• Մեր մասին
    1. Թիմ
    2. Մեթոդաբանություն
    3. Privacy Policy
  • Խմբագրական օրենսգիրք
  • Ուղղում / բողոքներ
  • Նախագծի աջակիցներ
  • Կոնտակտ
ქართული English Azərbaycan Русский

Factcheck.ge

Ստուգիր քո փաստերը
  • Ընտրություններ 2024 - ճգնաժամ
  • Անձինք
  • Վճիռներ
    • Ճշմարտություն
    • Մեծ մասամբ ճշմարտություն
    • Կիսով չափ ճշմարտություն
    • Մեծ մասամբ սխալ
    • Սխալ
    • Սուտ
    • Մանիպուլյացիա
    • Կեղծ Լուր
    • Առանց վճռի
    • Մանիպուլյացիա
    • Մանիպուլյացիա
    • პოზიცია ნაწილობრივ შეცვალა
    • Մանիպուլյացիա
    • Թերթ Ֆակտ-մետր
  • Մարզեր
  • Կեղծ լուրեր
    • კლიმატის ცვლილება
    • როგორ არ მოვტყუვდეთ?
  • Թեմաներ
    • Տնտեսություն
    • Օրենք
    • Քաղաքականություն
    • Կրթություն
    • Առողջապահություն
  • Այլ
    • Ուկրաինա
    • Խոստումներ
    • Ընտրություններ 2021
    • Ընտրություններ 2017
    • Խորհրդարանական ընտրություններ 2016
    • Ընտրություններ 2014
    • Նախագահական ընտրություններ 2013
    • Կորոնավիրուս
    • Covid պատվաստանյութ
    • Փաստ-մետր TV
Կեղծ լուր․ Ալեն Սիմոնյանը քվեարկել է Ա․Մարգարյանի անվ դպրոցում և 15 րոպե չի հեռացել տարածքից

Կեղծ լուր․ Ալեն Սիմոնյանը քվեարկել է Ա․Մարգարյանի անվ դպրոցում և 15 րոպե չի հեռացել տարածքից

Վճիռ՝ կեղծ լուր

20/06/2021
Կեղծ Լուր
կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից
Facebook Linkedin Twitter Print

Կեղծ լուր․ Ալեն Սիմոնյանը քվեարկել է Ա․Մարգարյանի անվ դպրոցում և 15 րոպե չի հեռացել տարածքից

Վճիռ՝ կեղծ լուր

Yerevan today-ի լրագրող Սյուզի Բադոյանը գրել է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից։ Տեղեկությունը կեղծ է, Ալեն Սիմոնյանի ընտրատեղամասը Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում է, Բուզանդ 107 հասցեում։

Երբ և ով տարածեց լուրը

Լրագրող Սյուզի Բադոյանը հունիսի 20-ի վաղ առավոտյան (08:59) գրել էր, թե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել և դուրսում՝ մուտքի մոտ, 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից։ Նշվում էր, որ Հանձնաժողովի նախագահը չի միջամտել քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ-ի օգտին քարոզչությանը։ Այս տեղեկությունն արտատպել էին ParaTV-ն, Radio Aurora-ն, AntiFake.am-ը, Analitik.am-ը, Alternativ.am-ը, Armlur.am-ը, Lurer.com-ը, 168 ժամ-ը և շատ այլ լրատվակայքեր։ Ինֆորմացիայի հաստատող որևէ տեսանյութ կամ լուսանկար այդպես էլ չհրապարակվեց՝ չնայած պնդմանը, որ Ալեն Սիմոնյանը 15 րոպե շարունակ գտնվել է տեղամասի տարածքում։

Ալեն Սիմոնյանը մոտ մեկ ժամ անց գրել էր, որ Սյուզի Բադոյանի տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը՝ ինքը դեռ չի քվեարկել, ապրում է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի հարևանությամբ, իսկ քվեարկում՝ Մուշեղ Իշխանի դպրոցում՝ ժամը 11:00-ին:

«Գրառում անելու պահին գտնվում եմ Մարաշի սբ․ Մարյամ (Մարիամ, խմբ․) Աստվածածին եկեղեցու բակում»,- գրել էր նա։

Ալեն Սիմոնյանի ընտրատեղամասն իսկապես չի գտնվում Սարյան փողոցում՝ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոցում։ ՀՀ ընտրողների ռեգիստրում նրա ընտրատեղամասը նշված է 9/21-ը։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանը չէր կարող իր ընտրությունը կատարել ո՛չ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոցի, ո՛չ էլ այլ տարածքի ընտրատեղամասում, քանի որ նրա ընտրատեղամասը 9/21-ն է՝ Մուշեղ Իշխանյանի անվան թիվ 5 դպրոցը։

Այս տեղամասը գտնվում է Մուշեղ Իշխանյանի անվան թիվ 5 դպրոցում, Բուզանդ 107 հասցեում։

Կից ներկայացնում ենք նաև Ալեն Սիմոնյանի ընտրատեղամասը և քվեարկության դրվագը՝ ներբեռնված ԿԸՀ կայքից։ Տեսանյութում տեսնում ենք, որ ԱԺ փոխխոսնակը 11:19-ից արդեն 9/21 տեղամասում է։ Նրա քվեարկության պրոցեսը տևում է մոտ 6 րոպե, որից հետո նա հեռանում է։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանը չէր կարող իր ընտրությունը կատարել ո՛չ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոցի, ո՛չ էլ այլ տարածքի ընտրատեղամասում, քանի որ նրա ընտրատեղամասը 9/21-ն է՝ Մուշեղ Իշխանյանի անվան թիվ 5 դպրոցը։

------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

Օֆելյա Սիմոնյան
Օֆելյա Սիմոնյան

All Articles

  • Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների ցանցի (EFCSN) հայտարարությունը Meta-ի գործադիր տնօրենի որոշման վերաբերյալ

    Եվրոպական փաստերի ստուգման չափորոշիչների...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդիրը

    Մուրջախեթիի ճանապարհի ասֆալտապատման խնդի...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
  • Չորս համակցված մինի մարզադաշտերի վերականգնում. ո՞ր փուլում է Մառնեուլիի քաղաքապետի խոստումը

    Չորս համակցված մինի մարզադաշտերի վերական...

    Թերթ Ֆակտ-մետր
    Թերթ Ֆակտ-մետր
IFCN
EFCSN
Հանրային տեղեկության բազա
Factcheck.ge
Europe GMF Netherland USAID Georgia

Հեռախոսահամար: +(995 32) 2 22 29 13

Էլ. փոստ: [email protected]

Factcheck.ge
Factcheck.ge

Այս կայքում արտահայտված տեսակետներն ու մտքերը պատկանում են Factcheck.ge-ին և կարող են չհամապատասխանել նախագծին աջակցող կազմակերպությունների կարծիքներին ու տեսակետներին

Factcheck.ge

© 2025 | Privacy Policy