Ապատեղեկատվություն. Մարդիկ մահանում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից
Վճիռ. Կեղծ լուր
2021 թվականի մայիսի 18-ին Facebook-ի օգտատեր Շորե Շենիձեն տեսանյութ է հրապարակել, որտեղ, նրա խոսքով, ներկայացնում է տարբեր պատվաստանյութերով պատվաստված և մահացած մարդկանց թերի ցուցակը: Շորե Շանիձեի 2 րոպեանոց վիդեոկոլաժը պարունակում է տարբեր մարդկանց լուսանկարներ: Տեսանյութում տեղադրված լուսանկարներին կցված են լուսանկարում պատկերված մարդկանց անուններն ու ազգանունները, մասնագիտությունը, տարիքը, երկիրը և պատվաստանյութի տեսակը (ինչպես նաև պատվաստման ամսաթիվը): Գրառման մեջ տարածված տեղեկատվությունը հիմնականում չստուգված է:
Վիդեոկոլաժում ներկայացված են տասնյակ մարդկանց մասին տեղեկություններ: Հատկանշական է, որ մինչ այժմ ներկայացված անհատներից մի քանիսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են տարածվել, իբրև նրանց մահվան և կորոնավիրուսի պատվաստանյութի միջև ուղիղ կապ կա: Հատկանշական է, որ տեսանյութում ներկայացված անձանցից շատերը նույնիսկ կովիդ պատվաստանյութ չեն ներարկել և մահացել են այլ բնական պատճառներով, չնայած նրանց մահվան պատմությունը դեռ մանիպուլյատիվ կերպով վերագրվում է կովիդ պատվաստանյութին:
Պնդում. Մարվին Հագլերը մահացել է պատվաստվելուց հետո
Վճիռ. Կեղծ լուր
Բռնցքամարտի լեգենդ Մարվին Հագլերը (Marvelous Marvin Hagler) մահացել է մարտի 13-ին Նյու Հեմփշիրում, իր տանը, 66 տարեկան հասակում: Նրա կինը ՝ Քեյ Հագլերը բռնցքամարտիկի հանկարծակի մահվան մասին հայտարարել է Մարվին Հագլերի ֆեյսբուքյան ֆան ակումբում, բայց չի նշել կոնկրետ պատճառը: Հաջորդ օրը, սակայն, նույնպես ֆեյսբուքյան գրառման մեջ, Քեյ Հագլերն ընդգծել է, որ իր ամուսնու մահվան պատճառը վստահաբար «Covid-19» պատվաստանյութը չէ („For sure wasn't the vaccine that caused his death“). Ինչպես ավելի ուշ գրել էր Reuters- ը, բռնցքամարտիկը մահացել է բնական մահով, և պատվաստանյութը ոչ մի կապ չունի նշվածի հետ:
Covid-19 պատվաստանյութի՝ որպես Հագլերի մահվան պատճառի մասին շրջանառվող խոսակցությունները փնտրենք բռնցքամարտիկ Թոմաս Հերնի էջում: Հերնը մարտի 13-ին Instagram- ի իր էջում տեղադրել էր Հագլերի լուսանկարը ՝ մակագրությամբ. «Իրական ռազմիկ, աղոթեք թագավորի և նրա ընտանիքի համար ... նա այժմ պայքարում է պատվաստանյութի հետևանքների դեմ ՝ վերակենդանացման բաժանմունքում: Նա լավ կլինի, մենք պետք է օգտագործենք դրական էներգիան և աղոթենք նրա լիարժեք վերականգնման համար»: ("A real true warrior Pray for the king and his family.. he’s in ICU fighting the after effects of the vaccine! He’ll be just fine but we could use the positive energy and Prayer for his Full Recovery!").
Նշված հարցը հայտնվեց փաստերի ստուգման տարբեր հարթակների ուշադրության կենտրոնում (FactCheck.org, USA TODAY, Reuters), և նրանք այս լուրը համարեցին կեղծ:
Պնդում. Գրեգորի Մայքլը Pfizer պատվաստանյութից է մահացել
Վճիռ. Կեղծ լուր
Բժիշկ Գրեգորի Մայքլը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՝ Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց երկու շաբաթ անց: Նրա մահից հետո մի շարք ապատեղեկատվություններ տարածվեցին, իբրև նրա մահվան անմիջական պատճառը կորոնավիրուսի պատվաստանյութն է:
Դեպքից հետքո կարճ ժամանակում Ֆլորիդայի Առողջապահության դեպարտամենտի (Florida Department of Health) և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից հետազոտություն սկսվեց: Ապրիլին հրապարակված զեկույցի համաձայն, Գրեգորին բնական մահով է մահացել, ինչն առաջացել է իմունային թրոմբոցիտոպենիայի բարդությունների պատճառով: Այս հիվանդությունը կանխում է արյան մակարդումը և առաջացնում ներքին արյունահոսություն: Հետևաբար, Գրեգորիի մահը ոչ մի կապ չուներ Pfizer պատվաստանյութով պատվաստվելու հետ:
Պնդում. Լարի Քինգը մահացել է պատվաստանյութից
Վճիռ. Կեղծ լուր
Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է 2021 թվականի հունվարի 21-ին 87 տարեկան հասակում: Քինգը տարիների ընթացքում տառապել է տարբեր առողջական խնդիրներից, ներառյալ շաքարախտը: 2017 թվականին նա տարել էր թոքերի քաղցկեղի վիրահատություն, իսկ 2019-ին ՝ ինսուլտ: Քինգը նաև վարակվել էր Covid-19-ով և անհրաժեշտ էր հոսպիտալացնել: Ինչպես ավելի ուշ հայտարարեց նրա կինը, Քինգի մահվան պատճառ էր դարձել սեպսիսով վարակվելը: Լարի Քինգի կորոնավիրուսի դեմ պատվելու վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա, ոչ էլ նրա ընտանիքի անդամներն են այդ մասին խոսել:
Պնդում. Էրլ Սիմոնսը մահացել է պատվաստանյութից
Վճիռ. Կեղծ լուր
Ռեփեր Էրլ Սիմոնսը (նույն ՝ DMX) Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին, 50 տարեկան հասակում ՝ սրտի կաթվածի հետևանքով: Անհայտ է, թե ինչն է առաջացրել սրտի կաթված: Այնուամենայնիվ, ռեփերի մահվանից անմիջապես հետո սոցիալական ցանցերում վերնագրեր հայտնվեցին, իբրև նա մահվանից մի քանի օր առաջ պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ: Ընտանիքի անդամների և հիվանդանոցի հայտարարությունները ոչինչ չեն ասում այն մասին, որ ռեփերը պատվաստվել է, իսկ ռեփերի երկար տարիների փաստաբան Մուր Ռիչմանը հաստատել է, որ Էրլ Սիմոնսը չի պատվաստվել սրտի կաթվածից մեկ շաբաթ առաջ: Հետևաբար, պատվաստանյութը ոչ մի կապ չունի նրա մահվան հետ:
Պնդում. Ջոն Ֆրենսիս Փուլը մահացել է Johnson & Johnson պատվաստանյութից
Վճիռ. Կեղծ լուր
2021 թվականի ապրիլին ուսանող Ջոն Ֆրենսիս Փուլը իսկապես մահացել է Johnson & Johnson պատվաստանյութով պատվաստվելուց մեկ օր անց: Այնուամենայնիվ, Համիլթոն Քանթրիի դատաբժշկական փորձագետ Լակշմի Սամարկոն նշել է, որ պատվաստումի և ուսանողի մահվան միջև ուղիղ կապ չի հաստատվել: Ջոն Ֆրենսիս Փուլի մահվան հետաքննությունը դեռ շարունակվում է, իսկ ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ: Հետևաբար, քանի դեռ չկա պատվաստանյութի և ուսանողի մահվան ուղիղ կապի վկայություն, այս պնդումը կեղծ է:
Պնդում. Միդվին Չարլզը մահացել է Pfizer / Moderna պատվաստանյութից
Վճիռ. Կեղծ լուր
Իրավական վերլուծաբան Միդվին Չարլզը մահացել է 2021 թվականի ապրիլին: 2021 թվականի մարտի 1-ին նա իսկապես պատվաստվել է կովիդի դեմ, ինչի մասին գրել էր Twitter-ում: Այս պահին անհայտ է, թե ինչն է վերլուծաբանի մահվան պատճառը, այնուամենայնիվ, այս պահին նրա մահվան և կովիդ պատվաստանյութի միջև ուղիղ կապ չի հաստատվել:
Պնդում. Վիրջինիա Էլլինգտոնը մահացել է Johnson & Johnson պատվաստանյութից
Վճիռ. Կեղծ լուր
48 տարեկան Վիրջինիա Էլլինգտոնը մահացել է սրտի կաթվածից, որն առաջացել էր արյան բարձր ճնշման և սրտանոթային հիվանդությունների պատճառով: Էլլինգտոնն իրականում պատվաստվել է Johnson & Johnson-ի մեկ դոզայով՝մահվանից 48 ժամ առաջ, չնայած դիահերձման արդյունքները չեն հաստատել պատվաստանյութի և մահվան կապը:
Պնդում. Հենք Աարոնը մահացել է Moderna պատվաստանյութով պատվաստվելուց հետո
Վճիռ. Կեղծ լուր
Նախկին բեյսբոլիստ Հենք Աարոնը մահացել է 2021 թվականի հունվարի 22-ին, 86 տարեկանում: Նա մահից երկու շաբաթ առաջ իսկապես պատվաստվել է Moderna Covid-19 պատվաստանյութով: Աարոնի մահից հետո նրա մարմինը դիահերձում է անցել Ֆուլտոնի շրջանի բժշկական հետազոտողների կենտրոնում (Fulton County Medical Examiner Centre), որի արդյունքում պարզվել է, որ Աարոնը մահացել է բնական մահով, և որ Covid-19 պատվաստանյութը ոչ մի կապ չունի նրա մահվան հետ:
Բացի այդ, ըստ Էմորի պատվաստումների կենտրոնի տնօրենի, պատվաստանյութի հետ կապի բացակայությունը հաստատվում է նաև Աարոնի տարիքի և ներարկումից մինչև մահվան երկու շաբաթ տևողությամբ: Ըստ նրա հայտարարության ՝ բարձր տարիքային խմբի անձի մահը, որ արձանագրվում է պատվաստումից 2 շաբաթ անց, չի հաստատում պատվաստումի և մահվան պատճառահետևանքային կապը:
Պնդում. Քեշավ Ռաման Շարման մահացել է Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո
Վճիռ. Կեղծ լուր
Բժիշկ Քեշավ Ռաման Շարվան մահացել է Իռլանդիայում 2021 թվականի հունվարի 11-ին, և պատվաստանյութի առաջին դոզայով (Pfizer / BioNTech) պատվաստվել է մահվանից մի քանի օր առաջ: Չնայած այս երկու փաստերի ժամանակային համընկնումին, բժիշկ Շարվայի մահվան և COVID-19 պատվաստանյութի միչև ոչ մի կապ չի հաստատվել:
Իռլանդիայի առողջապահական արտադրանքները կարգավորող մարմնի (The Health Products Regulatory Authority-HPRA) համաձայն, Իռլանդիայում (2021 թ. Մարտի դրությամբ) COVID-19 պատվաստանյութերից մահվան մասին ոչ մի հաղորդում չի հրապարակվել: Բացի այդ, ըստ HPRA- ի, քանի որ COVID-19 հիմն ականում պատվաստվում են տարեցներն և խոցելի խմբերի անդամները, անխուսափելիորեն կգրանցվի մահացություն, որը կհամընկնի ետպատվաստման ժամանակահատվածի հետ: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ մահվան պատճառը կլինի COVID-19 պատվաստանյութը:
Պնդում. Սոնիա Ասեվեդոն մահացել է Pfizer պատվաստանյութից
Վճիռ. Կեղծ լուր
Սոնիա Ասեվեդոն, Պորտոյի քաղցկեղի ինստիտուտի աշխատակից էր, 2021 թվականի հունվարի 30-ին պատվասվել է Pfizer-ով կորոնավիրուսի դեմ: Հունվարի 1-ին նա հանկարծամահ է եղել, չնայած նրա մահվան պատճառները պարզված չէին: Հունվարի 5-ի դիահերձման արդյունքները հաստատեցին, որ մահվան պատճառը կորոնավիրուսի պատվաստանյութը չի եղել:
Ինչ վերաբերում է Մեգի Բաքրաձեին, ապա նա մահացել է մարտի 19-ին Թբիլիսիի Համալսարանական կլինիկայում: Ըստ նախնական տվյալների, նրա մոտ հավանաբար զարգացրել է անաֆիլակտիկ ցնցում Ախալցիխեում AstraZeneca-ով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Բժշկական փորձաքննության արդյունքներն այս փուլում հայտնի չեն, և, հետևաբար, փորձաքննության կողմից հաստատված պատասխանը, թե ինչով է պայմանավորված Մեգի Բաքրաձեի մահը, անորոշ է: Բուժքրոջ մահը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը նախատեսում է անզգուշությամբ սպանություն: Քննչական գործողություններ են ընթանում ինչպես Ախալցիխեի, այնպես էլ Թբիլիսիի համալսարանական կլինիկաներում: Այս պահին Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 2 բժշկի և 1 բուժքրոջ դեմ Մեգի Բաքրաձեի գործով կեղծ ցուցմունքի պատճառով:
Վիդեոկոլաժում վերը թվարկված անձանցից բացի, մենք նաև տեղեկություններ ենք տեսնում պատվաստվելուց հետո այլ մարդկանց մահվան մասին: Այնուամենայնիվ, այդ անձանց մահվան ճշգրիտ պատճառը կա՛մ դեռ անհայտ է, կա՛մ դեռ գտնվում է հետաքննության մեջ: Դրանցից մի քանիսը կապված են AstraZeneca և Jonhson & Jonhson պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների հետ (թրոմբոցի հազվագյուտ և ծանր ձև): Դրանց թվում է այն փաստը, որ, ըստ Եվրոպական դեղերի գործակալության, Astrazeneca պատվաստանյութի օգտակարությունը դեռ գերազանցում է հնարավոր կողմնակի ազդեցությունների ռիսկերին: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ Jonhson & Jonhson պատվաստանյութին, ապա դրա օգտագործումը դադարեցվեց ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների և Սննդի և դեղերի վարչության առաջարկով, չնայած այն վերսկսվեց ապրիլի 24-ին և նախազգուշացում ավելացվեց հավանական հազվագյուտ արյան հյուսվածքի մասին:
Չնայած տեսանյութում նկարահանված բոլոր մարդիկ իրականում մահացել են, որոշ դեպքերում անձը նույնիսկ չի պատվաստվել: Ամեն դեպքում, պետք է հիշել, որ պատվաստվելուց հետո արձանագրված մահը չի նշանակում, որ այն առաջացել է պատվաստանյութի պատճառով: Նման եզրակացություններ կարելի է անել միայն համապատասխան հետաքննությունների արդյունքում:
----------------------------------------------------------------------------------------------------------------
Հոդվածը պատրաստվել է Facebook-ի փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում: Համաձայն վճռի `Facebook- ը կարող է կիրառել տարբեր սահմանափակումներ - տե՛ս համապատասխան տեղեկատվությունը այս հղումով: Նյութն ուղղելու և վճիռը բողոքարկելու մասին տեղեկությանը ծանոթանալ հնարավոր է այստեղ: