Կեղծ լուր. Ալիևը Փաշինյանի նկարով շապիկ է կրում

Վճիռ՝ կեղծ լուր

Համացանցում տարածվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը՝ իբրև Նիկոլ Փաշինյանի նկարով շապիկը հագին։ Լուսանկարը կեղծ է, իրական լուսանկարում, որն արվել է 2021-ի հունիսի 14-ին,Ալիևի շապիկն ամբողջությամբ սպիտակ է և դրա վրա չի պատկերված որևէ լոգո կամ նշան, ոչ էլ՝ առավելևս Նիկոլ Փաշինյանի պատկերը։

Կեղծ լուսանկարը տարածվել է հունիսի 16-ի՝ Марина Шекян-Измаилян անունով օգտատիրոջ կողմից։ Նա նաև գրել էր, թե Ալիևն այնքան է սիրում Փաշինյանին, որ կրում է շապիկ՝ նրա նկարով։ Հրապարակումն ունեցել է 518 կիսում։

Իրականում լուսանկարն ընդամենը մի քանի օր առաջ է արվել ՝ հունիսի 14-ին, Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի Ֆիզուլի (Վարանդա) այցի ժամանակ։ Նրանց այցի բնօրինակ լուսանկարներում տեսնում ենք, որ շապիկի վրա որևէ պատկեր չկա, իսկ տարածվողը մշակված է թվայնորեն։

---------------------------------------------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Նման նորություններ

5420 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող