2022 թվականի օգոստոսի 17-ին հոմեոպաթ Թինաթին Թոփուրիան հրապարակել է ևս մեկ ապատեղեկատվություն COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ։ Ըստ գրառման՝ Pfizer տեսակի պատվաստանյութի փորձարկման փուլում պատվաստված հղիների 44%-ը կորցրել է պտուղը, ասվում է FDA-ի փաստաթղթերում։ Թոփուրիան որպես աղբյուր մեջբերում է անգլալեզու հրատարակության՝ American Greatness-ի հոդվածը, որը նույնպես ապատեղեկություն է պարունակում։
Ամերիկացի հեղինակ և լրագրող Նաոմի Վոլֆը պնդումն է, որ պատվաստված հղիների զգալի մասը կորցրել է պտուղը պատվաստանյութի փորձարկման փուլում։ Նշենք, որ Վուլֆը 2021 թվականից արգելափակված է Twitter-ի կողմից՝ Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու պատճառով։
Լրագրողի խոսքով՝ կանադական Վաթերլո քաղաքում 2021 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում ծնվել է 86 մահացած երեխա, իսկ Շոտլանդիայում, 2021 թվականի սեպտեմբերի տվյալներով, երկու անգամ ավելի մահացած պտուղ է ծնվել։ Վոլֆը նաև պնդում է, որ Իսրայելի Rambam Health Care Campus-ում պատվաստված մայրերը 34%-ով ավելի շատ են կորցնել պտուղը, քան չպատվաստված մայրերը:
Իրականում այս պնդումներն անհիմն են։ Վաթերլոյի երկու հիմնական հիվանդանոցների պաշտոնյաներն ասում են, որ պտղի հանկարծակի կորստի/մեռելածնության մակարդակի աճի մասին հաղորդումները կեղծ են: Ըստ Վաթերլոյի հիվանդանոցների ներկայացուցիչների՝ այս տարի գրանցվել է պտղի հանկարծակի կորստի ոչ թե 86, այլ 12 դեպք, ինչը ցածր է երկրի միջինից՝ 0,2%-0,4%։
2021 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում գրանցվել է մահացած ծնունդների 21 դեպք, ինչը հավասար է 4,9 մահվան՝ 1000 ծննդի հաշվով՝ 2-ով ավելի, քան երկրի միջինը։ Այնուամենայնիվ, ըստ դոկտոր Սառա Ստոկի, ով հետազոտում է հղիությունը Covid-19-ի պայմաններում, չի եղել պատվաստանյութ, որն առաջացրել է ցուցանիշի աճ։
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա 2022 թվականի փետրվարին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում Pfizer/BioNTech պատվաստանյութի ընդունումը չի վնասել պտուղին։
Թինաթին Թոփուրիան ապատեղեկատվություն է տարածել հղի կանանց վրա Covid-19 պատվաստանյութի վնասակար հետևանքների մասին, չնայած այն հանգամանքին, որ դա հաստատող որևէ ապացույց չկա։ CDC-ն և մայրական առողջության և մանկաբուժության մասնագետները խորհուրդ են տալիս հղիներին պատվաստանյութ ստանալ: Ըստ CDC-ի՝ գիտական ապացույցները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում COVID-19-ի պատվաստման առավելությունները գերազանցում են ցանկացած հայտնի կամ հնարավոր ռիսկը: CDC-ն մեջբերում է ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութն արդյունավետ է հղի կանանց համար, և որ մայրերին կամ նրանց երեխաներին վնաս պատճառելու վտանգ չկա:
Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջը (ACOG) խորհուրդ է տալիս պատվաստել հղիներին և նշում է, որ CDC-ի պատվաստված հղիների գրանցամատյանում գրանցված նորածնային մահեր չկան: Այս եզրակացությունը հիմնված է New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության վրա, որին մասնակցել է 4000 հղի։
Այսպիսով, պնդումը, թե պատվաստանյութը կապված է հղիության ընդհատման և պտղի մահվան հետ, կեղծ է։
-------------------------------------
Նյութը պատրաստվել է Facebook-ի Փաստերի ստուգման ծրագրի ծրջանակներում: Ելնելով վճռից, Facebook-ը կարող է կիրառել տարբեր տեսակի սահմանափակումներ, համապատասխան տեղեկությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով: Նյութն ուղղելու և վճիռը բողոքարկելու համար անցեք հետևյալ հղումով: