• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Շուշիի հրավառությունը ընտրություններին ՔՊ հաղթանակի օրը չէր

Շուշիի հրավառությունը ընտրություններին ՔՊ հաղթանակի օրը չէր

Վճիռ՝ կեղծ լուր

23/06/2021
Կեղծ Լուր
կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից
Facebook Linkedin Twitter Print

Շուշիի հրավառությունը ընտրություններին ՔՊ հաղթանակի օրը չէր

Վճիռ՝ կեղծ լուր

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ֆեյսբուքյան մեծ լսարան ունեցող մի քանի օգտատերեր տեղադրեցին Շուշիի բերդի լուսանկարը։ Դրանում Երևում էր Շուշիի բերդում արված հրավառություն, բերդի վրա՝ ադրբեջաներեն «Շուշա» գրությունը և Ադրբեջանի դրոշը։ Ըստ այս ֆեյսբուքյան հրապարակման «Փաշինյանի կուսակցության հաղթանակի հետ կապվող» այս լուսանկարը իրականում հին է, հրավառությունը եղել է այլ օր և այլ առիթով։

Ի՞նչ էին պնդում օգտատերերը

Հայաստանում հունիսի 20-ի ընտրությունների նախնական արդյուների հրապարակումից հետո Ֆեյսբուքում տարածվեց Շուշիի բերդի լուսանկար․ դրանում երևում էր Ադրբեջանի դրոշը և հրավառություն, ինչը նաև կապվում էր Փաշինյանի հաղթանակի հետ։

Նկարը տարածել էր երաժիշտ Միքայել Ոսկանյանը, նշել «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկի համարը ու գրել՝ «3 քվեարկածներ, տեսե՛ք ինչին եք քվեարկել....»։ Այս գրառումը ունի մոտ 1200 կիսում։

Շուշիի հրավառության մասին նույն օրը գրել էր նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը։ Նա թեև լուսանկարը չէր տարածել, բայց գրել էր՝ «Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը»։ Այս հրապարակումը ունի մոտ 2400 կիսում։

Հոխիկյանի գրառումը Ոսկանյանի հրապարակած լուսանկարով տարածել են մի շարք կայքեր՝ 7or.am, lurer.com, blognews.am, mamul.am, asekose.am, meganews.am։ Այն նաև տարածվել է ֆեյսբուքյան էջերում և խմբերում։

Լուսանկարը հին է

Տարածվող լուսանկարը հին է․ Շուշիում իսկապես հրավառություն եղել է, բայց այլ օր և այլ առիթով և այն կապ չունի Փաշինյանի թիմի հաղթանակի հետ։ Ստեփանակերտի մեր աղբյուրներից նաև պարզեցինք, որ հունիսի 20, լույս 21-ի գիշերը նրանք հրավառություն չեն նկատել։

Լուսանկարը վերցված է մայիսի 12-ին Մեհրիբան Ալիևայի՝ Ինստագրամում հրապարակած տեսանյութից։ Ադրբեջանի նախագահը և նրա կինը այդ օրը Շուշիում էին՝ մասնակցելու “Khari bulbul” երաժշտական փառատոնի բացմանը։

Ստացվում է, որ տարածված լուսանկարը հին է։ Նկարում պատկերված հրավառույթունը Շուշիում եղել է, բայց այլ օր և այլ առիթով և այն կապ չունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի հետ։

----------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Tags:
Շուշի
հրավառություն
ՔՊ
ընտրություններ
Արշալույս Բարսեղյան
Արշալույս Բարսեղյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy