«Փաստ-մետր»-ն արձագանքում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությանը, որտեղ նա նշել է. Հատկապես այս ընթացքում տեսանելի էին կազմակերպված ձևերը, որոնց նպատակն էր դա թշնամանք առաջացնել ընթերցողների շրջանում»։
Նրա խոսքով, «այդ կեղծ մեջբերումներից ոչ մեկին չեն չարձագանքել այսպես կոչված փաստերի ստուգման նախագծերը՝ Փակտչեքը, կամ «Առասպելների դետեկտորը», և միայն այն բանից հետո, երբ մենք այս հարցը բացահայտեցինք, դրանից հետո միայն նրանք բացահայտեցին այս կեղծ մեջբերումները իրենց կայքում։ Նշված հայտարարությունն անհիմն է և փորձում է օբյեկտիվ փաստերի ստուգման գործունեությունը ներկայացնել որպես քաղաքականապես կողմնակալ։
«Փաստ-մետր»-ի հասցեին անհիմն մեղադրանքներ հաճախ են տարածում ինչպես Շալվա Պապուաշվիլին, այնպես էլ «Վրացական երազանք»-ի ստեղծած ֆեյսբուքյան էջը, որը փորձում է դիրքավորվել որպես փաստերի ստուգման հարթակ։ Թե՛ «Վրացական երազանքի» ղեկավարներից, թե՛ նշված էջից շինծու մեղադրանքներ են հնչում, իբրև «Փաստ-մետրը» դիտմամբ չի ստուգում առանձին տեղեկությունները կամ ստուգում է միայն այն մեզ հրապարակայնորեն մատնանշելուց հետո։
Նման դեպքերը ցույց են տալիս, որ խորհրդարանի նախագահի և «Վրացական երազանքի» վերոնշյալ էջի նպատակը ապատեղեկատվության դեմ պայքարելը չէ։ Եթե այո, ապա նրանց համար առաջնային կլինի համագործակցել մեզ հետ և մեզ հետ կիսվել հավանական ապատեղեկատվության հղումներով: «Փաստ-մետր»-ը հետաքրքրված ընթերցողներին բացատրում է, որ մեր հիմնական նպատակը փաստերի վրա հիմնված օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելն է հանրությանը, իսկ ընթացիկ ողբերգության մասին «Փաստ-մետր»-ի պատրաստած նյութերը կարող եք գտնել մեր կայքում։ Ի թիվս այլ բաների, այս նյութերը բացահայտում են պետական պաշտոնյաների դեմ ուղղված կեղծ լուրեր։
Մենք ակտիվորեն շարունակում ենք ապատեղեկատվության դեմ պայքարը.