• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Ծիսական տների վերանորոգման խնդիրը Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Ծիսական տների վերանորոգման խնդիրը Նինոծմինդայի մունիցիպալիտետում

2021 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ Նինոծմինդայի գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը բնակչությանը խոստացավ, որ առաջիկա չորս տարիներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում մի շարք միջոցառումներ կանցկացվեն մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղությամբ, այդ թվում՝ Դիլիֆ, Գոնդուրա և Փոքր Խանչալի գյուղերում կվերանորոգվեն արարողությունների համար նախատեսված օբյեկտները, ինչի համար բյուջեից կհատկացվի 150 հազար լարի:

23/10/2024
Թերթ Ֆակտ-մետր
Թերթ Ֆակտ-մետր
Facebook Linkedin Twitter Print

2021 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ Նինոծմինդայի գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը բնակչությանը խոստացավ, որ առաջիկա չորս տարիներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում մի շարք միջոցառումներ կանցկացվեն մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղությամբ, այդ թվում՝ Դիլիֆ, Գոնդուրա և Փոքր Խանչալի գյուղերում կվերանորոգվեն արարողությունների համար նախատեսված օբյեկտները, ինչի համար բյուջեից կհատկացվի 150 հազար լարի:

Հարկ է նշել, որ Նինոծմինդայի քաղաքապետարանը փետրվար-մայիս ամիսներին արարողությունների տների վերականգնման աշխատանքների նպատակով 2024 թվականին հայտարարել է ընդհանուր առմամբ 4 մրցույթ, որոնց շրջանակներում նախատեսված էին խոստացված գյուղերում նման սրահների տների վերականգնման աշխատանքներ: Չի կայացել նշված 4 մրցույթներից մեկը՝ (NAT240004443 — Նինոծմինդայի Ղաուրմա, Մեծ Գոնդուրա, Կաթնատու, Փոքր Խանչալի գյուղերի արարողության տների վերականգնողական աշխատանքների պետական ​​գնումներ):

Մյուսն ավարտվել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով որակազրկման բացասական արդյունքով (NAT240005683 ՝ Նինոծմինդայի Կաթնատու, Փոքր  Խանչալի գյուղերում՝ արարողության տների վերականգնման աշխատանքների պետական գնումներ):

Ինչ վերաբերում է մյուս երկու մրցույթներին, ապա դրանցից մեկը շահել է անհատ ձեռնարկատեր Զոյա Համազարյանը (Նույնականացման կոդ՝ 07001031640), պայմանագիրն արդեն կնքված է (պայմանագիրն ուժի մեջ է՝ 21.05.2024 — 31.12.2024), աշխատանքներն ընթացքի մեջ են (NAT240006341 -Նինոծմինդայի մեծ Գոնդուրա և Ղաուրմա գյուղերի հանդսության սրահների տների վերականգնման աշխատանքների պետական գնումներ), իսկ երկրորդ մրցույթը շահել է Սերգո Քսպոյանը (Նույնականացման կոդ ՝ 32001006593)։ Հիշյալ պայմանագիրը ևս կնքված է (Պայմանագիրն ուժի մեջ է՝ 26.06.2024 — 31.12.2024), աշխատանքներ են տարվում  (NAT240010528 -Նինոծմինդայի Կաթնատու և Փոքր Խանչալի գյուղերի միջոցառումների համար նախատեսված կենտրոնների վերականգնման աշխատանքների պետական գնում): Ընդհանուր առմամբ, երկու գործող պայմանագրերի շրջանակներում, մեծ Գոնդուրայի և փոքր Խանչալի գյուղերի ծիսական տների վերանորոգման համար բյուջեից 107 հազար լարի է հատկացվել (Մեծ Գոնդուրա՝ 57 հազար, Փոքր Խանչալի՝ 50 հազար):

Փոքր Խանչալի գյուղի բնակիչներից մեկը փաստում է՝ համայնքապետարանից հայտնել են, որ շենքի վերականգնումը կսկսվի մոտ ժամանակներում, այն բնակչության համար կծառայի ոչ միայն որպես սգո արարողությունների, այլև` հարսանեկան արարողությունների տուն։

Ակնհայտ է, որ վերոնշյալ մրցույթները հայտարարվում են միայն նմանատիպ տների վերականգնողական աշխատանքների պետական ​​գնումների նպատակով, չի նախատեսվում մշակութային տների վերանորոգում, որոնց համար առանձին մրցույթի մասին տեղեկատվություն չկա։ Ինչ վերաբերվում է Դիլիֆին, ապա այս գյուղի հետ կապված մշակութային կամ միջոցառումների համար նախատեսված տների վերականգնման աշխատանքների պետական ​​գնման մրցույթ չի հայտնաբերվել։

Հատկանշական է, որ Նինոծմինդայի 2022 թվականի բյուջեում 637,3 հազար լարի է հատկացվել «Արարողությունների սրահների, մշակութային օբյեկտների վերականգնում և սպորտային դահլիճի կառուցում» ենթածրագրի համար, թեև այն ներառում էր Փարվանա և Փոքր Խանչալի գյուղերում մանկապարտեզների կառուցումը և Ղուլալիս գյուղի մանկապարտեզի վերանորոգումը, իսկ խոստման մեջ նշված գյուղերում չի նախատեսվել արարողությունների և մշակութային տների վերանորոգում։

Վերջինս չէր ընդգրկվել նաև 2023 թվականի բյուջեում, որտեղ «Արարողությունների համար նախատեսված տների, մշակութային օբյեկտների վերականգնում և սպորտդահլիճի կառուցում» ենթածրագրի համար հատկացվել էր 1115,6 հազար լարի։ (Տե՛ս նկար 2) Այս գումարով նախատեսված էին հետևյալ միջոցառումները՝ Նինոծմինդա քաղաքի Նորաշեն և Ղոջաբեկի փողոցների, Սաթխա գյուղի և մեծ Խանչալի գյուղի մանկական խաղահրապարակին հարող տարածքի բարեկարգում, Նինոծմինդայի Հայոս-Քարթլոսի և կենտրոնական զբոսայգիներին հարող տարածքների բարեկարգում, Թորիա գյուղում սսպորտդահլիճի կառուցում, աղբամանների գնում, փորձագիտական ծառայություններ։

Հետաքրքիր է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի «Արարողությունների օբյեկտների, մշակութային տների վերականգնում և սպորտային դահլիճների կառուցում» ենթածրագրում, որոնց համար հատկացված է 1 535,3 հազար լարի, խոստման մեջ նշված գյուղերից միայն Մեծ Գոնդուրա գյուղի անունն է առկա։ Ըստ այդմ, ընթացիկ տարում, այլ միջոցառումների հետ միայն այս գյուղի արարողությունների համար նախատեսված տան վերանորոգումն է նախատեսված, իսկ ինչ վերաբերվում է մշակութային տների վերանորոգմանը, այն նախատեսված է, սակայն ոչ խոստման մեջ նշված ցանկում։

Ելնելով վերոնշյալից՝ կարելի է ասել, որ Նինոծմինդայի Դիլիֆ, Մեծ Գոնդուրա և Փոքր Խանչալի գյուղերում մշակույթի տների և արարողակարգի համաւ նախատեսված օբյեկտների վերականգնման մասին Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնակատար Անիվարդ Մոսոյանի խոստումն ընթացքի մեջ է: Այս փուլում երկու պայմանագրերի շրջանակում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ Փոքր Խանչալ և Մեծ Գոնդուրա գյուղերում (վերջնաժամկետն ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ն է)։

Ինչ վերաբերում է խոստման մնացած մասին, ապա գործող քաղաքապետը կպաշտոնավարի մինչև 2025 թվականի ավարտը, նա դեռևս ժամանակ ունի խոստումը կատարելու համար։ Ապագայում արդյոք կիրականացվի երրորդ գյուղի՝ Դիլիֆի արարողակարգի համար նախատեսված տան և երեք գյուղերի մշակութային տների խոստացված վերականգնումը, այս փուլում հայտնի չէ։ «Ալիք Մեդիան» կշարունակի հետևել խնդրին՝ տրամադրելու  վերջին տեղեկատվությունը։

Ֆակտ-մետր
Ֆակտ-մետր

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy