայում էր, բայց ոչ թե ծծնդյան տոնի առթիվ, այլ պաշտոնական այցով։ Այդպես՝ Փաշինյանը այդ օրը հանդիպել էր Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ և այլն։ Հաջորդ օրը՝ հունիսի 2-ին, Փաշինյանը պետք է մեկներ Բրյուսել՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման։

Այսպիսով՝ politik.am կայքը միանգամից երեք մանիպուլյատիվ պնդում էր արել հունիսի 1-ի միջոցառումների մասին պատմող հոդվածում։ Կայքը վերնագրում պնդել էր, թե Աննա Հակոբյանի մեկ լուսանկար 170 մլն դրամ է արժեցել, սակայն հոդվածում նաև նշված էր․ այդքան էր արժեցել կազմակերպված տոնակատարությունը։ Ավելին՝ Երևան համայնքի բյուջեից հատկացվել է միայն 15 մլն դրամ միջոցառումների (ներառյալ Ազատության հրապարակում մեծ համերգի) կազմակերպման համար:

Կայքը նաև սխալ էր պնդում, թե Փաշինյանի օրոք հունիսի 1-ը «նման ճոխությամբ» չի նշվել։ Վերջապես՝ politik.am-ը ընթերցողին մանիպուլյացիայի է ենթակրում Փաշինյանի Փարիզ կատարած այցի հետ կապված, ասելով, թե Նիկոլ Փաշինյանը Փարիզում տոնում էր իր ծննդյան օրը, այն դեպքում, երբ Փաշինյանը Ֆրանսիայում էր պաշտոնական այցով։

-----------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: