• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Ապատեղեկատվություն. Հայաստանը պետք է ցրի Զինված ուժերը

Ապատեղեկատվություն. Հայաստանը պետք է ցրի Զինված ուժերը

Վճիռ՝ կեղծ լուր

03/06/2021
Կեղծ Լուր
կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից
Facebook Linkedin Twitter Print

Ապատեղեկատվություն. Հայաստանը պետք է ցրի Զինված ուժերը

Վճիռ՝ կեղծ լուր

Մայիսի 21-ին «Без Масок ЧИВ» ադրբեջանական Տելեգրամ-ալիքը հրապարակեց մի փաստաթուղթ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիր։

Փաստաթուղթը հայտնում էր, որ Ադրբեջանի քաղաքացիների համար պետք է ապահովվեն Հայաստանում անշարժ գույք առնելու և բիզնես հիմնելու արտոնյալ պայմաններ, իսկ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետք է ամբողջությամբ կազմալուծվեն։ Նման սենսացիոն բովանդակությունը արագ տարածվեց սոցցանցերում։

Այս հրապարակումից ընդամենը 17 րոպե անց ալիքը նոր գրառում արեց, հայտնելով, որ փաստաթուղթը կեղծ էր և ծաղրանքի բնույթ էր կրում․ «Այն պահը, երբ ունես Word և տպող սարք», գրեց ալիքը։

Հայաստանյան օգտատերերը և լրատվամիջոցները առանց ստուգելու արտատպեցին սենսացիոն բովանդակություն ունեցող, բայց կեղծ փաստաթուղթը։

Սկզբից ֆեյսբուքյան օգտատերերը, ապա՝ մամուլը տարածեցին կեղծ փաստաթուղթը

«Без Масок ЧИВ»-ը ներկայանում է որպես Տելեգրամում Ադրբեջանի «սահմանները պահպանող» ալիք։ Ալիքը արտահայտված հակահայկական բովանդակություն ունի, գրառումները պարունակում են վիրավորական արտահայտություններ հայերի նկատմամբ։

Մայիսի 21-ին այս ալիքի հրապարակած կեղծ փաստաթուղթը նմանակում էր նախորդ օրը համացանցում հայտնված իրական եռակողմ պայմանագրի առաջարկը։ Իրական պայմանագիրը մամուլում հայտնվել էր արտահոսքի շնորհիվ և մեծ աղմուկ առաջացրել։ Հայաստանի կառավարությունը դրա հայտնվելուց քիչ անց հաստատեց դրա իսկությունը։

Տելեգրամ-ալիքի տարածած կեղծ փաստաթուղթը այս իրական արտահոսած պայմանգրի նմանությամբ էր կազմված, իսկ որոշ նախադասություններ նույնությամբ կրկնում էին իրական փաստաթղթի տեքստը։ Այս կոնտեքստը նպաստեց, որպեսզի կեղծ փաստաթուղթին առավել շատ օգտատերեր հավատան։

Կեղծ փաստաթուղթը, սակայն, պարունակում էր մի շարք կետադրական և ուղղագրական սխալներ։ Ավելին՝ դրա տեքստը արտահայտված պրո-ադրբեջանական ուղղվածություն ուներ, պահանջում էր սահմանազատման և ԼՂ հակամարտության հետ կապ չունեցող գործողություններ հայկական կողմից։ Նման տեքստեր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում՝ եռակողմ հայտարարություններում սովորաբար չեն գրվում։

Հայկական մամուլը և սունկ (clickbait) կայքերը առանց ստուգելու տարածեցին այս փաստաթուղթը չնայած նրան, որ այն պարունակում էր սխալներ ու տարօրինակություններ ուներ։ Կեղծ փաստաթուղթը տարածել էին Auroranews.am-ը (արդեն հեռացրել է), Mamul.am-ը և մի շարք սունկ կայքեր։

Mamul.am-ում փաստաթուղթը հայտնվել էր Արթուր Արամյան անունով ֆեյսբուքյան օգտատերի գրառումից։ Օգտատերը հայտնում էր․ «🤳 ՇԱՏ ՇՏԱՊ❗❗❗ Ժողովուրդ ջան` հրատապ կարդացե'ք և տեղեկացրե'ք մարդկանց»։ Այս հոդվածը գրելու պահին Արամյանի գրառումը արդեն ուներ 381 կիսում։

Արթուր Արամյանը ծայրահեղ աջ «Կամք» շարժման մասնակից է։ 2019 թվականին նա ակտիվորեն քննադատում էր ԱԺ կողմից կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։

Այսպիսով՝ այս լուրը կեղծ էր։ Օգտատերերը, մամուլը և սունկ կայքերը առանց ստուգելու տարածեցին մի փաստաթուղթ, որը պարունակում էր սխալներ և տարօրինակություններ, դուրս էր եկել ոչ արժանահավատ աղբյուրից, և դրա հեղինակը նույնիսկ հայտնել էր, որ փաստաթուղթը կեղծ է։

---------------------------------------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Tags:
Kocharyan’s Presidency
Army
ՀՀ
Փաստաթուղթ
Կարինե Ղազարյան
Կարինե Ղազարյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy