-
Շալվա Նաթելաշվիլին դավադրություն է տարած
Կեղծ Լուրկեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն, որը տարածվում է լրատվամիջոցի, քաղաքական գործչի կամ սոցիալական ցանցի էջի կողմից -
Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
ՍուտՀայտարարությունն անճիշտ է -
«Փաստ մետր»-ը ստուգում է Խատիա Դեկանոիձե
Թերթ Ֆակտ-մետրԹերթ Ֆակտ-մետր
Փաստ-մետրը ստորագրում և լիովին կիսում է միջազգային Fact-Checker ցանցի (International Fact-Checking Network - IFCN) կողմից համաձայնեցված և հաստատված սկզբունքները
Ներկայացված սկզբունքների օրենսգիրքը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք պարբերաբար հրապարակում են ուսումնասիրություններ, ինչպես հասարակական գործիչների և առաջատար հաստատությունների արտահայտությունների, այնպես էլ հասարակությանը հետաքրքրող այլ հայտարարությունների իրական ճշգրտության հաստատման մասին: Նշված օրենսգիրքը մշակվել է ամբողջ աշխարհի մասշտաբով փաստային ճշգրտություն հաստատող կազմակերպությունների միջև խորհրդակցությունների արդյունքում և միավորում է բարեխիղճ հետազոտողների ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ սկզբունքները:
Ստորագրող կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունները ներառում են.
1. Անկողմնակալության և արդարության պարտավորություն
Ստորագրող կազմակերպությունները հայտարարությունների իրական ճշգրտությունը սահմանելու ժամանակ բոլոր կոնկրետ դեպքերում առաջնորդվում են ընդհանուր չափորոշիչներով և հատուկ շեշտ չեն դնում մի կողմի վրա: Ցանկացած փաստի ստուգում իրականացվում է նույն գործընթացով և եզրակացությունը հիմնված է առկա փաստարկների վրա: Ստորագրողները հրաժարվում են ստուգելու ենթակա հարցերը լոբբինգ անելուց և չեն քննարկում դրանք քաղաքական նախասիրությունների համաձայն:
2. Աղբյուրների թափանցիկության պարտավորություն
Ստորագրողները շահագրգռված են, որ ընթերցողներն ինքնուրույն կարողանան ստուգել ներկայացված արդյունքները: Ըստ այդմ, ստորագրողները մանրամասնորեն նշում են բոլոր աղբյուրները, ինչով ընթերցողներին հնարավորություն են տալիս կրկին կատարել արդեն կատարված աշխատանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վտանգել աղբյուրի անվտանգությունը: Նման դեպքում, ստորագրողները փորձում են հարցը մանրամասնել այնքան, որքան հնարավոր է:
3. ֆինանսավորման և կազմակերպության թափանցիկության պարտավորություն
Ստորագրող կազմակերպությունները թափանցիկ են ֆինանսավորման աղբյուրների հարցում: Այլ կազմակերպություններից ֆինանսավորում ստանալու դեպքում, ստորագրողները բացառում են դոնորների ազդեցությունը փաստային ճշգրտությունը սահմանելու գործընթացում ներկայացված եզրակացությունների վրա: Ստորագրող կազմակերպությունները մանրամասն տեղեկություն են տրամադրում բոլոր առաջատար աշխատողների մասնագիտական փորձի մասին, նաև ներկայացնում են կազմակերպության կառուցվածքը և իրավական կարգավիճակը: Ստորագրողները ընթերցողներին հստակորեն տեղեկացնում են իրենց հետ հաղորդակցման հնարավոր միջոցների մասին:
4. Մեթոդաբանության թափանցիկության պարտավորություն
Ստորագրողները պարզաբանում են ստուգման ենթակա փաստերն ընտրելու, գրելու, խմբագրելու, հրապարակելու և փոփոխելու մեթոդաբանությունը: Ստորագրողները փորձում են խրախուսել ընթերցողին ստուգման ենթակա փաստեր ուղարկելու համար և պահպանում են թափանցիկությունն այն մասին, թե ինչու և ինչպես են իրականացնում փաստերի ստուգում:
5. Բաց և բարեխիղճ ուղղման քաղաքականության պարտավորություն
Ստորագրողները հրապարակում են ուսումնասիրություններում ուղղում կատարելու չափանիշները և խստորեն հետևում դրանց: Ստորագրողները ուսումնասիրությունները ստուգում են պարզ և թափանցիկ կերպով՝ ուղղման չափանիշներին համապատասխան և առավելագույն կերպով փորձում են անել այնպես, որ ընթերցողները տեսնեն ուղղված տարբերակը:
Եթե կարծում եք, որ Փաստմետրը խախտում է օրենսգրքի սկզբունքները, կարող եք բողոք ուղարկել Փաստմետրի միջազգային ցանցին (IFCN), որը կքննարկի ձեր պահանջը: IFCN վճռաբեկ մարմին չէ, սակայն, օրենսգրքի լուրջ խախտման դեպքում, այն կարող է դադարեցնել կամ չեղարկել նախագծի վերիֆիկացված ստորագրողի կարգավիճակը: Ձեր պահանջը կարող եք ուղարկել IFCN կայքէջ հետևյալ հասցեով՝ https://ifcncodeofprinciples.poynter.org/complaints-policy