• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Ախալքալաքի մանկապարտեզների կառուցումը․ խոստումը մասամբ է կատարվել

Ախալքալաքի մանկապարտեզների կառուցումը․ խոստումը մասամբ է կատարվել

2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ «Վրացական երազանք»-ի հրապարակած նախընտրական ծրագրում ասվում է, որ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը բնակչությանը խոստանում է ընտրվելու դեպքում նոր մանկապարտեզներ կառուցել հետևյալ գյուղերում՝ Ալաստան, Խուլգումո, Կոչիո, Կումուրդո, Կորխ, Իխտիլա։

24/10/2024
Թերթ Ֆակտ-մետր
Թերթ Ֆակտ-մետր
Facebook Linkedin Twitter Print

2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ «Վրացական երազանք»-ի հրապարակած նախընտրական ծրագրում ասվում է, որ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը բնակչությանը խոստանում է ընտրվելու դեպքում նոր մանկապարտեզներ կառուցել հետևյալ գյուղերում՝ Ալաստան, Խուլգումո, Կոչիո, Կումուրդո, Կորխ, Իխտիլա։

Նշենք, որ նշված գյուղերից այսօրվա դրությամբ մանկապարտեզներ են կառուցվել Խուլգումո, Կոչիո և Կումուրդո գյուղերում, ուր հաճախում են ոչ միայն այս, այլ նաև մերձակա գյուղերի երեխաները. «Մոտակայքում գտնվող 4 գյուղերից երեխաներ հաճախում են Կոչիոյի մանկապարտեզ, նրանց համար տրանսպորտ է հատկացված, իսկապես առաջընթաց կա այս ուղղությամբ»,- ասում է Կոչիո գյուղի բնակիչ Ռ.Բ.-ն։

Կումուրդոյում մանկապարտեզի կառուցման հարցը ներառվել է մունիցիպալ բյուջեում 2021 թվականին, մանկապարտեզը պաշտոնապես բացվել է 2023 թվականի հունիսի 1-ին։

Մնացած գյուղերում՝ Իխտիլա և Ալաստանի, այսօրվա դրությամբ դեռևս մանկապարտեզ չկա։ «Ջավախքի տեղեկատվական կենտրոնի (Jnews.ge) հրապարակած հոդվածում նշվում է, որ 2023 թվականի ապրիլի դրությամբ Ալաստանում դեռ հարցականի տակ էր մանկապարտեզի կառուցումը. նախատեսում էին վերականգնել գյուղի հին հիվանդանոցի լքված հատվածը (մի մասում ամբուլատորիա կա)՝ այնտեղ բացելով մանկապարտեզ։ Ըստ նշված հոդվածի, եթե ​​Ալաստանում մանկապարտեզ կառուցվի, կհաճախեն նաև երկու այլ գյուղերի՝ Վարևանի և Կոկիոյի երեխաները։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews.ge-ի հետ զրույցում ասել է՝ այս հարցով դիմում են գրել, եթե ֆինանսավորեն, ապա մանկապարտեզը կկառուցվի։ Այսօրվա դրությամբ նորություն չկա, գյուղում վիճակն անփոփոխ է։ Ուստի կապ հաստատեցինք Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նշված հարցի հետ կապված նորություններ կա՞ն։ «Դիմումը գրված է, սպասում ենք պատասխանին… Այս փուլում միայն վստահաբար կարող եմ ասել, որ մունիցիպալիտետում պատրաստվում ենք կառուցել 4 նոր մանկապարտեզ, թեև կոնկրետ որտեղ են կառուցվելու այս նոր մանկապարտեզները, դեռևս անհայտ է»,- ասաց նա։

Իխտիլա գյուղում դեռ հայտնի չէ արդյոք մանկապարտեզ կկառուցվի․  «Գյուղում մանկապարտեզ չունենք, Իխտիլայի երեխաներին ուղարկում ենք Բարալեթ գյուղի մանկապարտեզ, նույնիսկ չգիտենք՝ արդյոք նախատեսվում է մանկապարտեզ կառուցել, բայց դա իսկապես անհրաժեշտ է. այսպես անհնար է ապրել։ Գոնե լավ է, որ տրանսպորտն ապահովված է ու երեխաներին անվճար տանում են Բարալեթ, հետ բերում»,- ասաց Իխտիլայի բնակիչներից Լ.Պ.-ն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։

Կորխ գյուղում էլ, չնայած սկսել էին մանկապարտեզի շինարարական աշխատանքները, սակայն, ինչպես նշում է տեղի բնակիչներից մեկը՝ գործընթացն այս պահին կասեցված է․ «Չգիտենք, թե երբ են պատրաստվում ավարտել։ Երեխաները գնում են Ախալքալաքի մանկապարտեզ, քաղաքապետարանը տրանսպորտ է հատկացրել, որն ապահովում է երեխաների տեղափոխումը գյուղից Ախալքալաք և հետդարձը»,- ասում է Կորխիի բնակիչ Մ.Ա.-ն։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, աշխատանքների առաջին փուլն ավարտված է, շուտով կսկսվի երկրորդ փուլը. «Առաջին մրցույթի շրջանակներում նախատեսված աշխատանքներն ավարտել ենք։ Մոտ մեկ ամսից կհայտարարենք երկրորդ մրցույթը, և մանկապարտեզը կնորոգվի։ Մանկապարտեզի բացման հնարավոր ժամկետը կախված է երկրորդ մրցույթից, նախ սպասենք․․․»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց քաղաքապետը։

Նշենք, որ 2022-2024 թվականներին Խուլգումի, Կոչիո և Կումուրդո գյուղերի մանկապարտեզների շինարարական աշխատանքների պետական ​​գնումների մրցույթների մասին տեղեկատվություն չկա, թեև տեղացիների խոսքով, մանկապարտեզներն արդեն բացվել են։

Նաև, հարկ է նշել, որ նշված գյուղերից միայն Կումուրդոյի մանկապարտեզի կառուցման հարցն է նախատեսված եղել քաղաքապետարանի բյուջեով (տե՛ս գծապատկեր 1), մյուս երեք գյուղերում (Խուլգումո, Կոչիո, Կորխ) մանկապարտեզ կառուցելու հարցը մունիցիպալիտետի 2022-2024 թվականների բյուջեում նշված չէ։

Տեղացիների հետ զրույցից, ինչպես նաև մեր հետազոտությունից պարզ է դառնում, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում որոշ չափով լուծված է երեխաներին մանկապարտեզ հասցնելու հարցը։ Տեսեք գյուղերի ցանկը, որտեղից հարկավոր է երեխաներին տեղափոխել մոտակա մանկապարտեզ կամ դպրոց։

Անհայտ է սակայն, թե երբ է ավարտվելու Կորխի մանկապարտեզի կառուցումը։ Պարզ չէ նաև, թե երբ են պատրաստվում Իխտիլայում և Ալաստանում կառուցել մանկապարտեզներ։ Ելնելով վերը նշված քննարկումից՝ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոստումը նոր մանկապարտեզների կառուցման վերաբերյալ մասամբ  է կատարվել։ «Ալիք Մեդիան» շարունակում է հետևել իրադարձությունների ընթացքի,  կտեղեկացնենք վերջին նորությունների մասին։

Ֆակտ-մետր
Ֆակտ-մետր

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy