• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Սխալ տեղեկություն. պատերազմից հետո Փաշինյանը նմանակ է օգտագործում

Սխալ տեղեկություն. պատերազմից հետո Փաշինյանը նմանակ է օգտագործում

Վճիռ՝ Սխալ տեղեկություն

16/06/2021
Սխալ
Հայտարարությունն անճիշտ է, և դրանում բերված ապացույցներն անհեթեթ են
Facebook Linkedin Twitter Print

Սխալ տեղեկություն. պատերազմից հետո Փաշինյանը նմանակ է օգտագործում

Վճիռ՝ Սխալ տեղեկություն

«Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան ալիքում գրել էր, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «պաթոլոգիկ վախկոտ է», և պատերազմից հետո սկսել է նմանակ օգտագործել։ Գաբրիելյանովը որպես ապացույց հրապարակել էր տեսանյութ, որում երևում էր արտաքնապես Փաշինյանին նման տղամարդ։ 

Այս տեղեկությունը կեղծ է։ Տարածվող տեսանյութը Քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավի նկարահանման հրապարակից էր։ Տղամարդը նմանակել էր Փաշինյանին՝ այդ տեսանյութի պատրաստման համար միայն։ Գաբրիելյանովի հայտարարությունը, թե Փաշինյանն օգտագործել է նմանակ` հոլովակը նկարահանելու համար, ճիշտ է, սակայն նրա պնդումը, թե  սա ապացույց է, որ Փաշինյանն օգտագործում է նմանակ` պատերազմի ավարտից հետո, սխալ է: 

Հունիսի 8-ին Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով․

 «․․․ինձ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախկոտ է ու պատերազմի սկսվելուց հետո սկսել է նմանակի օգտագործել: Ստիպված եղանք մարդ մտցնել Փաշինյանի շրջապատ: Ահա նայեք»։ 

Այս լուրը լայնորեն տարածվեց տարբեր լրատվակայքերում՝ lurer.com, armday.am, hayeli.am, yelaket.am, blog.7or.am և սոցիալական ցանցերում։ Հրապարակված տեսանյութում տեսնում ենք տարբեր մարդկանց, որոնց թվում նաև Նիկոլ Փաշինյանին արտաքնապես նման տղամարդու։ 

Այս տեսանյութում երևացող կոստյումով տղամարդը Արթուր Հակոբյանն է։ Media.am-ի հետ զրույցում նա ևս հաստատեց դա։ Արթուր Հակոբյանին հաճախ են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին։ Տարածվող տեսանյութում նա մարմնավորում է հենց Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հոլովակի պատրաստման ժամանակ։ 

Նրա խոսքով՝ տեսանյութն արվել է Հայֆիլմ կինոստուդիայում։ 

Արթուր Հակոբյանը՝ ՔՊ նախըտրական տեսանյութի նկարահանման օրը

Արթուր Հակոբյանը նշեց նաև, որ ո՛չ դերասան է, ո՛չ ՔՊ անդամ, պարզապես Նիկոլ Փաշինյանին արտաքնապես նման է, այդ պատճառով էլ ստացել է նրան մարմնավորելու առաջարկ։ Նրա խոսքով՝ սա միակ դեպքն է, երբ մարմնավորել է վարչապետի պաշտոնակատարին։ 

Այսպիսով, Արամ Գաբրիելյանովի հրապարակած տեսանյութը չի ապացուցում, թե Փաշինյանը պատերազմից հետո նմանակ է օգտագործում։ Դա ընդամենը դրվագ էր Քաղաքացիական պայմանագրի նախընտրական հոլովակի նկարահանումից։ Արթուր Հակոբյանը միայն մեկ անգամ է նմանակել Նիկոլ Փաշինյանին։ Պատերազմից հետո Փաշինյանի կողմից նմանակի օգտագործման որևէ ապացույց չկա։ 

--------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Tags:
Pashinyan
Duplicate
Pashinyan
Duplicate
Նմանակ
Փաշինյան
պատերազմ
բունկեր
Օֆելյա Սիմոնյան
Օֆելյա Սիմոնյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy