Հայկական եւ ադրբեջանական մեդիա դաշտում լուրեր են շրջանառվում, որ «Վրաստանի կառավարությունը թույլ չի տալիս Հայաստանից եկող բեռնատարներին Լարսում հատել սահմանը»:
Առաջին անգամ լուրը տարածվել է հոկտեմբերի 4-ին News.am հայալեզու լրատվամիջոցում ՝ ռուսերեն և հայերեն լեզուներով: Թեմայի շուրջ մեկ այլ լուր տարածվել է FreeNews հայաստանյան լրատվամիջոցում: Լուրերի տարածմանը հայաստանցիների կողմից հետևեցին խիստ քննադատություններ՝ Վրաստանի ու վրացիների նկատմամբ:
Տարածված տեղեկության մեջ նշված է՝ «Ռուս-վրացական սահմանին խառնաշփոթ է: Հայ վարորդները՝ բեռնատարներով շուրջ 10 օր է՝ կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին, որեւէ հիմնավորում վարորդներին չի ներկայացվում»: Հայկական լրատվամիջոցները նշում են, որ ներայացնում են տեղում գտնվողների կարծիքը. «Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է։ Մեր աչքի առաջ գնում են վրացական, ադրբեջանական համարանիշներով մեքենաները, իսկ մեզ թույլ չեն տալիս անցնել: Սա դիտավորյալ արված բան է՝ Հայաստանը շրջափակելու համար։ Մարդ կա, որ այստեղ 10 օր է՝ կանգնած է»:
Վարորդները դժգոհ են վրացական կողմի աշխատանքի տեմպերից, մինչդեռ վրացական կողմն իր հերթին մեղադրում է Ռուսաստանին: Վարորդների խոսքով ՝ հերթերի հետ կապված խնդիրներ կան նաեւ Ռուսաստանում, սակայն կան կոնկրետ հարցեր, որոնք վրացական կողմը չի լուծում: Վարորդները միաժամանակ նշում են, որ նման անտարբեր վերաբերմունք է արտահայտվում միայն հայ վարորդների նկատմամբ:
Baku Tv- ն, ադրբեջանալեզու հեռուստաալիքներից ամենալայն հեռարձակում ունեցողներից մեկը, հոկտեմբերի 4-ին հրապարակել է Լարսի անցակետում մնացած բեռնատարների մասին տեսանյութը պատրաստված է վերը նշված հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հիման վրա, որը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լեզվով պատրաստված ռեպորտաժը Վրաստանում տարածել են ադրբեջանալեզու խմբերը `մոլորեցնող վերնագրով` «Հայերի առջև փակված վրաց-ռուսական սահմանը»:
Իրականում, Վրաստանը չի փակել Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար և խնդիրները տեխնիկական բնույթ ունեն: Մասնավորապես, «Լարսի» մաքսակետում ընթացող շինարարական/վերականգնողական աշխատանքների պատճառով երթևեկությունը դժվարությամբ է ընթանում: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը `«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Լարսի մաքսակետում ընթացող շինարարական/վերականգնողական աշխատանքների, Վրաստանի մաքսային տարածքով ապրանքների ներմուծման/արտահանման, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար մաքսակետի ընթացակարգերի իրականացումն ընթանում է խնդիրներով:
Նշենք նաև, Ռուսաստանի Դաշնության կողմում շինարարական աշխատանքների ավարտվելուն պես, «Կազբեգի» մաքսակետը սովորական ռեժիմով կաշխատի լիարժեք ծանրաբեռնվածությամբ: Հետևաբար, ուղևորների ու բեռների տեղափոխումը կիրականացվի ախափան կերպով (վերը նշված պատճառով, ռուսական կողմը չի կարողանում ապահովել միջազգային բեռների շարունակական հոսք ընդունելը):
Սրա հետ մեկտեղ, Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնում է, որ «Կազբեգի» մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և օրվա ընթացքում հնարավոր է 1000 -ից ավելի բեռնատարի ծառայել: Նաև, ստեղծված իրավիճակից ելնելով, Եկամուտների ծառայությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության, Ցամաքային տրանսպորտի գործակալության և պետական այլ գերատեսչությունների հետ համատեղ, ակտիվորեն աշխատում է միջազգային բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերն ու կուտակումները վերացնելու ուղղությամբ, որպեսզի հարևան երկրներից Ռուսաստանի Դաշնության և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ տարանցումով տեղափոխված տրանսպորտային միջոցների համար Այլընտրանքային երթևեկության ուղիներ սահմանվեն»,- ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, խտրականություն չկա կոնկրետ հայկական բեռնատարների նկատմամբ. Ճիշտ է, «հերթերի հետևանքով կայանված բեռնատարների մեծ մասը հայկական են, սակայն այս խնդրի պատճառով ստիպված են սպասելինչպես վրացական և իրանական բեռնատարները, այնպես էլ՝ Ռուսաստանին ու Թուրքիային պատկանող եռնատարները»: Միաժամանակ, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հաստատել է տեղեկությունը, որ ուշացումը պայմանավորված է Լարսի մաքսակետում ընթացող աշխատանքներով:
-----------------------------------------------------------------------------
Նյութը պատրաստվել է Facebook-ի Փաստերի ստուգման ծրագրի ծրջանակներում: Ելնելով վճռից, Facebook-ը կարող է կիրառել տարբեր տեսակի սահմանափակումներ, համապատասխան տեղեկությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով: Նյութն ուղղելու և վճիռը բողոքարկելու համար անցեք հետևյալ հղումով: