Facebook-ը GRASS-ի «Փաստ-մետրի» հետ ընդլայնում է փաստերի ստուգման համագործակցությունը՝ հայերեն լեզվով տարածված ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով

Facebook- ում և Instagram- ում հայերեն լեզվով տարածված ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով Facebook-ն ընդլայնում է համագործակցությունը «Փաստ-մետրի» (Fact Check Georgia-ի)՝ որպես փաստեր ստուգող անկախ հարթակի հետ: GRASS-ի «Փաստ- մետրը» (FactCheck Georgia- ն) ունի Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) հավաստագիր և առաջիկա երկու ամիսների ընթացքում (2021 թ. հունիս-հուլիս) համագործակցելու է հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ (MIC)` Facebook-ում և Instagram-ում հայերեն լեզվով տարածված նյութերի բովանդակությունը ստուգելու նպատակով:

Facebook- ի փաստերի ստուգման ծրագիրն ընդգրկում է ավելի քան 80 գործընկերներ ամբողջ աշխարհում և ստուգում է ավելի քան 60 տարբեր լեզուներով տարածվող հրապարակումների բովանդակությունը: Այս գործընկերները կարևոր դեր են խաղում վիրուսային կերպով տարածված ապատեղեկատվության բացահայտման գործում: Երբ փաստեր ստուգող կազմակերպությունը հրապարակումը գնահատում է որպես կեղծ լուր, Facebook- ը հրապարակմանը կցում է նախազգուշական պիտակ և նվազեցնում դրա տարածումը: Էջերը և դոմեյնները, որոնք երկրորդ անգամ կիսվում են կեղծ լուրերով, զրկվում են էջի տարածումից ինչպես նաև դրամայնացման և գովազդի հնարավորությունից:

Ելնելով նրանից, որ Facebook-ը համագործակցում է միայն IFCN– ի կողմից հավաստագրված փաստեր ստուգող կազմակերպությունների հետ և առաջնահերթ է համարում այն վայրերը, ուր առաջիկայում ընտրություններ են նախատեսված, և որտեղ ապատեղեկատվությունը կարող է իրական ռիսկեր պարունակել, Facebook-ը որոշել է ընդլայնել համագործակցությունը «Փաստ մետրի» (FactCheck Georgia) հետ Հայաստանում:

«Մենք շատ ուրախ ենք, որ FactCheck Georgia- ի հետ համագործակցությունը կարող ենք ընդլայնել Հայաստանում: Այս հայտարարությունից առաջ մենք հաշվի ենք առել մի քանի գործոն, որոնք վերլուծել ենք փաստերի ստուգման ծրագրի մեկնարկից առաջ: Հայաստանում տեղական գործընկեր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» (MIC) հետ համագործակցությունն ու նրանց կարևորագույն աշխատանքը կօգնի մեզ կրճատել հայալեզու ապատեղեկատվության տարածումը մեր հարթակում»- Սոֆի Այերս, Facebook- ի ռազմավարական գործընկերության զարգացման մենեջեր:

Ապատեղեկատվության դեմ պայքարի համար Facebook- ն ունի երեք մասից բաղկացած ռազմավարություն.

տեղեկացնել օգտատերերին ՝ նրանց ավելի շատ տեղեկուսթյուն ու համատեքստ տալով

նվազեցնել կեղծ լուրերի և ոչ վավեր բովանդակության տեսանելիությունը

հեռացնել այն հրապարակումները, որոնք խախտում են Facebook- ի և Instagram- ի հասարակական չափորոշիչները կամ գովազդի քաղաքականությունը։

Նշված ռազմավարությունը հատկապես կարևոր է առողջության հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարում: Համաճարակի մեկնարկից ի վեր Facebook- ը հեռացրել է ավելի քան 18 միլիոն միավոր հրապարակում COVID-19- ի վերաբերյալ իր կանոնները խախտելու և պատվաստանյութերի հետ կապված ապատեղեկատվություն տարածելու համար: Նախազգուշական պիտակներ են կցվել ավելի քան 167 միլիոն հրապարակման վրա: Երբ նախազգուշացման վճիռը տեղադրվում է գրառման վրա, դեպքերի 95%-ի ժամանակ մարդիկ չեն բացում հրապարակման բովանդակությունը:

Փաստերի ստուգման ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ: Փաստերի ստուգման միջազգային ցանցի և դրա սկզբունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ և այստեղ: