Սամվել Մանուկյան. 2020 թվականի վերջում Սուլդա գյուղը նոր մանկապարտեզ կունենա
Վճիռ՝ կատարվել է
Ամփոփում՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին, «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետների մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էր Սուլդա գյուղ ու այնտեղ հանդիպել Սուլդայի ու հարևան գյուղերի բնակչության հետ:
Բնակչության հետ հանդիպումից հետո, Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ նշել է՝ «Կկառուցվի գյուղի ջրամատակարարման ներքին համակարգի 750 մետրանոց հանգույց, և մինչև 2020 թ -ի վերջ գյուղը կունենա նոր մանկապարտեզ, որի համար բնակչությունը շատ շնորհակալ է կառավարությանը»:
Վերլուծություն՝ Մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին, չնայած Ախալքալաքիի «Մանկապարտեզների միավորման» կողմից թափուր աշխատատեղերի մասին հայտարարություն տարածվել է դեռևս հունվարի 21-ին: Մանկապարտեզում աշխատում է 10 անձ, իսկ արդեն գրանցված է մինչև 75 երեխա: Տեղացիների խոսքով, մանկապարտեզը գործում է մարտից (առցանց), չնայած շենքի պաշտոնական բացման արարողությունը խորհրդանշորեն արձանագրվել է հունիսի 1-ին:
Հատկանշական է, որ Սուլդայի մանկատան բացմանը սպասում էին նաև հարևան գյուղերի՝ Դադեշի, Բոզալիի, Մյասնիկյանի բնակիչները ևս և համապատասխանաբար, Ախալքալաքիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման Սուլդա գյուղի #12 մանկապարտեզ կհաճախեն նաև երեխաներ հարևան գյուղերից:
Շենքը կահավորված է ժամանակակից չափորոշիչների համապատասխան ենթակառուցվածքով և նախատեսված է 70 երեխայի համար: Սամցխե Ջավախեթիի շրջանի պետական լիազորի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ նշված է, որ նախագծի իրականացման համար կենտրոնական ու տեղական բյուջեից 140 000 լարի է ծախսվել:
Սուլդա գյուղի մանկապարտեզի շենքը գոյություն ունի դեռևս 1907-1912 թվականներից: Նախկինում այստեղ տեղակայված էր դպրոց, իսկ 1961 թվականից շենքը լքված էր: Հաշվի առնելով, որ գյուղում մանկապարտեզ չկա, 2019թ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ մանկապարտեզը հենց այս շենքում պետք է լիներ:
2018թ իրականացվել է շենքի առաջին վերանորոգումը, չնայած մանկապարտեզը գյուղում գոյություն ունեցող ջրի ու ջեռուցման համակարգերի խնդիրների պատճառով, չի սկսել գործել: Հետագայում, շենքի վերանորոգման համար լրացուցիչ մրցույթ էր հայտարարվել: Այս մրցույթով պետք է կարգավորվեին վերոնշյալ խնդիրները, չնայած, ինչպես «Փաստ-մետրի» հետ զրույցում հայտարարում է գյուղի բնակիչներից մեկը, 2019 թվականին էլ պարզվել է, որ նախորդ վերանորոգումից հետո, հատակի լամկինատը ամբողջությամբ ավիրվել է, համապատասխանաբար անհրաժեշտ է եղել լրացուցիչ վերանորոգում իրականացնել: 2019 թ հոկտեմբերի 9-ին կայացած սակրեբուլոյի (ավագանի) նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ վերջնական վերանորոգման վրա կծախասվի 12 500 լարի: Սրա հետ մեկտեղ գյուղի լիազոր Զարզանդ Կոջոյանը հայտարարել է, որ 2019 թվականին Սուլդայում ոչ մի տեսակի աշխատանք չի իրականացվել: Փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանի խոսքով՝ 2019թ բյուջեում բավարար գումար չի եղել աշխատանքներն իրականացնելու համար, այդ պատճառով էլ 2019թ շենքի վերանորոգումը չի մեկնարկել: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար փորձեցինք կապվել Սամվել Մանուկշյանի հետ, սակայն նա մեր զանգերն անպատասխան թողեց:
2020թ սեպտեմբերի 25-ին հայտարարվել է ևս մեկ մրցույթ, որն ( NAT200014334 ) ընդհանուր արժեքով մոտ 25 լարի, իսկ հաղթող էր ճանաչվել ՍՊԸ «Գարիկ-111»-ը: Ընկերությունն Ախալքալաքի երկու գյուղերի՝ Սուլդայի և Կոչիո գյուղերի մանկապարտեզների վերանորոգողական աշխատանքներ է իրականացրել: Այստեղից, 19 675 լարի ծախսվել է Սոլւլդա գյուղի մանկապարտեզի վերանորոգման վրա:
2020թ դեկտեմբերին Սուլդայի մանկապարտեզի շենքը երեխաներին ընդունելու համար պատրաստ էր, թեև Վրաստանում կորոնավիրուսի տքարածման կանխարգելման նպատակով գոյություն ունեցող սահմանափակումների պատճառով, այլ մանկապարտեզների նման, Սուլդայի մանկապարտեզն էլ առցանց ռեժիմով սկսեց իր գործունեությունը:
Համապատասխանաբար, հաշվի առնելով, որ կովիդ 19 սահմանափակումների պատճառով շենքի գործարկումը չի ստացվել 2020 թվականի վերջում, չնայած, որ շենքը պատրաստ էր, «Փաստ-մետրի» եզրակացությամբ, Սամվել Մանուկյանի խոստումը կատարվել է: