Բեռնվում է

Պատվաստման գործընթացն Ախալքալաքիում պասիվ կերպով էր ընթանում: Առաջին պատվաստման դեպքերն արձանագրվել են մայիսի սկզբում: Մասնագետներն Ախալքալաքի իրավիճակը համեմատում էին Հնդկաստանի հետ և գտնում, որ պատվաստման ցանկության բացակայությունը հասցնելու է վարակման բարձր ցուցանիշների: Վրաստանի տարածքում Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահութան ազգային կենտրոնը տեղեկատվական հանդիպումներ ու սեսիաներ անցկացրեց Ախալքալաքում ու Ախալցիխեում:

Վրաստանի ողջ տարածքում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ին: Պատվաստումից հետո Ախալքալաքիի բուժքրոջ մահվան փաստը հանգեցրել է տարածքում վստահության բացակայությանն ու հակապատվաստանյութային արշավին: Հենց այս իրադարձության հետ են կապում տեղացիները պատվաստանյութերի հանդեպ անվսահությունն ու հրաժարվում պատվաստվելուց: Այս պահի դրությամբ, սակայն, շրջանում պատվաստման հետ կապված դրական միտում է նկատվում: «Էվեքս» կլինիկայում, որտեղ ընթանում է պատվաստումը, պատվաստվելու համար գրեթե բոլոր օրերը զբաղված են, ընդ որում գործընթացում ներգրավված են ոչ միայն հանրային գործիչներն ու բժիշկները՝ այլև սովորական բնակիչները՝ հատկապես երիտասարդները:

Պատվաստման մեկնարկն ու առաջին արձագանքները

Վրաստանը մարտի 15-ին մեկնարկել է պատվաստումը շվեդա-բրիտանական Աստրազենեկա պատվաստանյութով: Առաջին փուլում կամավոր հնարավոր էր պատվաստվել միայն բժիշկներին: Ախալքալաքիի, ինչպես նաև այլ հայաբնակ ու ոչ միայն, շրջանների բժիշկները խուսափում էին պատվաստվելուց, սպասում թե ինչպես կազդի պատվաստանյութն այլ պատվաստվող բժիշկների վրա, որպեսզի հետո հետևեին նրանց օրինակին: Պատվաստման գործընթացի մեկնարկից երրորդ օրը՝ մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, նույն կլինիկայի բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի մոտ արձանագրվեց պատվաստումից անաֆիլակտիկ շոկ, ինչը հանգեցրեց մահվան: Այս իրադարձությունը դարձավ Ախալքալաքում հակապատվաստման քարոզարշավի հիմք, հատկապես սոցցանցերում:

Անաֆիլակտիկ ցնցումը, ծանր ալերգիկ ռեակցիան COVID պատվաստման գործընթացում (ինչպես նաև ընդհանուր առմամբ պատվաստման գործընթացում), այն հազվագյուտ կողմնակի ազդեցություններից է, որը կարող է առաջանալ մարդու մոտ պատվաստումից հետո: Այնուամենայնիվ, ժամանակին արձագանքելով և միջամտելով, դժվար չէ հիվանդին դուրս բերել վիճակից:

Իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքով, «հիմնականում բոլոր դեղամիջոցներին ու բոլոր ներարկվող դեղամիջոցներին բնութագրում է ալերգիկ ազդեցություն, այդ թվում՝ բարդ ռեակցիա՝ անաֆիլակսիա: Պարզվեց, որ հին ու ավանդական պատվաստանյութերը՝ գրիպի պատվաստանյութը, կարմրուկ, կարմրախտ և այլն, անաֆիլակսիա կամ ալերգիա են առաջացնում մեկ միլիոն չափաբասժնից մեկի դեպքում: Ֆայզերն ունի անաֆիլակսիա մեկ միլիոնից չորսի դեպքում, իսկ աստրազենեկան՝ յոթ-ութ անաֆիլակսիայի դեպք: Համապատասխանաբար այս պատվաստանյութերի դեպքում անաֆիլակսիայի ռիսկն ավելի մեծ է, բայց միևնույնն է՝ շատ ցածր»:

Մարտի 25-ին Վրաստանը ստացավ «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութի 29 250 չափաբաժին: Այդ պահից ի վեր պատվաստվելու հնարավորություն ստացան նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները, ու չնայած սրան՝ ապրիլի 13-ի դրությամբ, պարզվեց, որ Ախալքալաքում ստացած AstraZeneca տեսակի պատվաստանյութի 300 չափաբաժնից, կլինիկայի վարչակազմը 290-ը վերադարձրել է Թբիլիսի:

Հոսպիտալի տնօրենի խոսքով, պատվաստամիջոցի ժամկետն անցնում էր, իսկ պատվաստվելու ցանկություն ունեցող չկար: Բուժհաստատությունում 10 դոզա պատվաստանյութ է պահվում, որի ժամկետն անցնում է մայիսին: Մենեջերի խոսքով, մեկ ամսվա ընթացքում պատվաստվելու ցանկություն ո’չ բուժաշխատողներն են հայտնել, ոչ՝ 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Ախալքալաքի հոսպիտալի 160 աշխատակիցներից ոչ ոք չի պատվաստվել, սա բուժաշխատողները բացատրում են կոնկրետ AstraZeneca տեսակի պատվաստանյութի հանդեպ անվստահությամբ: Սամցխե Ջավախքի շրջանը 1 400 չափաբաժին Աստրազենեկա ստացել էր մարտի 15 -ին:

«Փաստ-մետրի» հետ զրույցում Ախալքալաքի Էվեքս կլինիկայի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է՝

«Աստրազենեկայից մահացած բուժքրոջ դեպքից հետո շատ բացասական արձագանք եղավ Ախալքալաքում ևս, նախքան այդ դեպքը մոտ քսան-քսանհինգ հոգի գրանցվել էր, այդ օրվանից հետո բոլորը հրաժարվեցին: Հատկապես սոցիալական ցանցերում շատերն իրենց բացասական կարծիքն էին գրում պատվաստման վերաբերալ, ինչը խանգարում էր պատվաստման գործընթացին»:

Ախալքալաքից պատվաստված առաջին անձը Գայոզ Լոմսաձեն է'՝ Ախալքալաքի սակրեբուլոյի փոխնախագահը, ով պատվաստվել է ապրիլի 17-ին, ու քանի որ ընտրել է Ֆայզեր տեսակի պատվաստանյութը, որն Ախալքալաքիում անհասանելի էր, պատվաստվել է Քութայիսիում: Լոմսաձեն կորոնավիրուս տարել էր նախորդ տարվա ավարտին, ծանր տանելու պատճառով վերջինս բուժումը հիվանդանոլցում է անցել: Պատվաստված երկրորդ անձը ներարկվել է ուղղակիորեն Ախալքալաքիում, մայիսի հինգին՝ Սինոֆարմ տեսակի պատվաստանյութով:

Ախալքալաքը Հնդկաստանի հետ էին համեմատում

Մայիսի 13-ին ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ` Սամցխե Ջավախքում՝ Ախալցիխեում ու Ախալքալաքում անցկացվել են տեղեկատվական հանդիպումներ:

Հանրային առողջության կենտրոնի առաջատար մասնագետների, փորձագետների, հայտնի վարակաբանների, սրտաբանների, մանկաբույժների, պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ հանդիպում-քննարկումներ են ընթանում հասարակության տարբեր շերտերի հետ: Հանդիպումների հիմնական նպատակը Քովիդ 19-ի պայքարի, մասնավորապես` պատվաստման հետ կապված` բնակչության բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալն էր:

«Փաստ մետրի» հետ զրույցում հանդիպումներֆին մասնակցող Բիձինա Կուլումբեգովն ասում է՝ «Պատվաստման գործընթացը կարևոր է, պանդեմիայի ավարտի այլ ճանապարհ չկա: Նաև կարևոր է, որ մեր երկրի բոլոր շրջանները նույն ակտիվությամբ ներգրավված լինեն պատվաստման գործընթացում: Հենց այս նպատակով էլ հանդիպել ենք տեղական հոգևոր առաջնորդների ու բժիշկների հետ, սպառիչ պատասխանել նրանց բոլոր հարցերին: Մինչև բոլոր մարդիկ պաշտպանված չլինեն, մեզնից ոչմեկը պաշտպանված չի լինի»,- ասում է Կուլումբեգովը:

Հանդիպումից հետո Մ. Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական գծով տնօրենը Ջավախքում տիրող իրավիճակը համեմատեց Հնդկաստանի հետ: Մանկաբույժ Իվանե Չխաիձեն ասում է, որ Ախալքալաքում բնակչության վարքը շատ նման է Հնդկաստանի քաղաքացիների վարքին: «Հնդկաստանն իրեն պահել է այնպես, ինչպես Ախալքալաքում է այսօր: Նրանց մի մասը վարակվել է, նրանք չեն պատվաստվում և արդյունքը տեսնում ենք բոլորս: Այլ տարբերակ չկա. կա՛մ պետք է պատվաստվել, կա՛մ վարակվել COVID-19-ով: Սա վտանգավոր հիվանդություն է, և մենք բոլորս պետք է վերլուծենք մեր քայլերը», — նշել է Չխաիձեն:

Ախալքալաքի շրջանում հունիսին պատվաստվելու համար գրեթե ազատ տեղեր չկան. Պացիենտները նախընտրում են չինական պատվաստանյութը

Տեղի բնակչությունը պատվաստվելու մասին ոչ միանշանակ պատկերացում ու մոտեցում ունի: Այսպես օրինակ, շատերը շարունակում են չվստահել պատվաստանյութին, մտածելով, որ Ախալցիխեի բուժքրոջ նման հետևանք կարող են ունենալ: Շատերը սպասում էին «հեղինակավոր անձանց» պատվաստվելուն, որ հետևեին նրանց օրինակին:

Ի դեպ,տեղական բուժաշխատողներն ու քաղաքական գործիչները սկսել են պատվաստվել: Այսպես, օրինակ, մայիսի 19-ին Ախալքալաքում Covid-19-ի դեմ Sinopharm տեսակի պատվաստանյութով պատվաստվեց հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանը:

Մեզ հետ զրույցում Թորոյանը հայտարարեց, որ Ախալքալաքիում վերջերս պատվաստման տեսանկյունից շատ դրական արդյունքներ են արձանագրվում: Հունիս ամսվան ընդառաջ, գրեթե բոլոր օրերը զբաղված են: Թորոյանն ընդգում է նաև, որ պատվաստվելու ցանկություն են հայտնում ոչ միայն հասարակական կամ քաղաքական գործիչներն ու բժիշկները, այլև երիտասարդներն ու նույնիսկ մեծահասակները: Թորոյանը գտնում է, որ սա ստացված քարոզարշավի արդյունքն է, որ արվում է թե՛ պետության, թե՛ տեղացիների կողմից, ովքեր հաճախ պաքտվաստվում են հեռուսատեսության նկարահանող խմբի ներկայությամբ՝ մնացածին ևս խրախուսելու նպատակով:

«Այս պահի դրությամբ միայն Ախալքալաքում պատվաստվել է ավելի քան 280 մարդ: 30-35 բուժաշխատող գրանցվել է Սինովակով պատվաստվելու համար: Այս պահի դրությամբ հասանելի են Սինովակն առաջին չափաբաժնով պատվաստվելու համար, նաև Սինոֆարմի երկրորդ չափաբաժնով: Կրկնակի չափաբաժնով պատվաստվել է հինգ Աստրազենեկա, մոտ տասը հոգի Սինոֆարմով, հունիսին գրեթե ազատ օր չկա, բոլոր օրերին գրանցված են Սինոֆարմի երկրորդի համար: պատվաստվել է 48 բուժաշխատող, ևս 40 գրանցվել է Սինովակով պատվաստվելու համար: Շատ դրական են վերաբերում չինական պատվաստանյութերին՝ Սինոֆարմին ու Սինովակին: Աստրազենեկայով պատվաստվելու ցանկացողները շատ չեն »:

Լուսանկարը՝ jnews.ge


Նման նորություններ

4546 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
28%
Ճշմարտություն
18%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%
Մանիպուլյացիա
9%
Կիսով չափ ճշմարտություն
7%

Ամենաընթերցվող