Ապատեղեկատվություն. 100 տարի առաջ Խորհրդային Ռուսաստանն ու Թուրքիան 100 տարի ժամկետով փոխանակել են Վրաստանի տարածքն ու Ղրիմը, և Թուրքիան պարտավորվում է վերադարձնել այն
Վճիռ. Կեղծ տեղեկություն
Ամփոփում
Վրացական Facebook տարածքում տարածվել է տեղեկություն, իբրև 100 տարի առաջ Խորհրդային Ռուսաստանն ու Թուրքիան 100 տարի ժամկետով փոխանակել են Վրաստանի տարածքն ու Ղրիմը, ինչից հետո Թուրքիան Վրաստանի տարածքը չի վերադարձրել, այս պատճառով՝ Նամախվանիի դեպքում էլ նույն վտանգը կա: Նշված պնդումը պարունակում է կեղծ տեղեկություն, քանի որ՝ 1) 100 տարի առաջ Ղրիմը ոչ թե Թուրքիայի, այլ Խորհրդային միության տարածք էր ու այն Թուրքիան չէր կարող այն փոխանակել, 2) 100 տարի առաջ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերից Վրաստանի տարածքին էին վերաբերում Մոսկվայի և Կարսի պայմանագրերը (Մոսկվայի պայմանագրից արդեն 100 տարի անցել է, իսկ Կարսի պայմանագիրը կնքելուց 100 տարին կլրանա 2021թ հոկտեմբերին): Երկու համաձայնագրերի համաձայն էլ՝ Ռուսաստանը Թուրքիային զիջել է Վրաստանի պատմական տարածքների մի մասը (Արթվինի, Արտաանի և Օլթիսի, սակայն դրանք չի փոխանակել Ղրիմի հետ), իսկ Թուրքիան Բաթումիի և Բաթումիի շրջանների հետ կապված ընդունել է Վրաստանի ինքնիշխանությունը: Բացի այս, համաձայնագրերից ոչ մեկը ժամկետ չի ունեցել և Թուրքիան պարտավորություն չւոնի դրանք վերադարձնել 100 տարի անց: 3) Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանը սահմանված է 1992 թվականի հունիսի 30-ի պայմանագրով, ինչը Կարսի պայմանագրի պայմանների համաձայն հստակեցնում է սահմանը, այն ևս գործելու ժամկետ չունի: Համապատասխանաբար, Թուրքիան չի պարտավորվում որևէ տարածք վերադարձնել: Սրա հետ մեկտեղ, Վրաստանի՝ Թուրքիայի հետ սահմանն արդեն սահմանազատված ու դեմարկացված է:
Վերլուծություն
«Emigrants News» Facebook էջը հրապարակել է) քարտեզ (տեսեք նկարում) հետևյալ վերնագրով՝ «100 տարի առաջ Խորհրդային Ռուսաստանը Թուրքիայի հետ Վրաստանի տարածքը փոխանակել է Ղրիմով: Կվերադարձնի՞ արդյոք: Ո՛չ: Այլևս ոչ ոք չի հիշում, թե ինչ պայմանագիր է կնքվել, ինչպես նաև ոչ ոք չի հիշում Ռիոնիի կիրճը»: Նույնանման կամ նույն բովանդակության գրառումներ, որտեղ «Նամախվանի հէկ»-ը (հիշատակում են, որպես «Նամոխվանի») Թուրքիայի կողմից Վրաստանից տարածքներ խլելու հետ է կապված ու հակաթուրքական նարատիվ է տարածում, հրապարակվել են Facebook-ում այլ էջերի ու հաշիվերի կողմից (օրինակ՝ „ახალგაზრდული“, „Dubo Gio”, „თათა მურაჩაშვილი“): Նշված տեքստը սխալ տեղեկություն է պարունակում
Նկարում պատկերված քարտեզը Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության կողմից Փարիզի կոնֆերանսին (1919-1920թթ) վրացական պատվիրակության կողմից պահանջված տարածքների մասին ստեղծված քարտեզից (տեսեք ներքևում) է կտրված (հատկանշական է, որ այս քարտեզը հաճախ սխալ՝ «Վրաստանի ժողովրդավարական Հանրապետությունն ազգային լիգայի կողմից ճանաչված սահմաններում» գրությամբ է տարածվում: Պահանջված տարածքների մի մասը Վրաստանի ժողովրդավարական Հանրապետությունը երբեք չի վերահսկել: Սրա հետ մեկտեղ, Վրաստանը որպես Ազգային լիգայի անդամ չի ընդունվել, ոչ էլ ճանաչում է եղել: Իսկ առանձին պետությունների կողմից Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության ճանաչման դեպքում սահմանները չէին կոնկրետացվում, բացառություն է 1920թ մայիսի 7-ին Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը):
Աղբյուր ՝ at.ge
100 տարի առաջ, 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկու պայմանագիր է կնքվել, որոնք վերաբերում էին այդ թվում Վրաստանի տարածքներին, սրանք են՝ Մոսկվայի (մարտի 16) և Կարսի (հոկտեմբերի 13) պայմանագրերը: Այս պահին 100 տարի անցել է Մոսկվայի պայմանագրից և հավանական է, որ տարածված տեղեկության մեջ հենց Մոսկվայի պայմանագիրը ենթադրվի: Թեև ավելի շատ հստակեցում մտցնելու համար նշենք՝ որքան էլ պայմանագրերն իրար հետ կապված են, հոդվածում երկուսին էլ կանդրադառնանք:
Խորհրդային Ռուսաստանի Վրաստանի ժողովրդավարական Հանրապետություն մտնելուն զուգահեռ ընթացիկ բանակցությունների արդյունքում, 1921թ մարտի 16-ին Թուրքիայի (կոնկրետ՝ Թուրքիայի մեծ ազգային ասամբլեայի կառավարության [1]) և Խորհրդային Ռուսաստանի (Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության կառավարության [2]) միջև ստորագրվել է Մոսկվայի պայմանագիրը, ինչը «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրն էր իրենից ներկայացնում: Պայմանագրի առաջին հոդվածի համաձայն, Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը հետևյալ կերպ է սահմանվում՝ սահմանագիծը սկսվում է Սև ծովի ափին տեղակայված Սարփի գյուղում, հատում է Խեդիի սարը, Շավշեթիի և Կղանա Դագայի սարի միջև ջրային գիծը: Այս գիծը հաջորդիվ շարունակվում է Արդահանի և Կարսի սանջակների (վարչական շրջաններ) հյուսիսի վարչական սահմանով՝ Արփաչայի և Արաքսի գետերի երկայնքով մինչև Ստորին Կարասուի միավորում: Սահմանը մանրամասնորեն սահմանվում էր պայմանագրի երկու հավելումներով (1 (A) և 1 (B)) և ստորագրված քարտեզով ( Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզ՝ 1:210 000 մասշտաբով): Պայմանագրի երկրորդ հոդվածի համաձայն, Թուրքիան Բաթումիի, Բաթումիի նավահանգստի և Բաթումիի շրջանի տարածքի ( որն առաջին հոդվածով սահմանված սահմանի հյուսիսում էր տեղակայված) ինքնիշխանությունից հրաժարվում էր հետևյալ պայմաններով՝
1) Նշված տարածքում բնակվող բնակչությունը կունենար լայն շրջանային վարչական ինքնիշխանությունից օգտվելու հնարավորություն և յուրաքանչյուր համայնք իրավունք կունենար հողատարածքի օրենքն ընդունել սեփական տեսակետների համաձայն:
2) Թուրքիային կտրվեր Բաթումիի նավահանգստով անցնող ապրանքն անվճար տեղափոխելու հնարավորություն, չնայած նրան՝ ապրանքը գնում է Թուրքիա, թե՝ Թուրքիայից: Նշված ապրանքը պետք է տարանցվեր առանց մաքսային վճարումների, խախատումների ու այլ ցանկացած վճարման սահմանման ՝ Թուրքիային Բաթումիի նավահանգստի կիրառման իրավունք տրվում էր առանց այս տիպի բազմաթիվ հատուկ վճարումների:
Եվս մեկ հոդված Մոսկվայի պայմանագրից, որը Վրաստանի հետ էր կապվում, յոթերորդ հոդվածն է: Դրա համաձայն, ստորագրող կողմերը (այսինքն Քեմալիստական Թուրքիան և խորհրդային Ռուսաստանը) համաձայնում էին, որ սեփական տարածքում չեն թույլատրի ձևավորվել կամ գոյություն ունենալ այն կազմակերպություններին կամ խմբերին, որոնք մյուս պետության իշխանության կամ դրա տարածքի մի մասի հետ կապված պահանջ կունենան կամ նրանց գոյության նպատակը մյուս պետության դեմ դուրս գալը կլինի: Ռուսաստանը և Թուրքիան այս պատասխանատվությունը փոխադարձության սկզբունքի պայմանով տարածում էին նաև Խորհրդային միության հանրապետությունների վրա (ենթադրվում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունները): Հատկանշական է, որ 1920թ Խորհրդային Ռուսաստանի զինված ուժերը մտան Ադրբեջան ու Հայաստան ու «խորհրդայնացրին» դրանք, ինչից հետո 1921թ փետրվարին Խորհրդային Կարմիր բանակը մտավ նաև Վրաստան, օկուպացրեց Վրաստանի տարածքն ու Վրաստանում հիմնեց մարիոնետ խորհրդային սոցիալիստական հանրապետությունը: Խորհրդային սոցիալիստական կովկասյան երկրների անկախությունը ֆորմալ է և դրանք իրականում կառավարվում էին Ռուսաստանի կողմից: Ելնելով այստեղից, Մոսկվայում բանակցությունների ժամանակ Խորհրդային Ռուսաստանը փաստացի հարավկովկասյան երկրի անունից էր խոսում և պայմանագրի մեջ այս գրառումը վերաբերում է այս իրավիճակին: Չնայած սրան, հետաքրքիր է, որ Մոսկվայի համաձայնագիրը ստորագրելու ժամանակ, 1921թ մարտի 16-ին խորհրդային բանակները վերահսկում էին Վրաստանի մեծ մասը, այդ թվում՝ Թբիլիսին, սակայն Վրաստանի ժողովրդավարական հանրապետության ռազմական բաժանմունքները շարունակում էին գոյություն ունենալ և օրինական կառավարությունը դեռ Վրաստանում էր գտնվում. Նոե ժորդանիայի ղեկավարությամբ Վրաստանի օրինական կառավարությունը երկրի տարածքը լքեց մարտի 17-ին:
Մոսկվայի պայմանագրի 11-րդ հոդվածով սահմանվեց, որ մինչև 1918թ Ռուսաստանի մաս համարվող և այս պայմանագրով Թուրքիայի սեփականության տակ անցած տարածքի բնակիչներին իրավունք տրվեց առանց խնդիրների լքել Թուրքիան ու իրենց հետ տանել իրենց սեփականությունը, անձնական գույքը կամ դրա գումարային արժեքը: Նույն իրավունքը տրվեց Բաթումիի բնակիչներին ևս, ինչով տրված պայմանագրով ինքնիշխանությունը Թուրքիայից անցավ Վրաստանին:
Մոսկվայի պայմանագիրը ստորագրելուց առաջ (16.03.1921): Աղբյուր ՝ Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրեր
Համապատասխանաբար, համաձայնագրի երկրորդ հոդվածում նշված է, որ Թուրքիան հրաժարվում է Բաթումիից ու Բաթումիի շրջանից, իսկ 11-րդ հոդվածում կոնկրետացրած է, որ Բաթումիի ու դրա շրջանի ինքնիշխանությունը Վրաստանին կփոխանցվի: Այսպիսով, Մոսկվայի պայմանագրի համաձայն, Ռուսաստանը 1878թ Բեռլինի կոնգրեսով սահմանված Օսմանյան կայսրության հյուսիս-արևելյան սահմանից հրաժարվում էր և Արթվինին, Արտաանին, Օլթիսին և Վրաստանի պատմական շրջանը՝ Տաո-Կլարջեթիի տարածքը (նաև պատմական Հայաստանի տարածքի մի մասը) զիջում էր Թուրքիային: Մյուս կողմից, Թուրքիան հրաժարվում է Հարավային Կովկասում այս տարածքային պահանջներից, այդ թվում՝ Բաթումիից: Հետաքրքիր է, որ Թուրքիան Բաթումիի տարածքն ընդհանրապես չէր կարողանում վերահսկել (օրինակ՝ նավահանգիստը), չնայած զիջում էր այն. այդ պահին Բաթումիի շրջանում վրացական զինված միավորումների ու Թուրքիայի բանակի միջև բախումը չէր ավարտված (ավարտվել է մարտի 20-ին Թուրքիայի՝ Բաթումիից դուրս գալով): Ռուսաստանը և Թուրքիան տվյալ «Եղբայրության և բարեկամության» պայմանագրով դառնում էին դաշակիցներ ու Վրաստանի տարածքի վերաբերյալ կնքված նման համաձայնության պատճառներից մեկը սա էր՝ Ռուսաստանի զգալիորեն թուլացման ու Ռուսաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի հետ մեկտեղ: Բացի քննարկված հոդվածներից, պայմանագրի այլ հոդվածները Վրաստանին չեն վերաբերում: Նաև հատկանշական է, որ պայմանագրում ոչ մի տեղ նշված չէ, որ այն կոնկրետ ժամանակահատվածով է կնքվում: Ելնելով այստեղից, պանդումը, իբրև համաձայնագրից 100 տարի անց Թուրքիան պետք է Վրաստանին տարածք վերադարձնի, սուտ է: Նաև, տրված ժամանակահատվածում Ղրիմը Թուրքիայի կազմում չէր մտնում: (1917թ Ղրիմն անկախություն հայտարարեց, չնայած Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում կարմիր և սպիտակ բանակների բախման պոլիգոն դարձավ ու վերջնականապես, խորհրդային Ռուսաստանը զբաղեցրեց) և համապատասխանաբար, այն Ռուսաստանի հետ չէր փոխանակի:
Նաև, Մոսկվայի պայմանագրի վերջին՝ 14-րդ հոդվածով հաստատվել է, որ պայմանագիրը ենթարկվում է վավերացման, որը պետք է տեղի ունենար շուտով և վավերացված (ռատիֆիկացված) փաստաթղթերի փոխանակումը պետք է տեղի ունենար Կարսում: Մոսկվայի պայմանագրի ռատիֆիկացումը Խորհրդային Ռուսաստանն իրականացրել է 1921թ հուլիսի 20-ին, իսկ Թուրքիան՝ 1921թ հուլիսի 31-ին:
Ինչպես նշվել է, Կարսում կողմերը շուտով հանդիպել են ու Կարսի պայմանագիրը ձևակերպվել է հոկտեմբերի 13-ին: Կարսի պայմանագրում Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանն անփոփոխ մնաց՝ պայմանագրի չորրորդ հոդվածով սահմանագիծը սահմանվեց այնպես, ինչպես Մոսկվայի պայմանագրով, իսկ վեցերորդ հոդվածում Մոսկվայի պայմանագրի նման նշված էր, որ Բաթումիի, դրա նավահանգստի ու շրջանի ինքնիշխանությունը Թուրքիայից անցնում էր Վրաստանին՝ երկու պայմանով: Պայմանները մի փոքր փոփոխված էին: Մասնավորապես, Բաթումիի շրջանում բնակչության վարչական ինքնավարությանը մշակութային և կրոնական իրավունքների երաշխիք էլ ավելացավ և «Հողի օրենքը փոփոխվեց «ագրարային համակարգ» տերմինով: Մյուս պայմանի բովանդակությունը նույնը մնաց, միայն այն իրականացնելու նպատակով ավելացավ աշխատանքային հանձնաժողով ստեղծելու կետ: Կարսի պայմանագրի յոթերորդ և ութերորդ հոդվածը Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանը հատելու և արոտավայրերի կիրառման դյուրացման ու այս հարցերի հետ կապված հանձնաժողովների ստեղծմանն էր վերաբերում, ինչը Մոսկվայի պայմանագրով հաշվի չէր առնված, սակայն որևէ տեսակի տարածքային փոփոխություն չէր ենթադրում: Բաթումիի և Բաթումիի շրջանի Թուրքիայից Վրաստանին փոխանցելը, իսկ մինչև 1918թ Ռուսաստանի տարածքի (ենթադրվում է պատմական Վրաստանի և Հայաստանի տարածքները) Թուրքիային փոխանցելը դեռ հաստատվում էր 13-րդ Հոդվածում, որտեղ Մոսկվայի պայմանագրի նման բնակչությանը տարածքները լքելու և գույքը տանելու հնարավորություն էր տրվում (քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ ավելացավ Կարսի պայմանագրով): Այս հոդվածում նաև ավելացավ, որ այս պայմաններով երկիրը լքելու ցանկություն ունեցողները մեկ ամսով ռազմական ծառայության պարտավորությունից ազատվում էին: Գլխավոր տարբերությունն այն է, որ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի միջև Վրաստանի պատվիրակության (խորհրդային Ռուսաստանի մարիոնետ խորհրդային Վրաստանի տեսքով) ստորագրությունն էլ կար (նաև Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի): Համապատասխանաբար, Մոսկվայի պայմանագրով իրականացված տարածքային փոփոխությունները հաստատվում են նաև Կարսի պայմանագրում: Նաև, ոչ էլ Կարսի պայմանագրում է նշված որ որևէ կոնկրետ ժամանակահատվածում է ուսժի մեջ և հետագայում պետք է Թուրքիան պետք է տարածք վերադարձներ:
Հատկանշական է, որ Կարսի պայմանագրի հոդվածների մեծ մասը այսպես կոչված մեռած հոդվածներ են, քանի որ ստորագրող կողմերը Խորհրդային սոցիալիստական հանրապետություններն են՝ ի դեմս Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, որոնք այս տեսքով ու կարգավիճակով գոյություն չունեն ու Կարսի պայմանագիրն ավելի շատ պատմական է, քան պոտենցյալ իրավական արդյունքներ տվող կենդանի փաստաթուղթ: Չնայած, 1992թ հունիսի 30-ին արդեն անկախ Վրաստանի և Թուրքիայի միջև ձևակերպվեց «Պայմանագիր Վրաստանի հանրապետության ու Թուրքիայի հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և բարեդրացիական հարաբերությունների մասին», որը երկրների միջև սահման էլ է սահմանում ու նշված է հետևյալը՝
«Կողմերը հայտարարում են, որ կպաշտպանեն իրար միջև կնքված պայմանագերն ու համաձայնությունները 1921թ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով:
Կողմերն առաջնորդվում են նրանով, որ այս համաձայնագրով վերջնականապես հաստատվել է սահմանը երկու պետության միջև:
Կողմերը նշված համաձայնագրի պնդումները կպաշտպանեն իրենց օրենսդրությունը, գոյություն ունեցող փորձը և նրանց միջազգային պարտավորությունները հաշվի առնելով»:
Ելնելով այստեղից, Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1992թ պայմանագրով է համաձայնեցված և Կարսի պայմանագրում գրված պայմաններով է սահմանվում (որը սահմանի հետ կապված, փաստացի, Մոսկվայի պայմանագրի պայմաններն է կրկնում): Համապատասխանաբար, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ժամկետը սահմանված ( 100 տարի) չի եղել և ավելին, դրանք փաստացի 1992 Վրաստան-Թուրքիայի պայմանագրով են փոփոխվել, ինչը նշանակում է, որ Թուրքիան պարտավորություն չունի Վրաստանին տարածքներ վերադարձնելու: Սրա հետ մեկտեղ, հատկանշական է, որ հարևան պետությունից Վրաստանի սահմանի լիարժեք դելիմիտացիա և դեմակրկացիա դեռևս միայն Թուրքիայի հետ ունի, իսկ պնդումը, իբրև Կարսի պայմանագրի ժամկետն անցնում է, սուտ է:
Արխիվացված հղումներ՝ „Emigrants News“, „ახალგაზრდული“, „Dubo Gio“, „თათა მურაჩაშვილი“
------------------------------------------------------------------------------------------------
Հոդվածը պատրաստվել է Facebook-ի փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում: Վճռից ելնելով, Facebook-ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել՝ համապատասխան տեղեկությանը ծանոթացեք հետևյալ հղումով: Նյութի ստուգման և վճռի բողոքարկման մասին տեղեկությանը ծանոթացեք հետևյալ հղումով:
[1] Ներկայացուցիչներ՝ Թուրքիայի մեծ ազգային ժողովի Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Իուսիֆ Քեմալ-Բեյ, Գյուղատնտեսության ժողովրդական կոմիսար դոկտոր Ռիզա Նուր-բեյ, Կրթության ժողովրդական կոմիսար Ֆուադ-փաշա:
[2] Ներկայացուցիչներ՝ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գիորգի Չիչերին և Ռուսաստանի կենտրոնական գործադիր հանձնաժողլովի անդամ Ջելալ Էդ-դին Կորկմասով:
[3] Կարսի պայմանագրի բանակցություններում Խորհրդային Վրաստանը նեհրկայացնում էին և ստորագրում պետական -ծովային գործերի ժողովրդական կոմիսար, Շալվա Էլիավան 9 Արտաքին գործերի և ֆինանսների ժողովրդական կոմիսար Ալհեքսանդրե Սվանիձեն: