Սոցիալական ցանցերում և ինչպես Վրաստանի, այնպես էլ ՀՀ-ի գործող լրատվամիջոցների կայքերում տեղեկություն է տարածվում, որ Հայաստանի և Վրաստանի սահմանն արդեն հնարավոր է հատել միայն ID քարտերով։ «Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել առանց անձնագրի, միայն նույնականացման քարտով, համաձայնագիրն ուժի մեջ է մտել»,- նշվում է հոդվածներում։ Նշված վերնագրերի և տեքստերի հիման վրա տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացիներն արդեն կարող են սահմանը հատել նույնականացման քարտերով, ինչը նույնպես ապակողմնորոշիչ է։

Իրականում, նշված փոփոխությունը դեռ ուժի մեջ չի մտել։ Սխալ տեղեկատվության տարածումը հավանաբար պայմանավորված է Վրաստանի կառավարության որոշմամբ, որը ընդունվել է Հայաստանի և Վրաստանի միջև առանց վիզայի համաձայնագրի վերաբերյալ։

2023 թվականի հունվարի 12-ին, Վրաստանի և ՀՀ վարչապետները ստորագրել են «Վրաստանի և ՀՀ միջև քաղաքացիների երկկողմ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի մասին» համաձայնագիրը: Հմաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն կունենան երկու երկրների միջև սահմանը հատել նույնականացման քարտով:

Այս փուլում նույնականացման քարտով սահմանն անցնելու մասին համաձայնագրի մասին Վրաստանի կառավարությունը հրապարակել է որոշում՝ «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքացիների երկկողմ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի մասին» համաձայնագրի հաստատման և ուժի մեջ մտնելու հետ կապված:

Որոշման մեջ նշվում է, որ Վրաստանի կողմից համաձայնագրի կատարման ներպետական ​​ընթացակարգերն ավարտվել են։

Վրաստանում ՀՀ դեսպանությունն արձագանքել է մամուլում տարածված տեղեկատվությանը, որը տպավորություն է ստեղծել, թե նույնականացման քարտով արդեն իսկ հնարավոր է սահմանը հատել.

«Հունվարի 27-ին ԶԼՄ֊ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։

Տեղեկացնում ենք, որ խոսքը գնում է Վրաստանի կողմից համաձայնագրի վավերացման մասին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո»,-նշված է հայտարարության մեջ:

Այսպիսով, լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Վրաստանի և Հայաստանի սահմանն արդեն իսկ հնարավոր է հատել նույնականացման քարտով, չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը հատել նույնականացման քարտով միյն այն ժամանակ, երբ երկու երկրներում էլ կավարտվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու ներպետական ​​ընթացակարգերը։

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Նյութը պատրաստվել է Facebook-ի Փաստերի ստուգման ծրագրի ծրջանակներում: Ելնելով վճռից, Facebook-ը կարող է կիրառել տարբեր տեսակի սահմանափակումներ, համապատասխան տեղեկությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով : Նյութն ուղղելու և վճիռը բողոքարկելու համար անցեք հետևյալ հղումով:


Նման նորություններ

5461 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
16%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող