• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Ապատեղեկատվություն․ ԿԸՀ-ն չի ընդունել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի փաստաթղթերը ընտրական ցուցակում թեկնածուների թվի պակասի պատճառով

Ապատեղեկատվություն․ ԿԸՀ-ն չի ընդունել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի փաստաթղթերը ընտրական ցուցակում թեկնածուների թվի պակասի պատճառով

Վճիռ՝ Սխալ տեղեկություն

02/06/2021
Սխալ
Հայտարարությունն անճիշտ է, և դրանում բերված ապացույցներն անհեթեթ են
Facebook Linkedin Twitter Print

Ապատեղեկատվություն․ ԿԸՀ-ն չի ընդունել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի փաստաթղթերը ընտրական ցուցակում թեկնածուների թվի պակասի պատճառով

Վճիռ՝ Սխալ տեղեկություն

Մայիսի 26-ին Antifake.am կայքը գրեց, թե «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը» չի կարողացել գրանցվել ընտրություններին մասնակցելու համար։

Այս տեղեկությունը սխալ է․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցանկում կա նաև «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը»։

Տեղեկությունը հրապարակել էին առանց ստուգելու

Antifake.am-ը գրել էր, թե «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական փաստաթղթերը՝ ընտրական ցուցակում թեկնածուների անհրաժեշտ քանակի պակասի պատճառով»:

Antifake.am-ը ներկայանում է որպես «անկախ և անկողմնակալ» լրատվամիջոց, որը զբաղվում է «փաստերի ստուգմամբ»։ Այս փաստը հրապարակելուց առաջ կայքը չէր ստուգել․ «Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԿԸՀ-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։ Լուրը տարածեցին նաև irakanum.am-ը, yerkir.am-ը, livenews.am-ը և այլ կայքեր։

Հոդվածի լույս տեսնելուց մի քանի ժամ անց ԿԸՀ-ն հրապարակեց հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցողների ցանկը, որում ընդգրկված էր 23 կուսակցություն և 4 դաշինք, այս թվում՝ «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը»։ Դաշինքը իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձավ տարածված ապատեղեկատվությանը՝ նշելով, որ փաստաթղթերը պատշաճ կերպով են ներկայացվել ԿԸՀ։

Antifake.am-ը թեև ներկայանում է որպես փաստերի ստուգմամբ զբաղվող կայք, հաճախ է չստուգված կամ կեղծ տեղեկություն տարածում։ Կայքի տարածած լուրերը բազմիցս են հերքվել իրական փաստեր ստուգող լրագրողների կողմից (օրինակներ՝ հղում 1, հղում 2, հղում 3)։ DFRLab հետազոտական կայքը անդրադարձել էր Antifake.am-ին՝ ցույց տալով, որ կայքը իրականում զբաղվում է ոչ թե փաստերի ստուգմամբ, այլ քաղաքական շահ հետապնդող և հաճախ մանիպուլացված տեղեկության տարածմամբ։ DFRLab-ը նշել էր, որ Antifake-ի ամենատարածված հրապարակումները ներառում էին կողմնակալ քաղաքական մեկնաբանություններ, չճշտված լուրեր Փաշինյանի՝ գոյություն չունեցող գործարան այցի մասին, և հակապատվաստումային ապատեղեկատվություն։ Ըստ DFRLab-ի, AntiFake.am-ը քողարկել է կայքի իրական նպատակը՝ ներկայանալով որպես անկողմնակալ և օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր հանրության համար։

Antifake.am-ը գլխավորում է ընդդիմադիր քաղաքական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը, ով նույնպես աչքի է ընկնում կեղծ լուրեր տարածելու սովորությամբ։ Օրինակ՝ Russia Today ալիքի՝ Հայաստանի մասին քարոզչական ֆիլմում Սամսոնյանը հնչեցնում էր արդեն հերքված պնդումն այն մասին, թե Փաշինյանի ընտանիքը տուն է գնել Կանադայում և ԱՄՆ-ում։

Սամսոնյանը վերջերս կուսակցություն է հիմնել և մի խումբ հասարակական և քաղաքական գործիչների հետ հիմնել է «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։

«Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը» կազմված է երկու կուսակցությունից՝ «Հանուն Հանրապետության», որը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն», որը ղեկավարում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Խմբագրի նշում՝

Նյութի նախնական վերնագիրն ուներ հետևյալ տեսքը՝ «Ապատեղեկատվություն․ Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը չի գրանցվել ընտրություններին մասնակցելու համար»

Հետագայում վերագիրն ուղղվել է ու այն Antifake.am-ի կողմից տարածված տեղեկության ստույգ մեջբերումն է պարունակում:

----------------------------------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Tags:
Babajanyan-Shirinyan alliance
election
ընտրություններ
Բաբաջանյան-Շիրինյան դաշինք
Կարինե Ղազարյան
Կարինե Ղազարյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy