• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Ապատեղեկատվություն. Վրաստանը թույլ չի տվել Հայաստան տեղափոխել մարդասիրական օգնությունը

Ապատեղեկատվություն. Վրաստանը թույլ չի տվել Հայաստան տեղափոխել մարդասիրական օգնությունը

Վճիռ՝ կեղծ լուր

29/07/2021
Կեղծ Լուր
կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից
Facebook Linkedin Twitter Print

Ապատեղեկատվություն. Վրաստանը թույլ չի տվել Հայաստան տեղափոխել մարդասիրական օգնությունը

Վճիռ՝ կեղծ լուր

Վերլուծություն

Հայաստանի Facebook հարթակում տարածվում են Վրաստան ամառային հանգստի համար չմեկնելու կոչեր, իսկ որպես պատճառ օրինակ է բերվում 44-օրյա պատերազմում Վրաստանի կողմից մարդասիրական օգնությունն իր տարածքով տեղափոխելը մերժելը: Նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ապատեղեկատվությունը տարածվում էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, այն վերստուգվել է Փաստ-մետրի կողմից: Սրա հետ մեկտեղ, հատկանշական է, որ նույն համատեքստով տարածվում էր հերթական ապատեղեկատվությունը, իբրև Վրաստանի տարածքով Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի զինվորներ ու զենք:

Վրաստանի կողմից մարդասիրական բեռը Հայաստան տեղափոխել թույլ չտալու մասին տեղեկությունը 2020 թ հոկտեմբերի  4-ին տարածել էր Eurasia Daily-ն (EA Daily)՝ հղում անելով Վլադիմիր Խոմերիկին: Նրա պնդմամբ, Վրաստանը Ռուսաստանում հայկական սփյուռքի կողմից հավաքած մարդասիրական օգնությունը թույլ չէր տալիս Ռուսաստանից Երևան տեղափոխել: Խոմերիկին հայտարարել էր, որ հայկական կողմի ներկայացուցիչները կարիքավոր անձանց համար նախատեսված հատուկ մեքենաների և բժշկական հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված դիմել են Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը: Խոմերիկիի պնդմամբ, մինչ այդ պահը (2020թ հոկտեմբերի 4) մարդասիրական բեռի՝ Վրաստանի տարածքով տարանցումը չէր թույլատրվում և բոլոր մեքենաները Մոսկվայում էին: Ըստ Խոմերիկիի, հումանիտար օգնություն տեղափոխելը մերժելու պատճառով մշակվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին դիմելու հայտը:

Նշված տեղեկությանն անդրադարձել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Հայաստանի դեսպանության հոկտեմբերի 6-ի հայտարարության համաձայն, «Տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։»: Նրանց իսկ տեղեկությամբ, «Ե՛ւ վառելիքի, և՛  հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա»: Սրա հետ մեկտեղ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բոլորին կոչ էր արել  «ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»:

Հայաստան տեղափոխվող մարդասիրական բեռի հարցին Վրաստանի իշխանությունն անդրադարձել է հոկտեմբերի 3-ին: Վրացական կողմը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների մեկնարկից հետո Ադրբեջանի ու Հայաստանի ուղղությամբ չէր իրականացնում միայն ռազմական բեռների տեղափոխություն, քաղաքացիական բեռների տեղափոխումը երկու երկրների ուղղությամբ էլ իրականացվում էր անխափան: Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարության համաձայն՝ «Վրաստանի միջով քաղաքացիական նշանակության տարանցիկ բեռների տեղափոխությունն իրականացվում է բացառապես անխափան կերպով՝ ինչպես Ադբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ», ինչի մասին խոսում է վիճակագրությունը՝ «750-ից 800 բեռնատար մեքենա քաղաքացիական բեռով ամենօրյա կտրվածքով հատում է Վրաստան-Ադբեջան և Վրաստան-Հայաստան սահմանները»: Ավելին, Թուրնավայի խոսքով, Հայաստանի քաղաքացիական բեռի տեղափոխումն առավել անվտանգ ու բարելավված կերպով իրականացնելու համար սկսել է գործել Նինոծմինդա-Բավրա մաքսակետը, որը բարձր ինտենսիվությամբ ծառայում է Հայաստանի ուղղությամբ բեռի տեղափոխմանը:

Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը ադրբեջանական և հայկական կողմերի միջև ռազմական հակամարտության և ստեղծված իրավիճակին անդրադարձել է հոկտեմբերի 3-ի հայտարարության մեջ: «Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունն էսկալացիայի մեկնարկի պահից ի վեր ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով՝  ցամաքային ու օդային ճանապարհներով ռազմական բեռ տեղափոխելու թույլտվություններ տալ երկու երկրներին էլ: Նշվածի հետ կապված Վրաստանը տեղեկացրել է երկու կողմերին էլ: Խորհուրդը նաև հայտարարել է, որ քաղաքացիական ճանապարհով տարանցումը Վրաստանով ցանկացած ռեժիմով, այդ թվում նաև Ադրբեջան և Հայաստան, անխափան է: Հակամարտության սրացումից ի վեր Վրաստանը քաղաքացիական օդային բեռնափոխադրումների համար որևէ սահմանափակում չի սահմանել և չի սահմանի»:

Այս տեղեկությունը հաստատում են նաեւ Վրաստանի կառավարության այլ անդամները:  Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ռազմական գործողությունների պատճառով էսկալացիայի մեկնարկի պահից Վրաստանի կառավարությունը զգալի արդյունավետ քայլեր է ձեռնարկել»: Նա նշել է. «Այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկն այն է, որ ժամանակավորապես դադարեցվել է ռազմական բեռ տեղափոխելու թույլտվություն տրամադրելը մեր տարածքով՝  ցամաքային և օդային ուղղություններով դեպի երկու երկրներ, և մեր գործընկերները տեղեկացվել են այդ մասին: Մենք նրանց հետ մշտական ​​կապի մեջ ենք: Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով  ցանկացած այլ տեսակի բեռի փոխադրումներին, ապա վրացական կողմն ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները»:

Անվտանգության խորհրդի քարտուղար և Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ հակամարտության սկզբից վրացական ռազմական փոխադրումները Հայաստան ու Ադրբեջան դադարեցվել են, և «այդ մասին նախազգուշացվել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»: Իսկ «ռազմական գործողությունների վերսկսման պահից ի վեր Վրաստանը կարողացել է առանց խնդիրների օդային և ցամաքային ճանապարհով քաղաքացիական բեռներ տեղափոխել հակամարտության երկու երկրներ էլ, և այդ առումով սահմանափակումներ չեն սահմանվել»:

-----------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

იაკობ ლაჩაშვილი
იაკობ ლაჩაშვილი

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy