• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Սառույցը շարժվեց. Ախալքալաքիում սկսել են պատվաստվել

Սառույցը շարժվեց. Ախալքալաքիում սկսել են պատվաստվել

Սամցխե Ջավախեթիի շրջանում պատվաստվել հնարավոր է Ախալքալաքիում, Ախալցիխեում, Բորջոմիում, Ադիգենիում և Ասպինձայում

18/06/2021
Թերթ Ֆակտ-մետր
Թերթ Ֆակտ-մետր
Facebook Linkedin Twitter Print

Պատվաստման գործընթացն Ախալքալաքիում պասիվ կերպով էր ընթանում: Առաջին պատվաստման դեպքերն արձանագրվել են մայիսի սկզբում: Մասնագետներն Ախալքալաքի իրավիճակը համեմատում էին Հնդկաստանի հետ և գտնում, որ պատվաստման ցանկության բացակայությունը հասցնելու է վարակման բարձր ցուցանիշների: Վրաստանի տարածքում Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահութան ազգային կենտրոնը տեղեկատվական հանդիպումներ ու սեսիաներ անցկացրեց Ախալքալաքում ու Ախալցիխեում: 

Վրաստանի ողջ տարածքում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ին: Պատվաստումից հետո Ախալքալաքիի բուժքրոջ մահվան փաստը հանգեցրել է տարածքում վստահության բացակայությանն  ու հակապատվաստանյութային արշավին: Հենց այս իրադարձության հետ են կապում տեղացիները պատվաստանյութերի հանդեպ անվսահությունն ու հրաժարվում պատվաստվելուց: Այս պահի դրությամբ, սակայն, շրջանում պատվաստման հետ կապված դրական միտում է նկատվում: «Էվեքս» կլինիկայում, որտեղ ընթանում է պատվաստումը,  պատվաստվելու համար գրեթե բոլոր օրերը զբաղված են, ընդ որում գործընթացում ներգրավված են ոչ միայն հանրային գործիչներն ու բժիշկները՝ այլև սովորական  բնակիչները՝ հատկապես երիտասարդները: 

Պատվաստման մեկնարկն ու առաջին արձագանքները

Վրաստանը մարտի 15-ին  մեկնարկել է պատվաստումը շվեդա-բրիտանական Աստրազենեկա պատվաստանյութով: Առաջին փուլում կամավոր հնարավոր էր պատվաստվել միայն բժիշկներին: Ախալքալաքիի, ինչպես նաև այլ հայաբնակ ու ոչ միայն, շրջանների բժիշկները խուսափում էին պատվաստվելուց, սպասում թե ինչպես կազդի պատվաստանյութն այլ պատվաստվող բժիշկների վրա, որպեսզի հետո հետևեին նրանց օրինակին: Պատվաստման գործընթացի մեկնարկից երրորդ օրը՝ մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, նույն կլինիկայի բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի մոտ արձանագրվեց պատվաստումից անաֆիլակտիկ շոկ, ինչը հանգեցրեց մահվան: Այս իրադարձությունը դարձավ Ախալքալաքում հակապատվաստման քարոզարշավի հիմք, հատկապես սոցցանցերում:  

Անաֆիլակտիկ ցնցումը, ծանր ալերգիկ ռեակցիան COVID պատվաստման գործընթացում (ինչպես նաև ընդհանուր առմամբ պատվաստման գործընթացում), այն հազվագյուտ կողմնակի ազդեցություններից է, որը կարող է առաջանալ մարդու մոտ պատվաստումից հետո: Այնուամենայնիվ, ժամանակին արձագանքելով և միջամտելով, դժվար չէ հիվանդին դուրս բերել    վիճակից:

Իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքով, «հիմնականում բոլոր դեղամիջոցներին ու բոլոր ներարկվող դեղամիջոցներին բնութագրում է ալերգիկ ազդեցություն, այդ թվում՝ բարդ ռեակցիա՝ անաֆիլակսիա: Պարզվեց, որ հին ու ավանդական պատվաստանյութերը՝ գրիպի պատվաստանյութը, կարմրուկ, կարմրախտ և այլն, անաֆիլակսիա կամ ալերգիա են առաջացնում մեկ միլիոն չափաբասժնից մեկի դեպքում: Ֆայզերն ունի անաֆիլակսիա մեկ միլիոնից չորսի դեպքում, իսկ աստրազենեկան՝ յոթ-ութ անաֆիլակսիայի դեպք: Համապատասխանաբար այս պատվաստանյութերի դեպքում անաֆիլակսիայի ռիսկն ավելի մեծ է, բայց միևնույնն է՝ շատ ցածր»:

Մարտի 25-ին Վրաստանը ստացավ «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութի 29 250 չափաբաժին: Այդ պահից ի վեր պատվաստվելու հնարավորություն ստացան նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները, ու չնայած սրան՝ ապրիլի 13-ի դրությամբ, պարզվեց, որ Ախալքալաքում ստացած AstraZeneca տեսակի պատվաստանյութի 300  չափաբաժնից, կլինիկայի վարչակազմը 290-ը վերադարձրել է Թբիլիսի:

Հոսպիտալի տնօրենի խոսքով, պատվաստամիջոցի ժամկետն անցնում էր, իսկ պատվաստվելու ցանկություն ունեցող չկար: Բուժհաստատությունում 10 դոզա պատվաստանյութ է պահվում, որի ժամկետն անցնում է մայիսին: Մենեջերի խոսքով, մեկ ամսվա ընթացքում պատվաստվելու ցանկություն ո’չ բուժաշխատողներն են հայտնել, ոչ՝ 55  տարեկանից բարձր քաղաքացիները: Ախալքալաքի հոսպիտալի 160  աշխատակիցներից ոչ ոք չի պատվաստվել, սա բուժաշխատողները բացատրում են կոնկրետ AstraZeneca տեսակի պատվաստանյութի հանդեպ անվստահությամբ: Սամցխե Ջավախքի շրջանը 1 400 չափաբաժին Աստրազենեկա ստացել էր մարտի 15 -ին:

«Փաստ-մետրի» հետ զրույցում Ախալքալաքի Էվեքս կլինիկայի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է՝ 

«Աստրազենեկայից մահացած բուժքրոջ դեպքից հետո շատ բացասական արձագանք եղավ Ախալքալաքում ևս, նախքան այդ դեպքը մոտ քսան-քսանհինգ հոգի գրանցվել էր, այդ օրվանից հետո բոլորը հրաժարվեցին: Հատկապես սոցիալական ցանցերում շատերն իրենց բացասական կարծիքն էին գրում պատվաստման վերաբերալ, ինչը խանգարում էր պատվաստման գործընթացին»:

Ախալքալաքից պատվաստված առաջին անձը Գայոզ Լոմսաձեն է'՝ Ախալքալաքի սակրեբուլոյի փոխնախագահը, ով պատվաստվել է ապրիլի  17-ին, ու քանի որ ընտրել է Ֆայզեր տեսակի պատվաստանյութը, որն Ախալքալաքիում անհասանելի էր, պատվաստվել է Քութայիսիում: Լոմսաձեն կորոնավիրուս տարել էր նախորդ տարվա ավարտին, ծանր տանելու պատճառով վերջինս բուժումը հիվանդանոլցում է անցել:  Պատվաստված երկրորդ անձը ներարկվել է ուղղակիորեն Ախալքալաքիում, մայիսի հինգին՝ Սինոֆարմ տեսակի պատվաստանյութով: 

Ախալքալաքը Հնդկաստանի հետ էին համեմատում 

Մայիսի 13-ին ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ` Սամցխե Ջավախքում՝ Ախալցիխեում ու Ախալքալաքում անցկացվել են տեղեկատվական հանդիպումներ:

Հանրային առողջության կենտրոնի առաջատար մասնագետների, փորձագետների,  հայտնի վարակաբանների, սրտաբանների, մանկաբույժների, պատասխանատու այլ անձանց  մասնակցությամբ հանդիպում-քննարկումներ են ընթանում հասարակության տարբեր շերտերի հետ: Հանդիպումների հիմնական նպատակը Քովիդ 19-ի պայքարի, մասնավորապես` պատվաստման  հետ կապված` բնակչության բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալն էր:

«Փաստ մետրի» հետ զրույցում հանդիպումներֆին մասնակցող Բիձինա Կուլումբեգովն ասում է՝ «Պատվաստման գործընթացը կարևոր է, պանդեմիայի ավարտի այլ ճանապարհ չկա: Նաև կարևոր է, որ  մեր երկրի բոլոր շրջանները նույն ակտիվությամբ ներգրավված լինեն պատվաստման գործընթացում: Հենց այս նպատակով էլ հանդիպել ենք տեղական հոգևոր առաջնորդների ու բժիշկների հետ, սպառիչ պատասխանել նրանց բոլոր հարցերին: Մինչև բոլոր մարդիկ պաշտպանված չլինեն, մեզնից ոչմեկը պաշտպանված չի լինի»,- ասում է Կուլումբեգովը: 

Հանդիպումից հետո Մ. Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական գծով տնօրենը Ջավախքում տիրող իրավիճակը համեմատեց Հնդկաստանի հետ: Մանկաբույժ Իվանե Չխաիձեն ասում է, որ Ախալքալաքում բնակչության վարքը շատ նման է Հնդկաստանի քաղաքացիների վարքին: «Հնդկաստանն իրեն պահել է այնպես, ինչպես Ախալքալաքում է այսօր: Նրանց մի մասը վարակվել է, նրանք չեն պատվաստվում և արդյունքը տեսնում ենք բոլորս: Այլ տարբերակ չկա. կա՛մ պետք է պատվաստվել, կա՛մ վարակվել COVID-19-ով: Սա վտանգավոր հիվանդություն է, և մենք բոլորս պետք է վերլուծենք մեր քայլերը», — նշել է Չխաիձեն: 

Ախալքալաքի շրջանում հունիսին պատվաստվելու համար գրեթե ազատ տեղեր չկան. Պացիենտները նախընտրում են չինական պատվաստանյութը

Տեղի բնակչությունը պատվաստվելու մասին ոչ միանշանակ պատկերացում ու մոտեցում ունի: Այսպես օրինակ, շատերը շարունակում են չվստահել պատվաստանյութին, մտածելով, որ Ախալցիխեի բուժքրոջ նման հետևանք կարող են ունենալ: Շատերը սպասում էին «հեղինակավոր անձանց» պատվաստվելուն, որ հետևեին նրանց օրինակին: 

Ի դեպ,տեղական բուժաշխատողներն ու քաղաքական գործիչները սկսել են պատվաստվել: Այսպես, օրինակ, մայիսի 19-ին   Ախալքալաքում Covid-19-ի դեմ Sinopharm տեսակի պատվաստանյութով պատվաստվեց հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանը:

Մեզ հետ զրույցում Թորոյանը հայտարարեց, որ Ախալքալաքիում վերջերս պատվաստման տեսանկյունից շատ դրական արդյունքներ են արձանագրվում: Հունիս ամսվան ընդառաջ, գրեթե բոլոր օրերը զբաղված են: Թորոյանն ընդգում է նաև, որ պատվաստվելու ցանկություն են հայտնում ոչ միայն հասարակական կամ քաղաքական գործիչներն ու բժիշկները, այլև երիտասարդներն ու նույնիսկ մեծահասակները: Թորոյանը գտնում է, որ սա ստացված քարոզարշավի արդյունքն է, որ արվում է թե՛ պետության, թե՛ տեղացիների կողմից, ովքեր հաճախ պաքտվաստվում են հեռուսատեսության նկարահանող խմբի ներկայությամբ՝ մնացածին ևս խրախուսելու նպատակով: 

«Այս պահի դրությամբ միայն Ախալքալաքում պատվաստվել է ավելի քան 280 մարդ:  30-35 բուժաշխատող գրանցվել է Սինովակով պատվաստվելու համար: Այս պահի դրությամբ հասանելի են Սինովակն առաջին չափաբաժնով պատվաստվելու համար, նաև Սինոֆարմի երկրորդ չափաբաժնով: Կրկնակի չափաբաժնով պատվաստվել է հինգ Աստրազենեկա, մոտ տասը հոգի Սինոֆարմով, հունիսին գրեթե ազատ օր չկա, բոլոր օրերին գրանցված են Սինոֆարմի երկրորդի համար: պատվաստվել է 48 բուժաշխատող, ևս 40 գրանցվել է Սինովակով պատվաստվելու համար:  Շատ դրական են վերաբերում չինական պատվաստանյութերին՝ Սինոֆարմին ու Սինովակին: Աստրազենեկայով պատվաստվելու ցանկացողները շատ չեն »: 

Լուսանկարը՝ jnews.ge

Tags:
ახალქალაქი
სამცხე ჯავახეთი
ალბერტ ბურლა
ჟურნალისტები
რომის პაპი
Ախալքալաքի
պատվաստանյութ
հղիություն
մագնիս
Սացխե-Ջավախեթի
ლიზა ტოროსიანი
ლიზა ტოროსიანი

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy