• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Մանիպուլյացիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Մանիպուլյացիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Վճիռ՝ մանիպուլյացիա

19/06/2021
Մանիպուլյացիա
Մանիպուլյացիա
Facebook Linkedin Twitter Print

Մանիպուլյացիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Վճիռ՝ մանիպուլյացիա

Հունիսի 17-ին մեդիադաշտում հայտնվեց միանգամից երկու լուսանկար՝ մանիպուլյատիվ նկարագրությամբ։ Առաջին դեպքում տարածվում էր Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի բազմամարդ հանրահավաքից լուսանկար և ներկայացվում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2021թ հունիսի 17-ի հանրահավաքից կադր։ Այս դեպքում ստեղծվել էր հանրային լայն աջակցության իմիտացիա։ Երկրորդ դեպքում հրապարակվել էր Հանրապետության հրապարակից լուսանկար՝ նախքան «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանրահավաքի մեկնարկը, սակայն ներկայացվում էր՝ իբրև հանրահավաքի ընթացքում արված նկար։ Այս դեպքում հավաքը ներկայացվում էր առավել սակավամարդ՝ քան իրականում այն կար։

Հին լուսանկար՝ նորի փոխարեն

Հունիսի 17-ին կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքը, որը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչով, մեկնարկել էր 20։00-ին` Հանրապետության հրապարակում։

Հանրահավաքից ժամեր առաջ՝ 18։46-ին, ֆեյսբուքյան «Դուխով» էջը հրապարակել էր լեփ-լեցուն հրապարակով լուսանկար և կից գրել՝ «Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքը»։

Որպես ինֆորմացիայի աղբյուր՝ էջը նշել էր Փաշինյանի Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Լուսանկարն իրականում հին էր, արվել էր 2018 թվականի մայիսի 3-ին։ Չնայած գրառումը, հնարավոր է, հումորային բնույթի էր, այն շատերը տարածեցին՝ որպես կայացած փաստ։

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն հրապարակել էր լուսանկարներ և տեսանյութ Հանրապետության հրապարակից՝ 20։00-ի դրությամբ, որում հունիսի 17-ի հանարահավաքի մարդկանց քանակն անհամամետ ավելի քիչ է, քան երևում է նախորդ նկարում։ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի տվյալների համաձայն՝ ժամը 20:49-ին Հանրապետության հրապարակում մոտ 21 հազար մարդ կար:

Նկարներ՝ հանրահավաքից առաջ

PARA TV-ն ևս նկարներ էր հրապարակել «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպած հանրահավաքից։ Լուսանկարները հրապարակվել էին 20։42-ին՝ կից գրառումով՝ «Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը՝ այս պահին»։

Հանրահավաքի այդ ժամին (20։42) հրապարակն ավելի բազմամարդ էր։ PARA TV-ի հրապարակած նկարներում բեմը դատարկ է, ինչը նշանակում է, որ հանրահավաքը դեռ չի մեկնարկել։ Լրատվամիջոցի հրապարակման ժամանակ բեմում արդեն ամբիոն կար, իսկ կուսակցության ներկայացուցիչները՝ բեմահարթակում էին։ Դրանում համոզվում ենք՝ դիտելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղիղ եթերը, որը մեկնարկել է 20։08-ին։

Բացի դրանից՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի՝ 20։00-ին արված տեսանյութից տեսնում ենք հրապարակի այլ պատկեր, քան ներկայացվում է PARA TV-ի նկարներում։ Այդ ժամին արդեն բեմում էին ՔՊ անդամները, իսկ հրապարակն առավել բազմամարդ էր։

Այսպիսով՝ 2021թ հունիսի 17-ին հրապարակվեցին «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպած հավաքից լուսանկարներ, որոնք չէին արտացոլում հրապարակում հավաքաված մարդկանց իրական քանակը։ Հակառակը՝ մի դեպքում հրապարակը ներկայացվում էր ավելի բազմամարդ, քան այն կա, մյուս դեպքում՝ լուսանկարներն արվել էին նախքան հանրահավաքի մեկնարկը, երբ մարդկանց քանակը ավելի քիչ էր։

-----------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Tags:
Փաշինյան
Հանրահավաք
հրապարակ
Pashinyan’s Rally
Օֆելյա Սիմոնյան
Օֆելյա Սիմոնյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy