-
«Փաստ մետր»-ը ստուգում է Խատիա Դեկանոիձե...
Թերթ Ֆակտ-մետրԹերթ Ֆակտ-մետր -
Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը...
ՍուտՀայտարարությունն անճիշտ է -
Շալվա Նաթելաշվիլին դավադրություն է տարած...
Կեղծ Լուրկեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից
Մեր մասին
«Փաստ-մետրը» (www.factcheck.ge)«Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» նորարարական մեդիա նախագիծ է Վրաստանում, որը ստեղծվել է իր հանրաճանաչ և հաջողակ միջազգային համօրինակների (www.politifact.com, www.factcheck.org) համաձայն և այսպիսով, 2013 թվականին առաջին անգամ Վրաստանում փաստերի ստուգման մշակույթն է հիմնադրել: «Վրաստանի բարեփոխումների ասոցիցացիա»-ն 2012 թվականին է հիմնադրվել:
Այն բազմակողմանի վերլուծական կենտրոն է, որի գործունեության հիմնական ուղղությունները պարունակում ենՎրաստանի արտաքին, անվտանգության, հանրայինքաղաքականության և հանրային վարչության ոլորտի հետազոտություն և վերլուծություն: Մանրամասնորեն, «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի»գործունեության, հիմնադիրների, վարչական խորհրդի,կանոնադրության և ֆինանսավորմանմասին տեղեկատվության համար այցելեք www.grass.org.ge-ի համապատասխան էջերը:
«Փաստ-մետրի» խմբագրական քաղաքականության և փաստերի ստուգման սկզբունքների իրականացման համար պատասխանատու է խմբագրական խորհուրդը, որը «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» վարչական խորհրդից և ղեկավարից անկախ իրականացնում է մոնիթորինգ, թեմաների ընտրություն, ստուգում, վարում է հոդվածի հրապարակման և խմբագրման քաղաքականությունը:
«Փաստ-մետրի» նպատակը հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ քաղաքական, թե հասարակական գործիչների կողմից արված հայտարարություններում փաստացի ճշգրտություն հաստատելն է: Բացի այդ, փաստ-մետրի նպատակն է ստուգել սոցիալական ցանցերում / տարբեր լրատվամիջոցներում տարածված կեղծ լուրերն ու հանրությանը ճշգրիտ տեղեկություն տրամադրելը:
www.factcheck.ge-ն անկողմնակալ ծրագիր է, որն իր ընթերցողներին տրամադրում է ստուգված և արդի տեղեկություն համապատասխան հետազոտությունների տեսքով, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:«Փաստ-մետր»-ի կայքը հասանելի է նաև հայերեն և ադրբեջաներեն լեզուներով:
Տարբեր ժամանակահատվածներում, Նախագծին աջակցող կազմակերպություններն են եղել՝ Նիդեռլանդների Թագավորության դեսպանությունը Վրաստանում, National Endowment for Democracy (NED), German Marshall Fund, European Endowment for Democracy և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Վրաստանում:Մանրամասն՝ «Փաստ-մետր»-ի ֆինանսավորումը (ֆինանսավորողները, ֆինանսավորված գործունեության բովանդակությունը և գրանտի քանակը) կարող եք գտնել «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» էջում- հղում: «Փաստ Մետր»-ի ֆինանսավորման ժամանակ, ինչպես դոնոր կազմակերպությունների հետ, նաև մասնավոր կազմակերպությունների հետ հարաբերությունների ժամանակ «Փաստ-մետրի» անկախությունը և կողմնակալությունը առաջնահերթ է և ստեղծած պայմանավորվածությունները բացառում են ֆինանսավորողի կողմից խմբագրական քաղաքականության մեջ միջամտությունը:
«Փաստ-մետրը» ներկայացնում է մոտիվացված համախոհների թիմ, որը միավորում է երիտասարդ մասնագետներին լրագրության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային կապերի, հանրային քաղաքականության և այլ ոլորտներից:
«Փաստ-մետրի» թիմն իրականացնում է խորհրդարանի անդամների, նախագահի, կառավարության ու հասարակական այլ գործիչների մոնիթորինգ և հանրայնացնում նրանց հայտարարություններում հայտնաբերված փաստացի ճշտգրտությունը կամ անճշտությունները: Ծրագրի շրջանակներում, հանրությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ արված հայտարարություններում միայն փաստացի ճշտգրտությունն է ստուգվում: Կարևոր է, որ քաղաքական գործիչների/հասարակական գործիչների կարծիքները/ենթադրությունները և անձնական տեսակետները չեն ստուգվում:[ավելի մանրամասն ծանոթացեք մեթոդաբանությանը]
Հետևաբար, «Փաստ-մետրի» հիմնական նպատակներն են.
• Ընթերցողին ճշգրիտ, ստույգ և փաստարկների վրա հիմնված տեղեկություն տրամադրել.
• Քաղաքական գործիչների՝ ընտրողների նկատմամբ հաշվետվողականության և պատասխանատվության բարձրացում
• Փաստերի վրա հիմնված քաղաքական հռետորաբանության զարգացման աջակցություն;
• Սոցիալական ցանցերում և համացանցում տարածված ապատեղեկատվությունների ստուգում և ընթերցողին ստուգված փաստեր տրամադրել
Առցանց տարածքում տարածված սխալ տեղեկության ստուգում
«Փաստ մետրը» բացի քաղաքական գործիչների և հանրային անձանց հայտարարություններից, ստուգում է նաև սոցիալական ցանցերում և ինտերնետային տարածքում տարածված պնդումները: 2020 թվականի Սեպտեմբերից ի վեր, «Փաստ մետրը» Meta-ի (Facebook-ի) փաստերի ստուգման ծրագրի գործընկերն է: «Փաստ մետրը» ծրագրի շրջանակներում ստուգում է Meta-ի հարթակներում տարածված սխալ և կեղծ տեղեկությունները: Ծրագրի շրջանակներում, «Փաստ մետրը» գործում է «Փաստերի ստուգման միջազգային ցանցի» սկզբունքներով և Meta-ի փաստերի ստուգման ծրագրի քաղաքականության համաձայն:
Տեղեկությունը, որը «Փաստ մետրը» գնահատում է որպես կեղծ, Facebook-ի լրահոսի (news feed) ստորին հատվածում է տեղակայվում: Սա զգալիորեն նվազեցնում է կեղծ տեղեկությունների տարածումը, ինչպես նաև նվազում է այն օգտատերների թիվը, ում հնարավոր է ապատեղեկատվություն «հասնի»:
Էջերի և հաշվեհամարների, որոնք պարբերականորեն կիսվում են կեղծ տեղեկությամբ, ավտոմատ կերպով սահմանափակվում է մոնետիզացիայի (դրամայնացում) և գովազդի տեղադրման հնարավորությունները: Սրա հետ մեկտեղ, որպես կեղծ տեղեկություն գնահատված հրապարակումները Facebook-ը նշում է հատուկ նշումով: Սրանով, օգտատերերը հնարավորություն ունեն սահմանել՝ իրենց տեսած հրապարակումը, կամ հրապարակումը, որով ցանկանում են կիսվել, համապատասխանում է արդյոք իրականությանը, թե՝ ոչ: «Փաստ-մետր»-ի աշխատանքային ոճի և մանրամասն մեթոթաբանության հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով անցնելով:
Քաղաքական անկողմնակալություն և խմբագրական անկախություն
Անկողմնակալությունն ու անկախությունը «Փաստ մետր»-ի համար առաջնահերթ արժեքներ են:
Վերը նշվածը պահպանելու համար և՛ «Փաստ մետր»-ը, և՛ մայր կազմակերպությունը հագեցած են տարբեր մեխանիզմներով, որոնք ապահովում են կազմակերպության անաչառության և անկախության քաղաքականության արդյունավետ իրականացումը, այդ թվում՝ ֆինանսավորման թափանցիկության քաղաքականությունը, շահերի բախման քաղաքականությունը, կանոնադրությամբ սահմանված կուսակցական գործունեություն արգելքը, թափանցիկ աշխատանքի մեթոդաբանությունը, սոցիալական ցանցում և հանրային տարածքներում աշխատողների վարքագծի կանոնագիրքը, արտաքին գնահատակնները։
«Փաստ-մետր»-ն անթույլատրելի է համարում կուսակցությունների հետ որեւէ համաձայնության կնքումը կամ այնպիսի գործունեություն ծավալելը, որը կարող է վտանգել ծրագրի անկախությանն ու անաչառությանը։ Նույն մոտեցման մի մասն այն է, որ «Փաստ-մետր»-ը ֆինանսավորում չի ստանում քաղաքական կուսակցություններից, և նրա խմբագրական քաղաքականությունը չի վերահսկվում պետության, քաղաքական կուսակցության կամ քաղաքական գործիչների կողմից: «Փաստ մետրն»-ն արգելում է աշխատակիցներին ընդունել այնպիսի նվերներ կամ ծառայություններ շահավետ պայմաններով, որոնք խախտում են քաղաքավարության և հարգանքի ընդհանուր շրջանակը:
«Փաստ-մետր»-ը քաղաքական կուսակցությունում կամ պետական ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձի հետ աշխատանքի չի ընդունում կամ անհապաղ խզում է պայմանագիրը։ Անընդունելի է «Փաստ-մետր»-ին կոչ անել իր անունից ընտրել որեւէ կուսակցության կամ քաղաքական գործչի։
Մյուս կողմից, «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա» մայր կազմակերպությունը նույնպես ֆինանսավորում չի ստանում քաղաքական կուսակցություններից։ «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» ինչպես խորհրդի, այնպես էլ թիմի անդամությունը դադարեցվում է, եթե անձը դառնում է որևէ քաղաքական կուսակցության անդամ և/կամ պետական պաշտոնյա։ Մայր կազմակերպությունը, որն իրականացնում է գիտահետազոտական գործունեություն հանրային քաղաքականության, այդ թվում՝ անվտանգության և արտաքին քաղաքականության ուղղությամբ, փաստաբանություն չի իրականացնում «Փաստ մետր»-ի անունից, երբ խնդիրը դուրս է գալիս ապատեղեկատվության դեմ պայքարի, լրատվամիջոցների և փաստերի ստուգման թեմաներից։ . Բացի այդ, բոլոր այն դեպքերը, երբ «Վրացական բարեփոխումների ասոցիացիայի» դիրքորոշումը կարող է հանգեցնել շահերի բախման «Փաստ-մետր»-ի պատրաստած հոդվածում, դա թափանցիկ կարձանագրվի՝ համաձայն «Շահերի բախման քաղաքականության» (տես ստորև)։
«Փաստ-մետր» թիմի անդամները, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բնականաբար անհատական դիրքորոշումներ ունեն տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ։ Այդուհանդերձ, կազմակերպության վարքականոնը նրանց հորդորում է ձեռնպահ մնալ իրենց անձնական քաղաքական նախապատվությունը բացահայտ հայտարարելուց՝ չվնասելու իրենց պատրաստած հոդվածներին և ընդհանրապես «Փաստ մետր»-ի անաչառության սկզբունքին։
Բացի այդ, այն դեպքում, երբ «Փաստ-մետր»-ի վերլուծաբանը կարող է շահերի բախում ունենալ որևէ հարց/հայտարարություն ստուգելիս, նշված աշխատակիցը կհեռացվի այս հարցով աշխատելուց և դա որպես նշում կնշվի հոդվածում։ Օրինակ
Ֆինանսական թափանցիկություն
«Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» ֆինանսական հաշվետվություն՝ 2022 թ
Ոչ նյութական աջակցություն
2022 թվականին «Փաստ-մետր»-ը դարձել է Meta-ի «Accelerator Challenge»-ի մասնակից, որի շրջանակներում Blue Engine ընկերությունը 100 օրով օգնել է «Փաստ մետր»-ին բարելավել իր հաղորդակցությունը։
Տեղեկությունը թարմացվել է 2023 թվականի փետրվարին։