• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Կեղծ լուր․ Քոչարյանն ու Սարգսյանը Սորոսին «բերեցին» Հայաստան

Կեղծ լուր․ Քոչարյանն ու Սարգսյանը Սորոսին «բերեցին» Հայաստան

Վճիռ. կեղծ լուր

13/07/2021
Կեղծ Լուր
կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից
Facebook Linkedin Twitter Print

Կեղծ լուր․ Քոչարյանն ու Սարգսյանը Սորոսին «բերեցին» Հայաստան 

Վճիռ՝ կեղծ լուր 

Ֆեյսբուքյան օգտատեր Աստղիկ Գալստյանը հունիսի 16-ին հրապարակել էր մի լուսանկար, որում միևնույն սեղանի շուրջ նստած էին ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և հայտնի գործարար Ջորջ Սորոսը։

Աստղիկ Գալստյանը լուսանկարին կից գրել էր՝ «այս ստահակը ամեն օր իր քարոզարշավի ժամանակ պնդում է, որ Փաշինյանն է Սորոսին բերել Հայաստան, դե հիմա տեսեք, թե ո՞վ և ինչու՞ է բերել Սորոսին Հայաստան, Հայաստանի թալանը էս ընչաքաղցների համար շատ քիչ էր, Սորոսին բերեցին, փաթաթեցին ժողովրդի վզին ու մի լավ թալանեցին, ինչքա՞ն կարելի է ստել…»

Այսպիսով, օգտատերը վերարտադրում է հայտնի նարատիվը գործարար Ջորջ Սորոսի մասին՝ մեղադրելով նախկին նախագահներին նրան Հայաստան «բերելու» համար։

Գրառումն ունեցել է շուրջ 1000 կիսում։

Լուսանկարը կեղծ է

Yandex որոնողական համակարգի միջոցով գտնում ենք լուսանկարի օրիգինալ տարբերակը։ Իրականում այն GALA TV-ի՝ 2013-ին հրապարակած տեսանյութի սքրինշոթն է։ Տեսանյութի (3:50) նույն դրվագում տեսնում ենք ոչ թե Ջորջ Սորոսին, այլ ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ 

Այսպիսով, Աստղիկ Գալստյանի կողմից տարածվող լուսանկարը, որում Ջորջ Սորոսը նույն սեղանի շուրջ նստած է ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, խմբագրված է, իսկ նկարի հիման վրա կատարված պնդումները՝ կեղծ։

---------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Օֆելյա Սիմոնյան
Օֆելյա Սիմոնյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy