Տարիներ շարունակ Ախալքալաքիում թափառող շների խնդիրն անլուծելի է մնում: Անվտանգ տեղաշարժն անհնար է նույնիսկ քաղաքի կենտրոնական հատվածում, տեղում արձանագրվել են շների կողմից մարդկանց վրա հարձակվելու ու կծելու դեպքեր ևս:

Գյուղերում իրավիճակը շատ ավելի լուրջ է: Բնակչությունը նշում է, որ շները շատ ագրեսիվ են, իսկ տեղական իշխանության կողմից այս ուղղութամբ ծախսված ռեսուրսն արդյունավետ չէ:

Ախալքալաքիի մունիցիպալիտետի վերջին տարիների բյուջեի ծրագիրներում, տեղ է գտել թափառող կենդանիների խնդիրների լուծման նպատակով մունիցիպալիտետի տարածքում հսկողությունից դուրս գտնվող շներին կացարան տեղափոխելու (հարկ եղած դեպքում էվթանազիա իրականացնելու և կենդանուն հուղարկավորելու) ծառայություն: Մինչև 2021թ նշված ծառայության համար բյուջեում առանձին ֆինանսավորում չի եղել: Օրինակ, 2020 թ, թափառող կենդանիների խնդրի լուծման նպատակով գումար է հատկացվել տեղական բյուջեի պահուստային հիմնադրամից: Այս տարի, բյուջեում արված փոփոխությունների արդյունքում, շներին բռնելու և կենդանիներին ապաստարան տեղափոխելու համար 26 000 լարի է սահմանվել:

Ինչն ամենակարևորն է, Ախալքալաքիում կենդանիների կացարան չկա: Այդ պատճառով տեղում բռնած կենդանիները տեղափոխվում են Օզուրգեթիի կացարան, որտեղ էլ կենդանիներին պայմանագրով սահմանված ծառայություն են մատուցում: Սրանից հետո, անտուն կենդանիներին դարձյալ վերադարձնում են Ախալքալաքի:

«Փաստ-մետրը» հետաքրքրվել է, թե Ախալքալաքիի մունիցիպալիտետը վերջին տարիներին ծառայությունը ստանալու համար ի՞նչ ընկերությունների հետ է համագործակցել ու պայմանագրեր կնքել:

Աղյուսակ 1. Ախալքալաքիի մունիցիպալիետի բյուջեից թափառող կենդանիներին ապաստարան տեղափոխելու ծառայություն ձեռք բերելու նպատակով կազմված պայմանագրերի արժեքը, լարիով

Աղբյուր՝ պետական գնումների գործակալություն

Հաշվետվական շրջանում բյուջեից, կենդանիներին բռնելու և կացարան տեղափոխելու նպատակով, ընդհանուր առմամբ 113 461 լարի արժողությամբ պայմանագրեր են կազմվել: Այս գումարն անօթևան կենդանիների խնդիրների լուծման համար շատ քիչ է և իրականում խնդիրը չի էլ լուծվում: Հատկանշական է նաև այն, որ պայմանագրային ծառայություն հատկացնելը որոշակի բարդությունների հետ է կապված, քանի որ մեկ մունիցիպալիտետից մյուսը տեղափոխվելը, կենդանիներին տեղափոխելն ու վերադարձնելը բնական միջավայր, շատ ժամանակ է պահանջում: Օրինակ, ՍՊԸ «Վեքտրան» պարտականություններն ընդհանրապես չի կատարել, ինչի պատճառով էլ Ախալքալաքիի քաղաքապետարանը դադարեցրել է պայմանագիրը:

Ախալքալաքիի փողոցներում և գյուղերի տարածքներում անօթևան կենդանիները խմբերով են շրջում: Քաղաքացիները քաղաքապետարանին կամ գյուղապետի հետ կապվելու դեպքում էլ, ստիպված են լինում երկար ժամանակ սպասել մինչև համապաքտասխան ծառայության ներկայացուցիչներն այցելեն տարածք: Քաղաքապետարանն ինքն է կապվում հաֆրցով զբաղվող կազմակերպության հետ, իսկ կազմակերպությունը տարածք է հասնում նվազագույնը երկու-երեք օրվա ընթացքում: Հնարավոր է ծառայության ներկայացուցիչները երկու-երեք շուն բռնելու համար չայցելեն տարածք, քանի որ կացարան տեղափոխելու նպատակով բավական քանակի շուն բռնել է անհրաժեշտ:Ելնելով իրավիճակից, աճում է քաղաքացիների ագրեսիան կենդանիների նկատմամբ: Վախեցած բնակչությունը կենդանիներից փոձում է ինքնուրույն պաշտպանվել ու երբեմն կենդանիներին ցավ է պատճառում:

Քաղաքացիների կողմից արտահայտված ագրեսիայի հիմքում շների կողմից մարդկանց կծելու դեպքերն են: Մասնավորապես՝ 2020 թվականին Ախալքալաքիում պաշտոնապես շան կծման 72 դեպք է գրանցվել: 2021 թվականի մայիսի տվյալներով՝ 22 դեպք:

Քաղացիները «Փաստ-մետրի» հետ զրույցում ասում են, որ փողոցում միայնակ տեղաշարժվելուց զերծ են մնում, գերադասում են խմբերով տեղաշարժվել, սակայն դա էլ լիարժեհք անվտանգ չէ:

Չնայած նրան, որ Ախալքալաքիի քաղաքապետի տեղակալ Արմեն Մարանգոզյանն այս ուղղությամբ քաղաքապետարանի աշխատանքը «Փաստ մետրի» հետ զրույցում դրական է գնահատել: Նա հայտարարել է, որ տարեկան կտրվածքով, 140-ից ավելի շուն են բռնում ու խնդիրն այսպես են լուծում: Նրա խոսքով, Ախալքալաքիում կենդանիների կացարան կառուցելը մեծ գումարներ է պահանջում, ինչի հնարավորություն մունիցիպալիտետի բյուջեն չունի:Ինչպես հայտարարեց փոխքաղաքապետը, թափառող կենդանիներին տեղափոխելու համար Օզուրգեթին է ընտրվել որովհետև Ախալքալաքիին ամենամոտ գտնվող մունիցիպալիտետն է, որտեղ գոյություն ունի կենդանիների կացարան: