• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Կեղծ լուր․ «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Գայանե Պապոյանը ձերբակալվել է

Կեղծ լուր․ «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Գայանե Պապոյանը ձերբակալվել է

Վճիռ՝ կեղծ լուր

20/06/2021
Կեղծ Լուր
կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից
Facebook Linkedin Twitter Print

Կեղծ լուր․ «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Գայանե Պապոյանը ձերբակալվել է

Վճիռ՝ կեղծ լուր

Հունիսի 19-ին տեղեկություն տարածվեց, թե կաշառք բաժանելու ժամանակ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գայանե Պապոյանը։ Տեղեկությունը կեղծ է․ Գայանե Պապոյանը չի ձերբակալվել, լուրի տարածման ժամանակ վերջինս գրառում արեց, որ գտնվում է Եղեգնաձորում և իրականացնում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի պաշտպանությունը։ Գայանե Պապոյանը նաև պատգամավորության թեկնածու չէ․ նրա անունն ընդգրկված չէ «Պատիվ ունեմ»-ի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակում։

Ինչպես տարածվեց լուրը

Արտահերթ ընտրություններից մեկ օր առաջ գործող իշխանության համակիրների կողմից շրջանառության դրվեց լուր, թե «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Գայանե Պապոյանը ձերբակալվել է։ Այդ մասին գրել էր օգտատեր Kirk Krkoryan-ը և ՔՊ անդամ Վազգեն Մանուկյանը (վերջինս հեռացրել է գրառումը)։ Լուրը հետագայում տարածեցին ֆեյսբուքյան մի շարք խմբեր և էջեր, ինչպես նաև լրատվամիջոցներ ու սունկ կայքեր։ Վերջիններս ձերբակալման պատճառ էին նշում Պապոյանի կողմից ընտրակաշառքի բաժանումը։

Երբ տարածվեց լուրը

Գայանե Պապոյանը փաստաբան է և իրականացնում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից երեկ ձերբակալված, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի պաշտպանությունը։ Հունիսի 19-ին Գայանե Պապոյանը ֆեյսբուքում գրել էր, որ ՀՔԾ-ն ապօրինի է ձերբակալել Գոռ Սեդրակյանին և ինքն իրականացնելու է վերջինիս շահերի պաշտպանությունը։ Տեղեկությունը, թե ձերբակալվածը Գայանե Պապոյանն է, սկսեց տարածվել այս գրառումից որոշ ժամանակ անց։

Գայանե Պապոյանը պատգամավորության թեկնածու չէ և չի ձերբակալվել

ԿԸՀ հրապարակած խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցանկում Գայանե Պապոյանը չկա։ Վերջինս հերքեց իր ձերբակալման լուրը տեղեկության տարածումից կարճ ժամանակ անց․

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ինձ ոչ ոք չի ձերբակալել, իմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։ Խնդրում եմ հանգիստ լինեք։ Համացանցում առկա տեղեկատվուլյունն իբրև ինձ ձերբակալել են չի համապատասխանում իրականությանը»,- գրել էր նա։

Media.am-ին և Factcheck.ge-ի հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից ևս հերքեցին, թե Գայանե Պապոյանը ձերբակալվել է։

Ավելի ուշ, լուրի տարածման սկզբնաղբյուրներից մեկը՝ Kirk Krkoryan օգտատերը, հերքող գրառում էր արել, թե իրեն տեղեկացրել են, որ Պապոյանը իրականում չի ձերբակալվել, սակայն չէր հեռացրել նախորդ՝ ապատեղեկատվություն պարունակող և շարունակաբար տարածվող գրառումը։

------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Tags:
Պապոյան
պատգամավորի թեկնածու
ձերբակալում
Gayane Papoyan
Arrested
Օֆելյա Սիմոնյան
Օֆելյա Սիմոնյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy