Թամար Գոգոլաձե. Մեր քաղաքի քաղաքապետը փոխել է նվիրաբերված նախագիծը, հասցնելով 100 մեծավանդակը 300-ի, որի ներդրմանը հնարավոր է սպասել 20 տարի, քանի որ գումարը ևս ավելացել է

Վճիռ. Թամար Գոգոլաձեի հայտարարությունը ճիշտ է

Ամփոփում. 2018 թվականին «Սոցիալական ծրագրերի և զարգացման կենտրոնը» Ախալցիխեի քաղաքապետարանին հանձնել է 40 կենդանիների համար նախատեսված ապաստարանի նախագիծ: Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն մեծավանդակների քանակը 40-ից հասցրել է 250-300-ի: Արդյունքում, ավելացել է նաև շինարարության հավանական արժեքը: Ծրագրի առաջին տարբերակում շինարարության համար հատկացված էր մեկ միլիոն լարի, փոփոխություններից հետո այդ գումարը գերազանցել է 7 միլիոնը: Քանի որ նախագիծը միջհամայնքային է, փոփոխություն կատարելու մասին որոշումը, Ախալցիխեի հետ միասին, կայացրել են հինգ քաղաքապետարանների ինքնակառավարման մարմիններ: Ապաստարանի նախագծային-ծախսային փաստաթղթերը համայնքների զարգացման հիմնադրամը ձեռք է բերել 2019 թվականին՝ 35 000 լարիով, այդ պահից անցել է ավելի քան երկու տարի, բայց շինարարությունը չի սկսվել: Ինչպես մեզ հետ զրույցում ասացին ՀԶՀ-ից, այս փուլում տվյալ ծրագրի իրականացում չի նախատեսվում: Հետևաբար, ըստ «Փաստ մետրի», Թամար Գոգոլաձեի հայտարարությունը ճիշտ է:

Վերլուծություն. «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի պատգամավոր Թամար Գոգոլաձեն 2020 թվականի մայիսի 27-ին հայտարարել է. Մեր քաղաքի քաղաքապետը փոխել է նվիրաբերված նախագիծը, հասցնելով 100 մեծավանդակը 300-ի, որի ներդրմանը հնարավոր է սպասել 20 տարի, քանի որ [ծրագրի իրականացման համար պահանջվող]գումարն էլ է ավելացել»...

«Փաստ մետրը» հետաքրքրվեց՝ որքանո՞վ ճշտգրիտ է տվյալ հայտարարությունը.

2018 թվականին «Սոցիալական ծրագրերի և զարգացման կենտրոնը», Սամցխե-Ջավախեթիի շրջանի վարչակազմի նախաձեռնությամբ, մշակել է «Ուղեկից կենդանիների Սամցխե-Ջավախեթիի միջհամայնքային ապաստարանի» նախագիծ և այն անվճար հանձնել շրջանին: Ապաստարանի կառուցումը և համապատասխան սարքավորումներով կահավորումը հանձնարարվել է Քաղաքապետարանի զարգացման հիմնադրամին: Իսկ դրա հետագա գործունեության համար գումարը մարզի բոլոր վեց քաղաքապետարանների՝ Ադիգենիի, Բորջոմիի, Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցիխեի և Ասպինձայի բյուջեներից ամեն տարի պետք է հատկացվեր:

Փաստը, որ նախագիծն ի սկզբանե նախատեսված էր 40 կենդանիների համար, հաստատվում է նաև «Սոցիալական ծրագրերի և զարգացման կենտրոնի» կողմից 2018 թվականին անցկացված շնորհանդեսով. Շնորհանդեսին կենտրոնի ծրագրի կառավարման ղեկավար Լաշա Գեգեճկորին ներկայացրել է նախագիծը և ընդգծել, որ ապաստարանում կտեղավորվի 40 կենդանի: Ծրագիրն իրականացնելու համար մրցույթ պետք է հայտարարվեր մինչ 2018 թվականի վերջ:

Հետագայում նախագիծը փոխվել է ինքնակառավարման մարմնի կողմից ՝ առանց հեղինակների համաձայնության: Մեծավանդակները 40-ից հասցվել են 300-ի: Նշված հարցը բողոքարկել էր նախագծի համահեղինակներից Լաշա Գեգեճկորին. Նա նշել էր, որ ապաստարանի նախագծի մրցույթի հայտարարությունը հետաձգվում է այն պատճառով, որ ինքնակառավարումը նախագծում ինքնուրույն փոփոխություններ է կատարել և մեծավանդակների քանակն ավելացրել: Հետևաբար, ապաստարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի շատ ավելի մեծ գումար, քան նախատեսված էր նախնական նախագծում:

Անօթևան կենդանիների ապաստարանի նախագծային-ծախսային փաստաթղթերի ձեռքբերման համար, Քաղաքապետարանի զարգացման հիմնադրամը մրցույթ է (SPA180009436) հայտարարել 2018 թվականի դեկտեմբերի 11-ին: Հաղթող «Կոլո» ընկերության հետ 35 000 լարիանոց պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հունվարի 17-ին: Ծրագրի համաձայն, 250-300 մեծավանդակից բաղկացած ապաստարան պետք է կառուցվի Սխվիլի գյուղի այն տարածքում, (ընդհանուր մակերեսը 23 600 քառ. մ) որտեղ անցյալ դարի 90-ականներին գործում էր նմանատիպ հաստատություն:

2019 թվականին Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքապետ Զազա Մելիքիձեն պարզաբանել է, որ ապաստարանում մեծավանդակների քանակն աճում է կենդանիների համար հյուրանոց ապահովելու հաշվին: Նրա խոսքով, հյուրանոցում ժամանակավորապես կպահեն և կխնամեն այն կենդանիներին, որոնց տերերը հանգստի կամ գործական պատճառներով կճանապարհորդեն: Բացի այդ, քաղաքացիները կկարողանան կենդանիներին թողնել ապաստարանում ՝ հետազոտությունների համար:

Այս մեկնաբանությունից հետո երկու տարի է անցել, սակայն ապաստարանի ճակատագիրը դեռևս պարզ չէ: Ախալցիխեի քաղաքապետարանն ու Սամցխե-Ջավախեթիի շրջանի ղեկավարությունը մեզ խորհուրդ տվեց կապվել Քաղաքային զարգացման հիմնադրամի հետ `մեր հարցերի պատասխանները ստանալու համար:

Համայնքների զարգացման հիմնադրամի կողմից «Փաստ-մետրին» ուղարկված տեղեկատվության մեջ նշվում է, որ նախագծի իրականացումը չի նախատեսվում այս տարի: Նրանց տեղեկությամբ՝ 2019 թվականին կազմված ծախսերի նախնական հաշվարկի համաձայն ՝ շինարարության համար անհրաժեշտ է 7 300 000 լարի:

«Տեղեկացնում ենք ձեզ, որ Ախալցիխեի կենդանիների ապաստարանի նախագծային փաստաթղթերը մշակվել են Վրաստանի Համայնքային զարգացման հիմնադրամի պատվերով: Ըստ նախագծի ՝ ապաստարանը նախատեսված է 250 շների համար (250 ամառային մեծավանդակ, 250 ձմեռային մեծավանդակ), նախագիծը լրացուցիչ սահմանում է տարբեր տարածքների կազմակերպում, ինչպիսիք են կարանտինը, զբոսայգին, հետվիրահատարանն և այլն: Բացի այդ, նախագիծը պետք է ապահովի վարչական շենք անձնակազմի համար և ավտոտնակ հատուկ սարքավորումների համար, ապահովի դիակիզարանի շենք `համապատասխան սարքավորումներով: Ինչ վերաբերում է բուն շինարարությանը, ապա տեղեկացնում ենք, որ այս պահին հաստատված հիմնադրամի նախագծերը չեն նախատեսում այս ծրագրի իրականացումը»,- գրել է մեզ գործակալությունը:

«Փաստ-մետրը» նաև փորձել է ճշտել ՀԶՀ-ից, թե կոնկրետ ինչ է փոխվել նախնական նախագծում, որքանո՞վ այդ փոփոխությունները կբարձրացնեն շինարարության գինը և ինչու է հետաձգվել նախագծի իրականացման մեկնարկը, սակայն հարցերի պատասխանները ստանալ չի հաջողվել:


Անհատներ

Նման նորություններ

5363 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող